
Ռուսաստանը մայիսին նավթի արդյունահանման աճ է ակնկալում
Ռուսաստանն ակնկալում է մայիսին ավելացնել նավթի արդյունահանումը՝ ապրիլի ցուցանիշների համեմատ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի հայտարարությանը։
«Մենք ակնկալում ենք, որ մայիսին ցուցանիշները մասամբ կվերականգնվեն և ավելի լավը կլինեն»,- ասել է Նովակը։
Նրա խոսքով՝ արդեն այժմ մայիսյան նավթի արդյունահանման ցուցանիշներն ավելի լավ են դարձել, քան ապրիլին։ Ընդհանուր առմամբ վիճակը կայուն է, իսկ արտադրությունը շարունակում է վերականգնվել։