Բիզնես

USD BUY - 367.50+0.00 USD SELL - 369.50+0.00
EUR BUY - 425.00-1.50 EUR SELL - 432.00+0.00
OIL:  BRENT - 96.90+2.65 WTI - 94.71+3.51
COMEX:  GOLD - 4489.10-0.04 SILVER - 75.31+0.40
COMEX:  PLATINUM - 1936.60-0.70
LME:  ALUMINIUM - 3666.50+0.84 COPPER - 13636.00+0.78
LME:  NICKEL - 19062.00+0.63 TIN - 55418.00+1.88
LME:  LEAD - 2016.00+0.50 ZINC - 3540.00+0.78
FOREX:  USD/JPY - 159.86+0.10 EUR/GBP - 1.1627-0.05
FOREX:  EUR/USD - 1.1627-0.05 GBP/USD - 1.3462+0.04
STOCKS RUS:  RTSI - 1137.66+0.55
STOCKS US: DOW JONES - 51307.79+0.45 NASDAQ - 27093.90+0.03
STOCKS US: S&P 500 - 7609.78+0.13
STOCKS JAPAN:  NIKKEI - 68402.13+2.50 TOPIX - 3996.20+1.83
STOCKS CHINA:  HANG SENG - 25633.21-1.56 SSEC - 4083.97+0.22
STOCKS EUR:  FTSE100 - 10373.51+0.33 CAC40 - 8209.09+0.77
STOCKS EUR:  DAX - 25124.17+0.48
03/06/2026  CBA:  USD - 368.52-0.01 GBP - 495.66-0.71
03/06/2026  CBA:  EURO - 428.04-1.08
03/06/2026  CBA:  GOLD - 53362+644 SILVER - 903.54+7.14
2011Թ. ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ԱՐՄԵՆԱԼ-Ը ԲԱՐԵԼԱՎԵԼ Է ԻՐ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
12/05/2011 12:12
Կիսվել

2011Թ. ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ԱՐՄԵՆԱԼ-Ը ԲԱՐԵԼԱՎԵԼ Է ԻՐ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

2011 թվականի  հունվար-մարտ ամիսների ընթացքում փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանը, որը մտնում է աշխարհում ալյումինի և կավահողի  խոշորագույն արտադրող UC RUSAL կազմի մեջ, թողարկել է 6610 տոննա արտադրանք, որը 8,7% գերազանցում է անցյալ տարվա  առաջին եռամսյակի մակարդակը և հանդիսանում է ձեռնարկության 11-ամյա աշխատանքի ողջ ընթացքում ամենաբարձր ցուցանիշը: Տոննաներով արտահայտված փայլաթիթեղի արտահանման ծավալն առաջին եռամսյակում աճել է 7,7%` հասնելով 5867 տոննայի, իսկ դրամական արտահայտությամբ` 20,5%` հասնելով 20,44 մլն ԱՄՆ դոլարի: Այսպիսով, ԱՐՄԵՆԱԼԻ բաժինը Հայաստանի արտահանման մեջ հասել է 8,22%-ի, ինչը 0,46%-ով ավելի է, քան 2010թ. արդյունքները: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ԱՐՄԵՆԱԼ ընկերությունից:

Նշենք, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի տվյալներով` ԱՐՄԵՆԱԼ գործարանը հանդիսանում է պատրաստի արդյունաբերական արտադրանքի խոշորագույն արտահանող, իսկ ներմուծման ծավալով զիջում է միայն բնական գազ, նավթամթերքներ և ավտոմեքենաներ ներմուծող ընկերություններին:

Արտադրության ծավալների և ներմուծման աճն ուղեկցվում է նաև այլ հիմնական ցուցանիշների բարելավմամբ: Այսպես, տարեսկզբի համեմատությամբ 5% իջել է մետաղի մշակման նորմատիվ ինքնարժեքը: Այդ նույն ժամանակահատվածում արտադրվող փայլաթիթեղի հաստությունը նվազել է 10%-ով` մինչև 16,62 միկրոնի, իսկ մեկ մարդուն բաժին ընկնող  ամսական թողարկումը մոտեցել է 3,5 տոննայի: Պետքական արտադրանքի թողարկման գործակիցը կայունացել է 70%-ի մակարդակում:

2010թ. առաջին եռամսյակի համեմատությամբ միջին ամսական աշխատավարձը 2011թ. առաջին եռամսյակի  ընթացքում աճել է գրեթե 10%-ով և դարձել է 235 հազար դրամից առավել, որը 2 և ավելի անգամ գերազանցում է Հայաստանում համանման ցուցանիշը:

«ՌՈՒՍԱԼ ընկերությունը մեր առջև հիմնանպատակ է դրել արտադրության ծավալների 7%-ոց աճը և արտադրանքի որակի բարձրացումը: ԱՐՄԵՆԱԼ-ն ունի բոլոր նախադրյալները հասնելու առաջադրված ցուցանիշներին», – հայտարարել է գործարանի գլխավոր տնօրեն Վյաչեսլավ Սինելնիկովը:

ԱՐՄԵՆԱԼ-ը ստեղծվել է Երևանում 2000թ. մայիսին Քանաքեռի ալյումինի գործարանի հիմքի վրա, այն Հայաստանի խոշորագույն արտադրական ձեռնարկություններից է, Կովկասում և Կենտրոնական Ասիայում փայլաթիթեղի միակ արտադրողը: ՍԱՅԱՆԱԼ, «Ուրալսկայա ֆոլգա» և «Սայանսկայա ֆոլգա» ձեռնարկությունների հետ կազմում է ՌՈՒՍԱԼ ընկերության փաթեթավորման դիվիզիոնը:
AMP
03/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.52
-0.01
Եվրո (EUR)
428.04
-1.08
Ռուբլի (RUR)
4.9908
-0.0721
Լարի (GEL)
138.32
-0.05
53362
+644
Արծաթ
903.54
+7.14