Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱՊՐԻԼԻՆ ՀՀ-ՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆԵՐԻ 0.6% ԱՆԿՈՒՄ
30/04/2011 17:27
Կիսվել

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ. ԱՊՐԻԼԻՆ ՀՀ-ՈՒՄ ԳՐԱՆՑՎԵԼ Է ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՆԵՐԻ 0.6% ԱՆԿՈՒՄ

2011թ. ապրիլին մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 0.6% գնանկում, ինչը հիմնականում պայմանավորվել է բանջարեղենի և կարտոֆիլի, մրգի ապրանքախմբերի 5.3-1.8% գնանկումով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը: Հատկանշական է, որ դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 4-ում նշված ժամանակահատվածում արձանագրվել է 5.3-0.1% գնանկում, 8-ում`0.1-4.2% գնաճ, իսկ մեկում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: 
Այսպես, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2011թ.  ապրիլին 2010թ.  ապրիլի համեմատ արձանագրվել է 28.3%  գնաճ,  իսկ 2011թ.  մարտի համեմատ` 5.3%  գնանկում:  Վերջինս հիմնականում պայմանավորվել է վարունգի 20.2%, լոլիկի 15.7% գնանկումով: 2011թ. ապրիլին մարտի համեմատ հանրապետությունում գրանցվել է կարտոֆիլի 2.9% գնանկում: Նշենք, որ ապրիլին  մարտի  համեմատ  մրգի,  բանջարեղենի  և  կարտոֆիլի  ապրանքախմբերի ընդհանուր գնանկումը  կազմել  է 3.98%:  Վերոհիշյալ  ապրանքախմբերը  սպառողական  զամբյուղում  ունենալով 9.92% տեսակարար  կշիռ,  նշված  ժամանակահատվածում  նպաստել  են  սպառողական  գների  ընդհանուր  մակարդակի նվազմանը  0.39  տոկոսային կետով: Մրգի ապրանքախմբում 2011թ. ապրիլին 2010թ.  ապրիլի համեմատ արձանագրվել է 30.7%  գնաճ,  իսկ 2011թ.  մարտի համեմատ` 1.8%  գնանկում: 
Ոչ ոգելից խմիչքի և ձկնամթերքի ապրանքախմբերում 2011թ. ապրիլին մարտի համեմատ  գրանցվել է 0.2-0.1% գնանկում, իսկ այլ մթերքի գները նախորդ ամսվա համեմատ մնացել են անփոփոխ: 
2011թ. ապրիլին 2010թ. ապրիլի համեմատ հանրապետությունում գրանցվել է շաքարավազի 5.2%,  իսկ 2011թ.  մարտի համեմատ` 4.2%  գնաճ:  Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2011թ.  ապրիլին մարտի համեմատ շաքարավազի գինն աճել է 1.2-7.7%-ով,  ընդ որում,  գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Մարտունիում: Մայրաքաղաքում շաքարավազի գինն աճել է  4.3%-ով: 
 
Կենդանական և բուսական յուղերի ապրանքախմբում 2011թ.  ապրիլին 2010թ.  ապրիլի համեմատ գրանցվել է 16.9%, իսկ 2011թ. մարտի համեմատ` 3.4% գնաճ: Վերջինս մեծապես պայմանավորվել է կարագի 7.3%  և այլ յուղերի  (հալած յուղ) 8.8% գնաճով: 2011թ. ապրիլին մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է բուսական յուղի (արևածաղկի) 1.0%,  մարգարինի`1.6%  գնաճ:  
 
Մսամթերքի ապրանքախմբում 2011թ. ապրիլին 2010թ. ապրիլի համեմատ գրանցվել է 8.8%, իսկ 2011թ. մարտի համեմատ`0.1% գնաճ: Ոչխարի և խոզի մսերի գները 2011թ.ապրիլին մարտի համեմատ աճել են համապատասխանաբար 0.5% և 3.3%-ով, իսկ տավարի մսի գինը նվազել է 0.8%-ով: Հանրապետության դիտարկված 7 քաղաքներում 2011թ.  ապրիլին մարտի համեմատ արձանագրվել է մսամթերքի 0.1-1.9%  գնաճ, 4 -ում` 1.2-0.2% գնանկում: Մայրաքաղաքում մսամթերքի գներն աճել են 0.1%-ով:  
                                                          
Հացամթերքի  ապրանքախմբում 2011թ. ապրիլին 2010թ. ապրիլի համեմատ գներն աճել են 17.1%-ով,  իսկ 2011թ. մարտի համեմատ`0.1%-ով: 2011թ.  ապրիլին 2010թ.  ապրիլի համեմատ հանրապետությունում գրանցվել է սուրճի,  թեյի,  կակաոյի 6.5%, իսկ 2011թ. մարտի համեմատ` 0.9% գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է սև սուրճի 1.2  գնաճով: Մայրաքաղաքում  սուրճի, թեյի, կակաոյի գներն աճել են 0.1%-ով: 
 
2011թ. ապրիլին 2010թ. ապրիլի համեմատ ձվի հանրապետական միջին գինն աճել է 15.1%-ով, իսկ 2011թ. մարտի համեմատ գրանցվել է 0.3% գնաճ: Հրուշակեղենի և կաթնամթերքի ապրանքախմբում 2011թ. ապրիլին մարտի համեմատ գրանցվել է  0.3-0.5% գնաճ:
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2