Տնտեսական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 101.74-1.58 WTI - 98.34-1.95
COMEX:  GOLD - 4368.10-0.41 SILVER - 66.94+0.00
COMEX:  PLATINUM - 1805.90-0.03
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 157.12+0.17 EUR/GBP - 1.1479-0.03
FOREX:  EUR/USD - 1.1479-0.03 GBP/USD - 1.3383-0.07
STOCKS RUS:  RTSI - 852.33+1.67
STOCKS US: DOW JONES - 51682.64-0.18 NASDAQ - 26522.55+0.39
STOCKS US: S&P 500 - 7650.50+0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10659.13-1.45 CAC40 - 8065.02-1.49
STOCKS EUR:  DAX - 25304.06-1.60
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ԱՊՀ  ԵՐԿՐՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՊԱՀՊԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԻՍՏ
26/05/2011 17:30
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՊԱՀՊԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԻՍՏ

ԱՊՀ երկրների մաքսային ծառայությունները ակտիվ համագործակցում են մաքսանենգության կանխման և մաքսային հանցագործությունների դեմ տարվող պայքարի գործում: Բացի համագործակցությունից և տեղեկատվության փոխանակումից, ԱՊՀ մաքսային ծառայությունների համապատասխան ստորաբաժանումները նաև համատեղ մեխանիզմներ են մշակում տարածաշրջանում մաքսանենգության դեմ պայքարն առավել արդյունավետ կազմակերպելու համար: Այդ նպատակով ստեղծվել է ԱՊՀ երկրների մաքսային ծառայությունների իրավապահպան ստորաբաժանումների ղեկավարների կոմիտեն: Հայաստանի մաքսային ծառայությունը, որը ևս ներառված է այդ կառույցում, ամենաակտիվ մասնակիցներից մեկն է համարվում: Նաև այս հանգամանքը հաշվի առնելով` Կոմիտեի հերթական նիստն այսօր` մայիսի 26-ին, անցկացվել է Երևանում:

ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության պետ Սամվել Սանամյանը լրագրողներին տեղեկացրել է, որ նիստի ժամանակ պատվիրակներին ներկայացվել են մաքսանենգության դեմ պայքարի հայաստանյան փորձը, ինչպես նաև արդեն իսկ գործող կինոլոգիական, մաքսային հետաքննության և քննության, մաքսավորների վերապատրաստման հարցերով աշխատանքային խմբերի հաշվետվությունները. «Քննարկվել են թմրամիջոցների և հոգեներգործուն նյութերի տեղափոխման դեմ պայքարում համագործակցության առավել արդյունավետ կազմակերպումը, տարբեր հանցագործությունների դեմ պայքարի կազմակերպման մասովմիջպետական ծրագրերի կատարելագործումը, կեղծ անուն ապրանքների շրջանառության դեմ պայքարը և այլ` հրատապ ուշադրություն պահանջող խնդիրներ: Բացի այդ, ՀՀ և ՌԴ մաքսային ծառայությունների միջև ստորագրվել է օդային ուղիներով որոշ ապրանքատեսակների անօրինական փոխադրման վերաբերյալ օպերատիվ տեղեկությունների փոխանակման մասին արձանագրություն, որպեսզի կարողանանք վերահսկել նաև օդային տարածքով տեղափոխվող բեռները»:

Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության պետի տեղակալ Նիկիտա Նիկիտինն էլ հայտնել է, որ կոնկրետ փաստաթղթեր են ստորագրվել առաջիկա անելիքների մասով: Նա նաև նշել է, որ համագործակցության արդյունքում անցնող տարում կտրուկ բարձրացել է տարածաշրջանում նարկոթրաֆիկինգի դեմ պայքարի արդյունավետությունը. «Կան կոնկրետ արդյունքներ, արդեն իսկ հայտնաբերվել և կասեցվել են տարբեր տեսակի թմրանյութերի տեղափոխման մի շարք ուղիներ»:

Նշենք, որ այս Կոմիտեի գործունեության շրջանակներում պարբերաբար միջոցառումներ են անցկացվում մաքսանենգ ապրանքների տեղափոխման ուղիների, ընդհանրապես մաքսային հանցագործությունների բացահատման և կանխման ուղղությամբ: Բացի այդ, հատուկ ուշադրություն է դարձվում Կոմիտեին անդամակցող մաքսային ծառայությունների աշխատակիցների մասնագիտական ունակությունների զարգացմանը, ինչըհնարավորություն է տալիս էլ ավելի արդյունավետ պայքարել մաքսային հանցագործությունների դեմ:

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37