10/05/2011 19:12
«ԱՐՑԱԽ ՀԷԿ» ԲԲԸ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ԹՈՂԱՐԿՈՒՄՆ ԸՆԴԳՐԿՎԵԼ Է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ-Ի B ՑՈՒՑԱԿՈՒՄ
11.05.2010թ.-ից «Արցախ ՀԷԿ» բաց բաժնետիրական ընկերության հասարակ անվանական բաժնետոմսերի երկրորդ թողարկումը ցուցակվելու է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի B ցուցակում: Ընկերության բաժնետոմսերի այս թողարկումը ընդգրկում է 1,000 ՀՀ դրամ անվանական արժեքով 1,400,000 բաժնետոմս: Այսպիսով շուկայում շրջանառվելու է թվով 7,362,074 «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ի կողմից թողարկված բաժնետոմս:
«Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում (ԼՂՀ) էլեկտրաէներիայի արտադրությամբ ու վաճառքով զբաղվող խոշորագույն ընկերությունն է, որը բավարարում է ԼՂՀ էլեկտրաէներգիայի նկատմամբ ներկայիս պահանջարկի մոտ 50%-ը: 2009 թվականի սկզբին «Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ն Հայաստանի կապիտալի շուկայում իրականացրեց արժեթղթերի առաջին առաջնային հրապարակային տեղաբաշխումը, որի արդյունքում ընկերության նոր թողարկված 862,074 բաժնետոմսերը ձեռք բերվեցին տեղի և օտարերկրյա 1,111 ներդրողների կողմից:
03/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.98
-0.22
Եվրո (EUR)
421.76
+0.63
Ռուբլի (RUR)
4.5639
-0.0426
Լարի (GEL)
139.54
+0.02
Արծաթ
679.22
-4.3
10:50 04/08/26
10:31 04/08/26
