Տնտեսական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Մեծ Բրիտանիան եւ Ճապոնիան կհամաձայնեցնեն ՌԴ-ից էներգակախվածության նվազեցմանն ուղղված գործողությունները
05/05/2022 16:48
Կիսվել

Մեծ Բրիտանիան եւ Ճապոնիան կհամաձայնեցնեն ՌԴ-ից էներգակախվածության նվազեցմանն ուղղված գործողությունները

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը եւ Ճապոնիայի կառավարության ղեկավար Ֆումիո Կիսիդան Լոնդոնում տեղի ունեցող հանդիպման ժամանակ կքննարկեն Ուկրաինան, Ռուսաստանի վրա ճնշումը եւ ռուսական էներգամատակարարումներից կախվածության նվազեցումը: Այդ մասին հաղորդել է Միացյալ Թագավորության վարչպետի դիվանատունը:

«Վարչապետն այսօր կընդունի ճապոնացի պաշտոնակցին, որպեսզի անվտանգության ոլորտում խորացնի Մեծ Բրիտանիայի հարաբերությունները մեր ասիացի մերձավոր գործընկերոջ հետ եւ արագացնի համագործակցությունը պաշտպանության, առեւտրի եւ կանաչ էներգետիկայի բնագավառում»,-ասվում է հաղորդագրության մեջ: «Սպասվում է որ Մեծ Բրիտանիան եւ Ճապոնիան կհամաձայնեցնեն համատեղ գործողությունները, որպեսզի օգնեն հանգուցային տնտեսություններին՝ նվազեցնելու ռուսական էներգակիրների մատակարարումներից կախվածությունը»,-նշել են Դաունինգ-սթրիթում:

Հաղորդվում է, որ երկու ղեկավարների բանակցություններում նաեւ կարծարծվեն Ուկրաինայի իրադարձությունները եւ այն հարցը, թե ինչպես «միջազգային դաշինքները կարող են շարունակել առավելագույն ճնշում գործադրել նախագահ Պուտինի ռեժիմի վրա՝ պաշտպանելով Ուկրաինան եւ մյուս եվրոպական երկրները»:

Բացի այդ, Մեծ Բրիտանիայի եւ Ճապոնիայի ղեկավարները պետք է համաձայնեցնեն նոր պաշտպանական համաձայնագիրը, որը «ճապոնական ու բրիտանական ուժերին թույլ է տալիս աշխատել, մարզվել եւ գործել միասին՝ ապահովելով գլոբալ խաղաղության ու անվտանգության հետագա պաշտպանությունը», հավելել են դիվանատանը: «Մեծ Բրիտանիան կդառնա առաջին եվրոպական երկիրը, որը նման համաձայնագիր է կնքում Ճապոնիայի հետ»,-ճշտել են այնտեղ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75