Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Viva-ի 80 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխված են
13/07/2025 14:29
Կիսվել

Viva-ի 80 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխված են

«Վիվա Արմենիա» ՓԲ ընկերության` 80 միլիոն ԱՄՆ դոլար անվանական ծավալով  պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխված են։ Յուրաքանչյուրը 100 ԱՄՆ դոլար անվանական արժեքով պարտատոմսերի արժեկտրոնային տարեկան տոկոսադրույքը 7,65% է, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս։ Պարտատոմսերի տեղաբաշխողն Ամերիաբանկն էր։

Այսպիսով, Viva-ն դարձել է Հայաստանի կապիտալի տեղական շուկայում մինչ օրս ամենամեծ ծավալով արտարժութային պարտատոմսեր թողարկած ընկերությունը։

«Սա մեծ նվաճում է Viva-ի համար, քանի որ ցույց է տալիս հանրության մեծ վստահությունը և դրական վերաբերմունքը մեր ընկերության նկատմամբ։ Այն ամուր հիմք է ստեղծում ընկերության հետագա զարգացման և մեր հավակնոտ ծրագրերի իրականացման համար։ Սա կարևոր քայլ է, որը կօգնի ոչ միայն ամրապնդել մեր դիրքերը շուկայում, այլև ընդլայնել առաջարկվող ծառայությունների թիվն ու բարելավել հաճախորդների գոհունակությունը», – նշել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։

«Ուրախ ենք, որ հայկական կապիտալի շուկայի համար հերթական կարևոր նախագիծը հաջողությամբ իրականացվեց։ Վստահ եմ, որ այն, լինելով ամենախոշորն արտարժութային պարտատոմսերի շուկայում, իր կարևորագույն տեղն է ունենալու մեր երկրի կապիտալի շուկայի զարգացման գործում: Կարևորելով կապիտալի շուկայի դերը երկրի տնտեսության առաջընթացում` Ամերիան հետևողականորեն աշխատում է այս ուղղությամբ, և պատահական չէ, որ վերջին 2 տարիներին մեր շուկայում թողարկված կորպորատիվ արժեթղթերի ընդհանուր ծավալի շուրջ 50%-ի տեղաբաշխումը կատարվել է Ամերիաբանկի կողմից: Նման խոշոր յուրաքանչյուր թողարկում ևս մեկ քայլ է դեպի զարգացած կապիտալի շուկա»,- նշել է Ամերիաբանկի տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը։

Թվով 800 000 պարտատոմսերը ձեռք են բերել հարյուրավոր ֆիզիկական անձինք և ինստիտուցիոնալ ներդրողներ։

Առաջնային տեղաբաշխումից հետո պարտատոմսերը կցուցակվեն Հայաստանի ֆոնդային բորսայում, ինչից հետո հնարավոր կլինի դրանք գնել կամ վաճառել երկրորդային շուկայում։

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52