Պաշտոնական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.50
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 426.00+1.00
OIL:  BRENT - 82.38-1.22 WTI - 78.18+0.23
COMEX:  GOLD - 4340.70+2.33 SILVER - 63.33+3.08
COMEX:  PLATINUM - 1759.60+0.55
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 157.76-0.39 EUR/GBP - 1.1558+0.32
FOREX:  EUR/USD - 1.1558+0.32 GBP/USD - 1.3488+0.30
STOCKS RUS:  RTSI - 874.64-1.12
STOCKS US: DOW JONES - 54036.93+0.28 NASDAQ - 26690.62+1.30
STOCKS US: S&P 500 - 7757.64+0.62
STOCKS JAPAN:  NIKKEI - 65606.71-0.12 TOPIX - 4074.93+0.47
STOCKS CHINA:  HANG SENG - 25668.03+0.54 SSEC - 3940.04+1.02
STOCKS EUR:  FTSE100 - 10901.09+0.31 CAC40 - 8714.93+0.17
STOCKS EUR:  DAX - 26319.45+0.69
07/08/2026  CBA:  USD - 366.17-0.08 GBP - 492.1-0.98
07/08/2026  CBA:  EURO - 422.12-0.61
07/08/2026  CBA:  GOLD - 50244+710 SILVER - 726.78+5.37
ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀՈՒՇԱՄԵԴԱԼՆԵՐՈՎ Է ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԱԾ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻՆ
02/05/2011 15:23
Կիսվել

ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀՈՒՇԱՄԵԴԱԼՆԵՐՈՎ Է ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԱԾ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻՆ

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ տնտեսության զարգացման գործում մեծ ներդրում ունեցած գործարարների պարգևատրման արարողությունը: Վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ մայիսի 1-ի` աշխատանքի օրվա առթիվ և 2010թ. ընթացքում ՀՀ տնտեսությունում կատարած ներդրումների ու արտահանման խթանման նպատակով իրականացրած աշխատանքների համար «Աստրա» ՓԲԸ, «Սարանիստ» ՍՊԸ, «Լիկվոր» ՓԲԸ, «Արմենմոթոր» ՓԲԸ, «Արփիմեդ» ՍՊԸ, «Արարատ» սննդի կոմբինատ» ՍՊԸ և «Արմենիան Մոլիբդեն Փրոդաքշն» ՍՊԸ ընկերությունների տնօրենները պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով:
 
ՀՀ կառավարության անունից շնորհակալություն հայտնելով գործարարներին Հայաստանի տնտեսության զարգացման գործում ունեցած ավանդի համար և շնորհավորելով հաջողությունների առիթով` կառավարության ղեկավարը նշել է. «Ընկերությունների ղեկավարները, որոնք այսօր ստանալու են այս բարձր պարգևները, աչքի են ընկել նրանով, որ վերջին 3 տարիների ընթացքում կարողացել են արդյունավետ ձևով կազմակերպել իրենց ընկերությունների աշխատանքը, դիմագրավել փորձություններին, նորարարական ծրագրեր իրականացնել և համագործակցել են կառավարության հետ»: Վարչապետ Սարգսյանի դիտարկմամբ` վերջին 3 տարում իրականացված ծրագրերը կարող են օրինակ ծառայել մյուս ընկերությունների համար` մարտահրավերների ներքո նոր մոտեցումների ցուցաբերման և ծրագրերի իրագործման առումով:
 
Պարգևատրման արարողությանը մասնակցող Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը նշել է, որ նշված ընկերությունները նոր խոստումնալից, հատկապես արտահանմանն ուղղված ծրագրեր են նախաձեռնել:
 
Անդրադառնալով ձեռնարկությունների ընտրության հարցին` կառավարության ղեկավարն ընդգծել է. «Մենք վերլուծել ենք բոլոր ընկերություններում ստեղծված իրավիճակը, ցուցանիշները, վերջին 3 տարվա ընթացքում կատարված ներդրումները և կարող ենք ասել, որ դրանք բավական հուսադրող ցուցանիշներ են, և միջոցառումները, որոնք իրականացվել են այս ընկերություններում, մեզ հույս են ներշնչում, որ մոտակա տարիներին տեսնելու ենք տնտեսական ցուցանիշների բարելավում: Ընդ որում` ընտրված ընկերություններում, իսկապես, արտահանման ծավալները բավական մեծ թափով աճում են: Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել այն բանի համար, որ դուք հավատացիք կառավարությանը և մեր կոչերին, որ ձեզ հետ միասին պետք է կարողանանք խթանել արտահանումը: Կան նաև ծրագրեր, որոնք նպատակ ունեին փոխարինել ներմուծումը, և մենք այնպիսի արտադրանք ենք տալիս, որը փոխարինում է ներմուծումը: Ունենալով լավ հումքային բազա, ավանդույթներ Հայաստանում` կարողանում ենք ինքներս արտադրել բարձրորակ արտադրանք, և մեր քաղաքացիների սպառմանն ուղղել: Դրա համար ևս ցանկանում եմ ձեզ շնորհակալություն հայտնել»:
 
Վարչապետի մեկ այլ որոշմամբ մայիսի 1-ի` աշխատանքի օրվա և «ԱՌԿԱ» լրատվական գործակալության հիմնադրման 15-ամյա հոբելյանի առթիվ ու տնտեսության զարգացմանը վերաբերող հարցերի համակողմանի լուսաբանման գործում ունեցած ակտիվ մասնակցության համար Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով է պարգևատրվել գործակալության տնօրեն Կոնստանտին Պետրոսովը:
 
Ներկաները շնորհակալություն են հայտնել վարչապետին պարգևատրման համար` նշելով, որ կառավարության վստահությունն իրենց գործունեության նկատմամբ պարտավորեցնում է նորանոր ձեռնարկումներով հանդես գալ:
07/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.17
-0.08
Եվրո (EUR)
422.12
-0.61
Ռուբլի (RUR)
4.4525
-0.0364
Լարի (GEL)
139.73
-0.1
50244
+710
Արծաթ
726.78
+5.37