Սոցիալական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.50
EUR BUY - 419.00-1.00 EUR SELL - 424.50+0.50
OIL:  BRENT - 101.00+1.73 WTI - 96.12+2.06
COMEX:  GOLD - 4418.30+0.56 SILVER - 67.94+2.47
COMEX:  PLATINUM - 1892.40+2.81
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.42-0.01 EUR/GBP - 1.1634+0.03
FOREX:  EUR/USD - 1.1634+0.03 GBP/USD - 1.3553+0.06
STOCKS RUS:  RTSI - 834.57+0.74
STOCKS US: DOW JONES - 52380.66-0.77 NASDAQ - 26253.34-0.64
STOCKS US: S&P 500 - 7636.36-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 65270.95+0.20 TOPIX - 4054.58+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24954.47-1.27 SSEC - 3934.40-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10670.06-1.31 CAC40 - 8156.67-1.94
STOCKS EUR:  DAX - 25576.45-1.66
10/09/2026  CBA:  USD - 363.89+0.31 GBP - 492.6+0.46
10/09/2026  CBA:  EURO - 423.09+0.21
10/09/2026  CBA:  GOLD - 51651+228 SILVER - 775.14+4.64
ORANGE-Ը ՄԻԱՆՈՒՄ Է «ՌՈՔՆ ՕԳՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ» ՆԱԽԱԳԾԻՆ
07/05/2011 11:52
Կիսվել

ORANGE-Ը ՄԻԱՆՈՒՄ Է «ՌՈՔՆ ՕԳՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ» ՆԱԽԱԳԾԻՆ

Երեկ` մայիսի 6-ին, տեղի ունեցավ « Ռոքն օգնում է Հայաստանին» նախագծի շրջանակներում Deep Purple-ի վոկալիստ Իէն Գիլանի եւ Black Sabbath-ի կիթառահար Թոնի Այոմիի կողմից ստեղծված WhoCares խմբի ձայնասկավառակի համաշխարհային պրեմիերան: Երևանյան պրեմիերայի ժամանակ նախագծին միացավ նաև Orange Արմենիան` Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերակառուցման հիմնադրամին փոխանցելով 15,000 եվրո:

Ձայնասկավառակը, որը երաժիշտները թողարկել են հատուկ Գյումրի թիվ 6 երաժշտական դպրոցի վերակառուցման համար միջոցներ հավաքագրելու նպատակով, ներառում է երկու երգ` On My Mind և Holy Water: Ձայնագրությանը երկու գերաստղերից բացի մասնակցել են նաև Նիկո ՄքԲրեյնը (Iron Maiden), Ջոն Լորդը (նախկինում` Deep Purple), Ջեյսոն Նյուսթեդը (նախկինում` Metallica), Լինդե Լինդստրյոմը (HIM): Սկավառակի վաճառքից ստացված ողջ հասույթը WhoCares-ը կփոխանցի Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերակառուցման հիմնադրամին, որը համատեղ վերահսկում են Մեդիամաքսը, Do Something ավստրալական կազմակերպությունը եւ Հայ Օգնության Ֆոնդը:

«2009թ. հոկտեմբերին Երեւանում Իէն Գիլանն ու Թոնի Այոմին ասացին, որ նոր երգեր կձայնագրեն Գյումրիի դպրոցին օգնելու համար: Այսօր մենք տեսնում ենք արդյունքը: Երբ 2009թ. նախաձեռնում էինք «Հայաստանը շնորհակալ է ռոքին» նախագիծը, իհարկե, երազել անգամ չէինք կարող, որ այն կարող է Գիլանին ու Այոմիին մղել նորից միասին ստեղծագործել: Մեծ երջանկություն է գիտակցել, որ մարդիկ, ովքեր օգնեցին մեզ 22 տարի առաջ, կրկին մեր կողքին են», – ասաց Մեդիամաքսի տնօրեն Արա Թադեւոսյանը:

Orange-ը ոչ միայն նյութական աջակցություն է ցուցաբերում նախագծին, այլ նաև խրախուսում է իր` արդեն մեծաքանակ բաժանորդներին նույնպես իրենց ներդրումն ունենալ Գյումրիի դպրոցի վերակառուցման գործում: Այսօրվանից «Ռոքն օգնում է Հայաստանին» նախագծի խորհրդանիշը դարձած Smoke on the Water-ի` 2010թ. վերջում թողարկված ռեմիքս տարբերակը հասանելի կլինի նաև Հայաստանում` բացառապես Orange-ի երաժշտական պլատֆորմներում, այդ թվում` WAP պորտալում և Սպասազանգում: Այն ամբողջ հասույթը, որ կկգոյանա երգի բեռնման և որպես Սպասազանգ օգտագործման արդյունքում, նույնպես կուղղվի հիմնադրամին: Orange-ի բաժանորդների կարող են բեռնել երգի ամբողջական տարբերակը 540 դրամով կամ այն օգտագործել որպես Սպասազանգ` միանվագ վճարելով 400 դրամ:

«Մենք մեծ խանդավառությամբ ենք միանում այս նախագծին: Երաժշտությունը միշտ համախմբել է մեզ և մեր բաժանորդներին: Այսօր այն մեզ համախմբելու է ոչ միայն լավ ժամանցի, այլ նաև լավ գործի համար: Մեզ համար մեծ ուրախություն է Հայաստանում ներկայացնել «Ռոքն օգնում է Հայաստանին» ծրագրի խորհրդանիշը հանդիսացող երգը, միաժամանակ շատ կարևոր է մեր բաժանորդներին նույնպես հնարավորություն տալ մասնակցել Գյումրիի երաժշտական դպրոցի վերակառուցմանը` յուրաքանչյուրի փոքր ներդրումով: Մեր բաժանորդներից յուրաքանչյուրը կարող է հպարտորեն ասել, որ երգը բեռնելով` միացել է ռոքի համաշխարհային լեգենդներին և իր ներդրումն է ունեցել «Ռոքն օգնում է Հայաստանին» ծրագրում», ասել է Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:

«Երբ ես սկսում էի «Rock Aid Armenia»-ն, նույնիսկ չէի մտածում, որ 20 տարի անց մենք դեռեւս միջոցներ ենք հավաքելու: Հատկապես կարեւոր է այն, որ մենք Հայաստանում սերտորեն աշխատում ենք անհատների եւ կազմակերպությունների հետ: Այն, որ մենք կարող ենք աշխատել Մեդիամաքսի, Orange-ի եւ ուրիշների հետ, մեծ նշանակություն ունի ինչպես ինձ, այնպես էլ «Rock Aid Armenia»-ում ներգրավված այլ մարդկանց համար», – ասել է «Ռոքն օգնում է Հայաստանին» նախագծի նախաձեռնող, Do Something կազմակերպության նախագահ Ջոն Դին:

10/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.89
+0.31
Եվրո (EUR)
423.09
+0.21
Ռուբլի (RUR)
4.2891
+0.056
Լարի (GEL)
139.43
+0.13
51651
+228
Արծաթ
775.14
+4.64