Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 363.50+1.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00+0.00
OIL:  BRENT - 101.59+0.88 WTI - 90.21+0.51
COMEX:  GOLD - 4140.10+0.28 SILVER - 60.88+0.02
COMEX:  PLATINUM - 1706.20-0.74
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 158.35+0.25 EUR/GBP - 1.1238+0.18
FOREX:  EUR/USD - 1.1238+0.18 GBP/USD - 1.3251+0.26
STOCKS RUS:  RTSI - 858.70-0.43
STOCKS US: DOW JONES - 51521.28+0.49 NASDAQ - 27599.89+0.45
STOCKS US: S&P 500 - 7818.93+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 70035.71-0.92 TOPIX - 4154.11-0.70
STOCKS CHINA:  HANG SENG - 24130.50-0.62 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10541.69+0.42 CAC40 - 7865.07+0.40
STOCKS EUR:  DAX - 25449.19+0.77
07/10/2026  CBA:  USD - 362.32+0.18 GBP - 478.84-0.85
07/10/2026  CBA:  EURO - 405.44-1.75
07/10/2026  CBA:  GOLD - 48417+195 SILVER - 710.58-9.14
Bloomberg. ԵՄ-ն ՌԴ-ից նավթի բռնարգելքի տարկետում է առաջարկել Հունգարիայի, Սլովակիայի և Չեխիայի համար
06/05/2022 14:51
Կիսվել

Bloomberg. ԵՄ-ն ՌԴ-ից նավթի բռնարգելքի տարկետում է առաջարկել Հունգարիայի, Սլովակիայի և Չեխիայի համար

Եվրամիությունն առաջարկել է Ռուսաստանից նավթի մատակարարումների բռնարգելքի սահմանումը Հունգարիայի, Սլովակիայի եւ Չեխիայի համար տարկետել մինչեւ 2024 թվականը: Մայիսի 6-ին այդ մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ: Առաջարկության համաձայն՝ Չեխիան կկարողանա ռուսական նավթը ներմուծել մինչեւ 2024 թվականի հունիսը, իսկ Հունգաիան եւ Սլովակիան՝ մինչեւ նույն տարվա վերջը: ԵՄ-ի անդամ բոլոր մնացած պետություններն աստիճանաբար ՌԴ-ից նավթի ներմուծումից կհրաժարվեն մինչեւ այս տարվա վերջը, ինչպես սկզբնապես առաջարկվում էր, նշել է գործակալությունը:

Դիվանագիտական աղբյուրների եւ Եվրոպայի զանգվածային լրատվամիջոցների տեղեկատվությամբ՝ Եվրահանձնաժողովը ԵՄ-ի երկրներին առաջակել է ռուսական անմշակ նավթի ներմուծումից հրաժարվել կես տարի հետո, նավթամթերքներից՝ 2023 թվականին: Նաեւ սպասվում են լցանավային եւ խողովակաշարային նավթից հրաժարման տարբեր պայմաններ: Ռուսական էներգակիրների ներմուծման սահմանափակումների դեմ հանդես է գալիս Հունգարիան: Սլովակիայում նույնպես ասում են երկրի համար վնասի մասին ՌԴ-ի նավթից հրաժարվելու դեպքում: Սակայն երկու պետություններն էլ, ինչպես նաեւ Ավստրիան, ZDF հեռուստաալիքի աղբյուրների տեղեկատվությամբ՝ հետ են կանչել նավթային բռնարգելքի՝ իրենց վետոն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

07/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.32
+0.18
Եվրո (EUR)
405.44
-1.75
Ռուբլի (RUR)
4.2481
+0.0071
Լարի (GEL)
139.35
+0.12
48417
+195
Արծաթ
710.58
-9.14