
Կենտրոնական բանկ. Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ է թողնվել՝ 9.25%-ով
Մայիսի 3-ի նիստում ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը որոշեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ սահմանելով 9.25%:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 10.75%:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 7.75%:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանի մասնակցությամբ մամլո ասուլիսը տեղի կունենա այսօր ժամը 15:30-ին և կհեռարձակվի ՀՀ ԿԲ կայքէջի ուղիղ եթերով: