Պաշտոնական

USD BUY - 371.00+0.00 USD SELL - 374.00+0.00
EUR BUY - 435.00+0.00 EUR SELL - 440.00-2.00
OIL:  BRENT - 94.99-0.79 WTI - 88.59-0.59
COMEX:  GOLD - 4806.60+0.77 SILVER - 79.95-2.94
COMEX:  PLATINUM - 2081.20+0.26
LME:  ALUMINIUM - 3557.50-0.20 COPPER - 13275.00-0.54
LME:  NICKEL - 18250.00+0.73 TIN - 50684.00-0.02
LME:  LEAD - 1974.00+0.61 ZINC - 3408.50-1.09
FOREX:  USD/JPY - 158.96+0.04 EUR/GBP - 1.1773+0.09
FOREX:  EUR/USD - 1.1773+0.09 GBP/USD - 1.3514+0.04
STOCKS RUS:  RTSI - 1152.97+2.19
STOCKS US: DOW JONES - 49442.56-0.01 NASDAQ - 24404.39-0.26
STOCKS US: S&P 500 - 7109.14-0.24
STOCKS JAPAN:  NIKKEI - 59349.17+0.89 TOPIX - 3770.38-0.18
STOCKS CHINA:  HANG SENG - 26487.48+0.48 SSEC - 4085.08+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10609.08-0.55 CAC40 - 8331.05-1.12
STOCKS EUR:  DAX - 24417.80-1.15
21/04/2026  CBA:  USD - 372.59-0.26 GBP - 503.41-0.57
21/04/2026  CBA:  EURO - 438.2-0.68
21/04/2026  CBA:  GOLD - 57662-723 SILVER - 950-0.84
ՆԱԽԱԳԱՀ – ՍՏՎԵՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿՐՃԱՏՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐՈՒՄ ՊԵՏՔ Է ՀԱՍՏԱՏԱԿԱՄ ԼԻՆԵՆՔ
27/05/2011 17:37
Կիսվել

ՆԱԽԱԳԱՀ – ՍՏՎԵՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿՐՃԱՏՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐՈՒՄ ՊԵՏՔ Է ՀԱՍՏԱՏԱԿԱՄ ԼԻՆԵՆՔ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ղեկավար անձնակազմի հետ: Հանդիպման շրջանակներում Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը և Կոմիտեի նախագահի տեղակալներն ու համապատասխան վարչությունների պետերը հանրապետության ղեկավարին ներկայացրել են ՊԵԿ հիմնական խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված առաջարկությունները, մաքսային և հարկային վարչարարության բարելավման ուղղությամբ` նախկին հանդիպումների ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանի տված հանձնարարականների կատարման ընթացքը: Մասնավորապես, անդրադարձ է եղել Կոմիտեի էլեկտրոնային կառավարման ներկա վիճակին և համակարգի հիմնախնդիրներին, բարեփոխումների ծրագրերից բխող գործողությունների ժամանակացույցի համաձայն իրականացված և նախատեսվող աշխատանքներին, վիճակագրական տվյալների վերլուծությանն ու դրա արդյունքների կիրառմանը մաքսային հսկողության ժամանակ, սահմանային կառավարման համակարգի բարելավման աշխատանքների ուղղությամբ իրականացվող աշխատանքին, 2011թ. անցած չորս ամիսների մուտքերի կատարողականին և մի շարք այլ հարցերի:
 
«Պարո´ն Նախագահ, Դուք կարևոր խնդիր էիք դրել մեր առջև` էապես բարելավել մաքսային և հարկային վարչարարությունը, կառույցը դարձնել բարձր ծառայություններ մատուցող կառույց, բիզնես միջավայրի համար ստեղծել հավասար և մրցակցային պայմաններ և հարկային եկամուտների մուտքերի ապահովումը կատարել առանց բիզնեսին վնասելու: Ես ուզում եմ ներկայացնել, թե այդ ճանապարհին մենք ինչ ենք արել. և՛ 2010թ. և՛ 2011թ. մեր միջոցառումներում, նաև նախկինում` բոլոր այդ հիմնախնդիրները հաշվի ենք առել: Դրանք շատ բազմազան են, և բավականին աշխատանք ենք կատարել: Մենք հիմնականում կրճատել ենք փաստաթղթաշրջանառությունը` հարկ վճարողների համար: Հաշվետվական համակարգն ենք փոխել, այն դարձնելով ավելի պարզ` ավելի քիչ թվով հաշվետվություններ բիզնեսի համար, ավելի լավ կառավարելի վիճակ: Տնտեսավարող սուբյեկտների համար մենք ստեղծել ենք էլեկտրոնային կառավարման համակարգ, ավելացված արժեքի հարկի վճարման խնդիրները լուծել ենք՝ այն դարձնելով ավտոմատ համակարգ: Կանխել ենք գերավճարների նախկինում գործող արատավոր պրակտիկան և բիզնեսի գրանցման, հաշվառման համար մեկ պատուհանի սկզբունքն ենք ներմուծել հանրապետություն: Մեզ համար շատ կարևոր է հարկային տեսչությունների կառուցվածքի օպտիմալացումը, որը նպաստելու է աշխատանքների կառավարմանը: Այս միջոցառումներից բացի, օրենսդրական շատ փոփոխություններ են կատարվել, որոնք նպաստել են այդ գործընթացներին: Դրանք հիմնականում վերաբերում են ֆինանսական հաշվետվություներին: Մենք շատ հարկային հաշվետվություններ, որոնց անհրաժեշտությունը չկա` կրճատել ենք: Բոլոր հաշվետվությունների ներկայացման համար սահմանել ենք միասնական ժամկետ՝ այն դարձնելով եռամսյակային՝ նախկին ամեն ամսվա, ամսվա ընթացքում նույնիսկ տարբեր օրերի փոխարեն»,-Հանրապետության ղեկավարին հանդիպման սկզբում զեկուցել է ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը:
 
Պետեկամուտների կոմիտեի ղեկավար անձնակազմին ուղղված իր խոսքում Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ նպատակադրումը շատ հստակ է. պետք է առաջին հերթին փոխել հարկային և մաքսային մարմինների ընկալումը հասարակության և գործարար համայնքի կողմից` հարկ հավաքագրող մարմնի կերպարից այն վերածելով հարկ վճարողների սպասարկման` ժամանակակից ծառայություններ մատուցող և վերահսկողություն իրականացնող մարմնի:  «Սա անելու համար ոչ միայն պետք է կարողանանք վերափոխել ձեր գերատեսչության գործունեության տրամաբանությունը, այլև տնտեսավարողների վարքագիծն ու մոտիվացիան: Դա անելու ենք համագործակցային, երկխոսության մթնոլորտում, պարզ, թափանցիկ և արդյունավետ համակարգ ապահովելով, սպասարկման որակը բարձրացնելով, աշխատանքի նոր պայմաններ առաջարկելով: Միևնույն ժամանակ նաև հաստատակամ պետք է լինենք ստվերային տնտեսության կրճատմանն ուղղված միջոցառումներում, հարկային և մաքսային համակարգերում կոռուպցիոն ռիսկերի նվազեցման գործում և, ամենակարևորը, բոլոր տնտեսավարողների հանդեպ հավասար մոտեցումների և արդարության ապահովման հարցերում: Սա երևի թե ամենակարևոր խնդիրն է, որ մենք ձեզ հետ միասին պետք է կարողանանք լուծել: Եվ ծրագիրը, որ հաստատել ենք Անվտանգության խորհրդում, հենց այս խնդիրների լուծումն է ենթադրում»,-ասել է Հանրապետության ղեկավարը:
21/04/2026
դրամ
Դոլար (USD)
372.59
-0.26
Եվրո (EUR)
438.2
-0.68
Ռուբլի (RUR)
4.9652
+0.0064
Լարի (GEL)
138.47
-0.15
57662
-723
Արծաթ
950
-0.84