Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.63+0.82 WTI - 99.44-4.25
COMEX:  GOLD - 4122.40-0.40 SILVER - 57.71+1.30
COMEX:  PLATINUM - 1644.00-0.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.18-0.08 EUR/GBP - 1.1224-0.04
FOREX:  EUR/USD - 1.1224-0.04 GBP/USD - 1.3372+0.34
STOCKS RUS:  RTSI - 941.08+0.77
STOCKS US: DOW JONES - 52495.88+1.02 NASDAQ - 26424.82-0.02
STOCKS US: S&P 500 - 7712.57+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64621.24+0.85 TOPIX - 4043.73+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 23651.87-0.90 SSEC - 3713.03-0.60
STOCKS EUR:  FTSE100 - 10733.00-0.29 CAC40 - 7838.49-0.38
STOCKS EUR:  DAX - 25304.42-0.06
21/10/2026  CBA:  USD - 361.4-0.05 GBP - 483.95+1.78
21/10/2026  CBA:  EURO - 405.92+0.81
21/10/2026  CBA:  GOLD - 47924-277 SILVER - 663.46-6.37
ՀՈՒՆՎԱՐ-ԱՊՐԻԼ ԱՄԻՍՆԵՐԻՆ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ԿԱՏԱՐՎԵԼ Է 2.4 ՄԼՐԴ ԴՐԱՄ ՊԱԿԱՍՈՒՐԴՈՎ
26/05/2011 10:49
Կիսվել

ՀՈՒՆՎԱՐ-ԱՊՐԻԼ ԱՄԻՍՆԵՐԻՆ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ԿԱՏԱՐՎԵԼ Է 2.4 ՄԼՐԴ ԴՐԱՄ ՊԱԿԱՍՈՒՐԴՈՎ

2011 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ՀՀ պետական բյուջեն կատարվել է 2.4 մլրդ դրամ պակասուրդով` նախատեսված շուրջ 56.2 մլրդ դրամի դիմաց: Շեղումը հիմնականում պայմանավորված է այն հանգամանքով, որ բյուջեի ազատ միջոցներից կիսամյակային ծրագրով նախատեսված 56.4 մլրդ դրամից օգտագործվել է 13.6 մլրդ դրամ: Բացի այդ, չեն ստացվել արտաքին աղբյուրներից նախատեսված 22.9 մլրդ դրամի վարկային միջոցները: Անցած ժամանակահատվածում ներքին աղբյուրների գծով ֆինանսավորման ցուցանիշը կազմել է 18.7 մլրդ դրամ, իսկ արտաքին ֆինանսավորման գծով` շուրջ -16.3 մլրդ դրամ: Այս մասին նշվում է ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած տվյալներում: 
Նշենք, որ պակասուրդի ֆինանսավորման ներքին աղբյուրներում շուրջ 6.2 մլրդ դրամ են կազմել փոխառու միջոցները, 12.6 մլրդ դրամ` ֆինանսական ակտիվները: Մասնավորապես` 6.2 մլրդ դրամ ստացվել է գանձապետական պարտատոմսերից: Մուրհակների մարման նպատակով կիսամյակային ծրագրով նախատեսված վճարումները կատարվել են 63.3%-ով: Այդ նպատակով պետական բյուջեից տրամադրվել է 13.9 մլն դրամ: Շուրջ 1.3 մլրդ դրամ ստացվել է տրամադրված ներքին վարկերի վերադարձից` 90.9%-ով կատարելով  ծրագրված ցուցանիշը: 
Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ ռեզիդենտներին պետական բյուջեից տրամադրվել են 2.3 մլրդ դրամի վարկեր (ծրագրվածի 93.4%-ը), որից 1 մլրդ դրամը` Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի Հանրապետությանը 2009 թվականին տրամադրված պետական վարկի միջոցներից տնտեսության կայունացման վարկավորման ծրագրի 1-ին բաղադրիչի ֆինանսավորման, 936.7 մլն դրամը` «Ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով մարդատար տրանսպորտային միջոցներ ներմուծող ֆիզիկական անձանց (նախորդ ամսվա 1 մլրդ դրամի դիմաց, պայմանավորված չօգտագործված վարկային միջոցների վերադարձով), 326 մլն դրամը` «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի կողմից հիմնադրված վարկային կազմակերպությանը բյու¬ջե¬տա¬յին վարկեր տրամադրելու նպատակով: 
Անցած ժամանակահատվածում պետական բյուջեի պակասուրդի արտաքին ֆինանսավորումը կազմել է շուրջ -16.3 մլրդ դրամ, որից -3.0 մլրդ դրամը` փոխառու միջոցների,  13.3 մլրդ դրամը` ֆինանսական ակտիվների գծով: Նշված շուրջ 3.0 մլրդ դրամն ուղղվել է արտաքին պարտավորությունների մարմանը, որից 1.8 մլրդ դրամը հատկացվել է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերի գծով պարտքի մարմանը, 51.9 մլն դրամ` ԳԶՄՀ, 115.8 մլն դրամ` ՎԶԵԲ-ի նկատմամբ ունեցած պարտքի մարմանը,  572.2 մլն դրամ է տրամադրվել Էլեկտրաէներգիայի հաղորդման և բաշխման համակարգի ծրագրի գծով Ճապոնիայի նկատմամբ պարտքի մարմանը, 412.0 մլն դրամ` ԱՄՆ ապրանքային վարկերի մարմանը, 16.5 մլն դրամ` ԱԷԿ-ի վառելիքի չոր պահպանման համակարգի ծրագրի գծով Ֆրանսիայի նկատմամբ պարտքի մարմանը: 
Միևնույն ժամանակ, հաշվետու ժամանակահատվածում 12.7 մլրդ դրամ տրամադրվել է ԼՂՀ-ին որպես միջպետական վարկ: Վրաստանի կողմից Հայաստանի նկատմամբ ունեցած վարկային պարտավորությունների գծով կատարվել է 120.9 մլն դրամի վճարում` նախատեսված 124.9 մլն դրամի փոխարեն: Ստացված գումարից 49.1 մլն դրամը նախորդ տարվա պարտավորությունն է և Վրաստանի կողմից փոխանցվել է 2010 թվականի դեկտեմբերին, սակայն գանձապետական միասնական հաշվին մուտքագրվել է ընթացիկ տարվա հունվար ամսին: Բաժնետոմսերի և կապիտալում այլ մասնակցության ձեռքբերմանն ուղղվել է 589.1 մլն դրամ` կազմելով ծրագրի 99.8%-ը: Հաշվետու ժամանակահատվածում 72.1 մլն դրամով ավելացել է արտաքին աղբյուրներից ստացված արտաբյուջետային դրամաշնորհային միջոցների մնացորդը:
AMP
21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
47924
-277
Արծաթ
663.46
-6.37