Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀՐԱՎԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆԵԼ ՉԻԼԻԻ ՄԱՍՆԱՎՈՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՄՆԱԴԻՐԸ
24/05/2011 11:10
Կիսվել

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀՐԱՎԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆԵԼ ՉԻԼԻԻ ՄԱՍՆԱՎՈՐ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԻՄՆԱԴԻՐԸ

Երեկ` մայիսի 23-ին, ՀՀ կառավարությունում հյուրընկալվել էր Չիլիի մասնավոր կենսաթոշակային համակարգի հիմնադիր Խոսե Պինիերան, ով Հայաստան է ժամանել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրավերով: Խոսե Պինիերայի հետ ունեցած առանձնազրույցից հետո կառավարության ղեկավարը, ողջունելով հանդիպմանը մասնակցող շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին, նշել է. «Չիլիի կենսաթոշակային ռեֆորմի ճարտարապետներից մեկը` Խոսե Պինիերան, Հայաստանում է և կարող է մեզ հետ կիսվել այն փորձով, որ առկա է Չիլիում, կենսաթոշակային ռեֆորմի հիմնական գաղափարներով: Բնականաբար, նա անդրադառնալու է առաջին հերթին այն հարցերին, որոնք այսօր մտահոգում են նաև Հայաստանի Հանրապետության հանրությանը` կենսաթոշակային ռեֆորմի տրամաբանությունը, հավաքագրված միջոցների հուսալիությունը, դրանց եկամտաբերության ապահովման խնդիրները, որպեսզի քաղաքացիները երկարաժամկետ առումով վստահ լինեն, որ իրենց կուտակած փողերը չեն փոշիանա: Մի խոսքով` այն բոլոր հարցերը, որոնք մեզ մոտ խորհրդարանում բուռն քննարկման առարկա էին, բնականաբար, նաև Չիլիում են եղել բուռն քննարկումների առարկա: Բայց այսօր Չիլիի փորձը մեզ հնարավորություն է տալիս ավելի լավ հասկանալ, թե ինչ բարդությունների և դժվարությունների են հանդիպում այն մարդիկ, ովքեր այս ռեֆորմն իրականացնում են և Չիլիի փորձից ելնելով` հասկանանք` որոնք են այդ դժվարությունները հաղթահարելու լավագույն ուղիները»:

Շնորհակալություն հայտնելով հրավերի համար` Խոսե Պինիերան նշել է, որ թեպետ առաջին անգամ է Հայաստանում, բայց մշտապես հետաքրքրվել է Հայաստանի պատմությամբ: Նա հայտնել է, որ 2011թ. մայիսի 1-ին Չիլիում նշվել է կենսաթոշակային բարեփոխումների 30-ամյակը` խորհրդանշական համարելով այդ իրադարձությունն աշխատավորի օրը տոնելը: Ընդգծելով, որ կենսաթոշակային բարեփոխումն ազդում է մյուս բոլոր բարեփոխումների վրա` Խոսե Պինիերան մանրամասներ է ներկայացրել 30 տարի առաջ Չիլիում մեկնարկած կենսաթոշակային բարեփոխումների, դրանց իրականացման ընթացքի և կուտակային համակարգին անցման առանձնահատկությունների վերաբերյալ: Որպես իր երկրում իրականացված կենսաթոշակային ռեֆորմի արդյունքներ` նա առանձնացրել է 30 տարվա կտրվածքով Չիլիի քաղաքացիների կուտակած միջոցների անվտանգության ապահովումը, համարժեք եկամտաբերության բարձր մակարդակը, ինչպես նաև Չիլիի կապիտալի շուկայի ընդլայնումը և տնտեսական աճի տեմպերի կրկնապատկումը: 

Հաջորդիվ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, որի ժամանակ քննարկման մասնակիցները Չիլիից ժամանած հյուրին հարցեր են ուղղել կենսաթոշակային բարեփոխումների արդյունքում կուտակված գումարների երաշխիքների և ապահովության, ինչպես նաև հանրային իրազեկման և քաղաքացիների կրթության վերաբերյալ: Ի դեպ, հանդիպման մասնակիցների թվում էր նաև Վրաստանի աշխատանքի, առողջապահության և սոցիալական հարցերի նախարարը` իր տեղակալի հետ:

Ամփոփելով հանդիպումը` վարչապետ Սարգսյանը գոհունակություն է հայտնել դրա ընթացքի վերաբերյալ և շնորհակալություն հայտնել Խոսե Պինիերային հետաքրքիր ելույթի համար:

Նշենք, որ Հայաստանում արդեն տրվել է կենսաթոշակային բարեփոխումների մեկնարկը: 2011թ. հունվարի 1-ից գործում է կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգը, որին կամավորության սկզբունքով կարող է միանալ յուրաքանչյուր քաղաքացի: 2014թ. հունվարի 1-ից ուժի մեջ կմտնի պարտադիրության սկզբունքով գործող կուտակային կենսաթոշակային համակարգը, որի մեջ կընդգրկվեն 1974թ. հունվարի 1-ից հետո ծնված բոլոր քաղաքացիները:

Խոսե Պինիերան անհատական կապիտալիզացման վրա հիմնված Չիլիի մասնավոր կենսաթոշակային համակարգի հիմնադիրն է: Նա զբաղեցրել է Չիլիի աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարի, այնուհետև հանքափորության նախարարի պաշտոնները: Պինիերան ունի Կենսաթոշակային բարեփոխման սեփական միջազգային կենտրոն և աշխարհում հայտնի է որպես Չիլիի անհատական կենսաթոշակային հաջողակ համակարգի ստեղծող:

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85