Տնտեսական

USD BUY - 382.50-0.50 USD SELL - 386.00+0.00
EUR BUY - 446.00+0.00 EUR SELL - 452.00+0.00
OIL:  BRENT - 70.49+0.18 WTI - 68.57-0.26
COMEX:  GOLD - 3375.20+0.15 SILVER - 39.35+0.69
COMEX:  PLATINUM - 1445.40-1.85
LME:  ALUMINIUM - 2607.50+0.42 COPPER - 9700.50+0.73
LME:  NICKEL - 15290.00+2.08 TIN - 33559.00+0.83
LME:  LEAD - 2044.00-0.58 ZINC - 2777.00+1.26
FOREX:  USD/JPY - 147.4+0.00 EUR/GBP - 1.1676-0.11
FOREX:  EUR/USD - 1.1676-0.11 GBP/USD - 1.3475-0.18
STOCKS RUS:  RTSI - 1068.61-3.29
STOCKS US: DOW JONES - 44371.51-0.63 NASDAQ - 20585.53-0.22
STOCKS US: S&P 500 - 6259.75-0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 39569.68-0.19 TOPIX - 2823.24+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 24139.57+0.46 SSEC - 3510.18+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 8941.12-0.38 CAC40 - 7829.29-0.92
STOCKS EUR:  DAX - 24255.31-0.82
11/07/2025  CBA:  USD - 383.91+0.17 GBP - 519.24-2.57
11/07/2025  CBA:  EURO - 448.91-1.14
11/07/2025  CBA:  GOLD - 40887+171 SILVER - 454.35+2.92
Չինաստանը կենսատեխնոլոգիաների համաշխարհային հսկա դառնալու ճանապարհին է
14/07/2025 15:20
Կիսվել

Չինաստանը կենսատեխնոլոգիաների համաշխարհային հսկա դառնալու ճանապարհին է

Չինաստանը մարտահրավեր է նետում արևմտյան դեղագործական հսկաներին։ Ինչպես գրում է ամերիկյան Բլումբերգ պարբերականը, երկրի կենսատեխնոլոգիական ոլորտի զարգացումը ընթանում է նույն տրամաբանությամբ, ինչ արհեստական բանականության և էլեկտրամոբիլների ոլորտներում։ 2024 թվականին Չինաստանում նոր դեղերի մշակման փուլում գտնվող նախագծերի թիվը գերազանցել է 1250-ը, ինչը գերազանցում է ԵՄ ցուցանիշը և մոտենում ԱՄՆ-ի մակարդակին՝ շուրջ 1440 նախագծով։

Ըստ պարբերականի՝ տվյալները ստացվել են Norstella ընկերության կողմից հավաքագրվող ոլորտային բազայի վերլուծության հիման վրա։ Ըստ աղբյուրի՝ չինական դեղագործական ընկերությունները գնալով ավելի հաճախ են արժանանում ինչպես միջազգային կարգավորող մարմինների, այնպես էլ արևմտյան դեղագործական կորպորացիաների հավանությանը։

Չինաստանում ստեղծված նորարարական դեղամիջոցները, որոնք արտահանման նպատակ ունեն, ստիպված են անցնել խիստ միջազգային փորձարկումներ՝ ապացուցելու իրենց արդյունավետությունը Չինաստանից դուրս բնակվող պացիենտների վրա։ Սակայն ոլորտի ներկայացուցիչները վստահ են՝ մոտ ապագայում այդ դեղամիջոցներից մի քանիսը կստանան ԱՄՆ FDA-ի և ԵՄ EMA-ի պաշտոնական հաստատումը։

«Մենք նման մասշտաբ դեռ չենք տեսել։ Արտադրանք կա, այն որակյալ է և արագ տարածվում է», – նշում է ԼԵԿ խորհրդատվական ընկերության գործընկեր Հելեն Չենը։

«Չինաստանը ոչ միայն հասել է ԱՄՆ-ին, այլև շարունակում է աճել։ Չի լինի չափազանցություն ասելը, որ առաջիկա տարիներին Չինաստանը կգերազանցի ԱՄՆ-ին նոր դեղամիջոցների մշակման ծավալով», – ընդգծում է Norstella-ի փոխնախագահ Դենիել Չենսելլորը։

«Կենսատեխնոլոգիաները ԱՄՆ-Չինաստան տեխնոլոգիական մրցակցության առաջնագծում են», – հավելում է Ջեք Բերնհեմը՝ «Ժողովրդավարության պաշտպանության հիմնադրամ»-ի վերլուծաբան։

Ամենախիստ կարգավորող մարմինները՝ ԱՄՆ FDA-ն և ԵՄ EMA-ն, հաճախ են չինական արտադրանքը ճանաչում որպես հեռանկարային։ Նման դեղամիջոցները ստանում են հատուկ կարգավիճակներ՝ «արագացված ուսումնասիրություն», «թռիչքային թերապիա» կամ «պրիորիտետային մոտեցում»։ 2024 թվականին Չինաստանը ԵՄ-ից առաջ էր անցել արագացված կարգավորման թվով, սակայն դեռ զգալիորեն հետ էր մնում ԱՄՆ-ից։

DealForma-ի տվյալներով՝ վերջին տարիներին զգալիորեն աճել են չինական կենսատեխնոլոգիական ակտիվների ձեռքբերման ծավալներն ու արժեքը։ Չինական ընկերությունները հաճախ են դառնում լիցենզավորման գլոբալ գործարքների կողմ։ Օրինակ․

  • Legend Biotech Corp ընկերության կողմից մշակված բջջային թերապիան արդեն վաճառվում է Johnson & Johnson-ի միջոցով և համարվում ավելի արդյունավետ, քան ամերիկյան այլընտրանքները։
  • Akeso ընկերության նոր օնկոլոգիական դեղամիջոցը Չինաստանում անցկացված կլինիկական փորձարկումների արդյունքում գերազանցել է աշխարհում ամենաշատ վաճառվող Keytruda-ին (Merck & Co.)։
  • Summit Therapeutics-ը դեռ 2022-ին վճարել էր $500 մլն նախնական գումար, որպեսզի ստանա Akeso-ի դեղամիջոցի զարգացման և մարքեթինգի իրավունքը ԱՄՆ-ում։
  • Pfizer-ը 2025-ի մայիսին հայտարարել է $1.2 մլրդ արժեքով պայմանագրի մասին՝ 3SBio չինական ընկերության հետ՝ ձեռք բերելով Keytruda-ին նման դեղամիջոցի մատակարարման իրավունքը։

GlobalData-ի տվյալներով՝ 2021-ից սկսած Չինաստանը դարձել է աշխարհի առաջատարը նոր կլինիկական փորձարկումների քանակով։ Նորարարական նախագծեր իրականացնում են ինչպես արտասահմանում կրթություն ստացած ձեռնարկատերերի հիմնած ստարտափները, այնպես էլ ավանդական չինական դեղագործական հսկաները՝ օրինակ Jiangsu Hengrui Pharmaceuticals ընկերությունը, որը 2020-2024 թթ․ ընթացքում ավելացրել է աշխարհի ամենամեծ թվով նորարարական դեղամիջոցներ իր գիտահետազոտական պորտֆելում։

2020-2024 թվականներին առավել նորարարական դեղեր մշակած 50 ընկերություններից 20-ը չինական են, մինչդեռ հինգ տարի առաջ այդ թիվը ընդամենը հինգ էր։

11/07/2025
դրամ
Դոլար (USD)
383.91
+0.17
Եվրո (EUR)
448.91
-1.14
Ռուբլի (RUR)
4.9257
-0.0042
Լարի (GEL)
141.39
+0.14
40887
+171
Արծաթ
454.35
+2.92