Պաշտոնական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.00
EUR BUY - 418.50-0.50 EUR SELL - 424.50-1.50
OIL:  BRENT - 87.61+6.35 WTI - 82.07+4.98
COMEX:  GOLD - 4361.80+0.49 SILVER - 65.11+2.81
COMEX:  PLATINUM - 1770.30+0.61
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.16+0.89 EUR/GBP - 1.1541-0.15
FOREX:  EUR/USD - 1.1541-0.15 GBP/USD - 1.351+0.16
STOCKS RUS:  RTSI - 874.57-0.01
STOCKS US: DOW JONES - 53975.98-0.11 NASDAQ - 26605.36-0.32
STOCKS US: S&P 500 - 7753.11-0.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 66970.22+2.08 TOPIX - 4100.61+0.63
STOCKS CHINA:  HANG SENG - 25937.49+1.05 SSEC - 3966.59+0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10862.50-0.35 CAC40 - 8726.03+0.13
STOCKS EUR:  DAX - 26323.88+0.02
10/08/2026  CBA:  USD - 365.88-0.29 GBP - 494.01+1.91
10/08/2026  CBA:  EURO - 422.81+0.69
10/08/2026  CBA:  GOLD - 51000+756 SILVER - 756.62+29.84
ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է «ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ» ԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԻՆ
05/05/2011 17:00
Կիսվել

ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է «ՀԱԶԱՐԱՄՅԱԿԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ» ԿՈՐՊՈՐԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ԳՈՐԾԱԴԻՐ ՏՆՕՐԵՆԻՆ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի (ՀՄԿ) գլխավոր գործադիր տնօրեն Դենիել Յոհաննեսին, ով Հայաստան է ժամանել Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամի կողմից մեր երկրում իրականացված հնգամյա ծրագրի արդյունքներին ծանոթանալու նպատակով:

Նախագահը շնորհակալություն է հայտնել Հիմնադրամին` Հայաստանին ցուցաբերած օժանդակության, իրականացրած արդյունավետ ծրագրերի համար, ընդգծելով, որ դրանք Հայաստանում երբևէ իրականացված ամենահաջող ծրագրերից են: 

«Շատ կարևոր է, որ ծրագրերն ուղղված են գյուղական ենթակառուցվածքների զարգացմանը: Մենք նաև ջանքեր ենք գործադրում, որպեսզի այն ծրագրերը, որոնք չհասցրեցինք իրականացնել Հիմնադրամի աջակցությամբ, իրագործենք այլ միջոցներով, որպեսզի ծրագրերը լինեն շարունակական»,-ասել է Նախագահը: Հանրապետության ղեկավարը նշել է նաև, որ և՛ ինքը, և՛ կառավարության ղեկավարը մարզերում ծանոթացել են ծրագրերի իրականացման գործընթացին ու կարծում են, որ դրանց նկատմամբ հասարակական լավ ընկալում կա: 

ՀՄԿ գլխավոր գործադիր տնօրենը նշել է, որ Հիմնադրամը ծրագրի իրականացման ողջ ընթացքում մշտապես զգացել է Սերժ Սարգսյանի օժանդակությունը և՛ վարչապետի պաշտոնում աշխատանքի ընթացքում, և՛ երկրի ղեկավարի պաշտոնում: «Ես եկա, որպեսզի ականատես լինեմ վերջին հինգ տարիների ընթացքում արձանագրված առաջընթացին: Առիթ ունեցա այցելելու և հանդիպելու շահառուներին ու հողագործներին, ինչպես նաև այն վայրերը, որտեղ մենք վերանորոգել, վերականգնել ենք ջրանցքները: Շատ տպավորված եմ իմ տեսածով: Ըստ իս, այս ներդրումները դրական փոփոխությունների են հանգեցրել, որոնք զգալի են նաև ժողովրդի համար: Հողագործներից շատերի հետ խոսեցի, ովքեր ինձ պատմեցին, որ հնարավորություն են ունեցել կրկնապատկել, եռապատկել, անգամ քառապատկել իրենց բերքն ու եկամուտներն այս ծրագրերի շնորհիվ»,- ասել է Դենիել Յոհաննեսը:

AMP
10/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.88
-0.29
Եվրո (EUR)
422.81
+0.69
Ռուբլի (RUR)
4.4354
-0.0171
Լարի (GEL)
139.71
-0.02
51000
+756
Արծաթ
756.62
+29.84