Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ԱԺ-ՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ Է 2010Թ.-Ի ՏՆՏԵՍԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
18/05/2011 16:45
Կիսվել

ԱԺ-ՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ Է 2010Թ.-Ի ՏՆՏԵՍԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Շարունակելով 2010 թ. բյուջեի կատարման հաշվետվության քննարկումները ԱԺ մշտական հանձնաժողովներում` մայիսի 18-ին պատգամավորները լսեցին տնտեսական ոլորտի պատասխանատուներին: Ազգային ժողովի տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում` Վարդան Բոստանջյանի եւ Գագիկ Մինասյանի համանախագահությամբ, ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը գերատեսչությունների ղեկավարների հետ միասին ներկայացրին բյուջեի կատարման ցուցանիշները: Մինչ այդ Ատոմ Ջանջուղազյանն ընդգծեց, որ հաշվետու տարում բյուջետային պարտքեր չեն կուտակվել, նախատեսված ծախսերն իրականացվել են ամբողջությամբ եւ որոշ դեպքերում գերակատարվել` արտաքին ֆինանսական աջակցության ծրագերի հաշվին:

Նախորդ տարվա ընթացքում էկոնոմիկայի նախարարությունն իրականացրել է 15 ծրագիր: Ֆինանսավորումը կազմել է 2 մլրդ 425 մլն դրամ ու եւս 128 մլն դրամ` պահուստային ֆոնդից: Կատարողականի ընդհանուր մակարդակը 98,2 տոկոս է: 2009 թ. համեմատությամբ այս ոլորտում ծախսերը նվազել են, մասնավորապես ավելի քիչ գումար է տրամադրվել փոքր եւ միջին ձեռնարկատիրության պետական աջակցության նպատակով` 150 մլն դրամ: 

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության ծախսերը գերակատարվել են.  նախատեսված  18 մլրդ 620 մլն դրամի փոխարեն ծախսվել է շուրջ 27 մլրդ դրամ: 40 տոկոսով ծրագրի գերակատարումը պայմանավորված է արտաքին միջոցների ներգրավմամբ` մասնավորապես Ճապոնիայի կառավարության աջակցությամբ  իրականացվող նոր էներգաբլոկի կաոուցման եւ էլեկտրահաղորդման գծերի ու  բաշխիչ ցանցերի վերականգման   վարկային ծրագրերի բարձր կատարողականով: Նախարարությունը հաշվետու ժամանակաշրջանում իրագործել է 18 ծրագիր: 

Քաղաքաշինության ծախսերը նույնպես կատարվել են ամբողջությամբ, իրականացվել է 22 ծրագիր եւ ծախսվել 31,4 մլրդ դրամ: 25 մլրդ են կազմել բնակարանաշինության ծախսերը, շահագործման է հանձնվել 1579 բնակարան` հիմնականում աղետի գոտում: 

2010 թ. տրանսպորտի եւ կապի ոլորտում կենսագործված ծրագրերի թիվը 17 են, ֆինանսական արժեքը` 42 մլրդ դրամ: Այս ոլորտի կատարողականը կազմում է 82 տոկոս: Պատասխանատուները շեղումը հիմնավորեցին Համաշխարհային բանկի եւ Ասիական բանկի աջակցությամբ իրականացվող` ավտոճանապարհների բարելավման վարկային ծրագրերի ցածր կատարողականով: 

Հանրային ծառայությունները կարգավորող եւ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովների պահպանման ծախսերը կազմել են համապատասխանաբար  418 մլն եւ 217 մլն դրամ: Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն հաշվետու տարում ծախսել է 3,3 մլրդ դրամ, իրականացրել 11 ծրագիր: Արդյունաբերութան ոլորտում արձանագրվել է արտադրանքի ծավալների 9,7 տոկոս աճ` 2009 թ. 7,8 տոկոս անկման դիմաց:

2010 թ. ստացված եկամուտները գերազանցել են ծրագրված մակարդակը եւ կազմել 780 մլրդ դրամ` 13,1 տոկոսով ավել 2009 թ. համադրելի ցուցանիշից: Եկամուտների այս մակարդակն ապահովվել է հարկային եկամուտների ավելացման հաշվին` 70 մլրդ դրամի չափով: ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը արձանագրվածը համարեց լավ ցուցանիշ եւ հավելեց, որ հարկային ու մաքսային վարչարարության շնորհիվ է հաջողվել հասնել դրան. հարկերի դրույքաչափերի փոփոխություն հաշվետու տարում չի եղել: Նաեւ` հանքաարդյունաբերության ոլորտից բյուջե է ուղղվել 18 մլրդ դրամ, մինչդեռ 2009-ի ընթացքում, ճգնաժամի ազդեցությամբ պայմանավորված, այս գծով մուտքեր պետբյուջե չէին եղել:  Բարելավվել է նաեւ հարկեր-համախառն ներքին արդյունք հարաբերակցությունը:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08