Այլ Լուրեր

USD BUY - 389.00+0.00 USD SELL - 392.00+0.50
EUR BUY - 406.00+0.00 EUR SELL - 411.00+2.00
OIL:  BRENT - 74.96-0.28 WTI - 71.03-0.21
COMEX:  GOLD - 2688.80-1.08 SILVER - 30.88-1.69
COMEX:  PLATINUM - 960.60-1.07
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.09-0.42 EUR/GBP - 1.0476+0.57
FOREX:  EUR/USD - 1.0476+0.57 GBP/USD - 1.259+0.47
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44296.51+0.97 NASDAQ - 19003.65+0.16
STOCKS US: S&P 500 - 5969.34+0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 38780.14+1.30 TOPIX - 2715.60+0.71
STOCKS CHINA:  HANG SENG - 19150.99-0.41 SSEC - 3263.76-0.10
STOCKS EUR:  FTSE100 - 8262.08+1.38 CAC40 - 7255.01+0.58
STOCKS EUR:  DAX - 19322.59+0.92
25/11/2024  CBA:  USD - 390.14+0.38 GBP - 490.80+2.43
25/11/2024  CBA:  EURO - 409.14+2.74
25/11/2024  CBA:  GOLD - 33803.54+404.47 SILVER - 392.04+2.76
ՊԵԿ-ը շարունակում է պետական սահմանի անցման կետով ապրանքների ապօրինի տեղափոխման դեմ պայքարը
25/05/2022 19:24
Կիսվել

ՊԵԿ-ը շարունակում է պետական սահմանի անցման կետով ապրանքների ապօրինի տեղափոխման դեմ պայքարը

Մեղրիի մաքսային կետ-բաժնում hայտնաբերվել են տարբեր տեսակի ապրանքների անօրիանական   խմբաքանակներ

Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխաատակիցներն  անընդմեջ պայքար են մղում Ագարակ պետական սահմանի անցման կետով ապրանքների ապօրինի տեղափոխման դեմ։

Օրերես Պետական եկամուտների կոմիտեի Հարավային մաքսատուն-վարչության Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցները մաքսային հսկողութան շրջանակում, Հայաստանի Հանրապետությունից Իրանի Իսլամական Հանրապետություն ուղևորվող ավտոբուսի նկատմամբ իրականացրել են  մաքսային տեսազննում: Զննման արդյունքում ավտոբուսի տանիքում նախապես պատրաստված թաքստոցից, ինչպես նաև որպես գաղտնարան օգտագործված վառելիքի բաքից, հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված ընդհանուր 811 բլոկ   տաքացվող սիգարետի գլանակ և  67 հատ էլեկտրոնային ծխախոտի տաքացման սարք: Հայտնաբերվել է  նաև 15 կգ քաշով տեկիլայի շշերի համար նախատեսված խցաններ, խաղաքարտեր խառնելու սարքեր, պոկեր խաղի համար նախատեսված ֆիշկաներ ու մետաղյա քեյսեր։ Հատկանշական է, որ մաքսավորները ստիպված են եղել կիրառել հատուկ գործիքներ ավտոբուսում առկա թաքստոցները բացելու նպատակով՝ հաշվի առնելով, որ դրանք փակված են եղել եռակցման եղանականով։

Ծխախոտի մեկ այլ խոշոր խմբաքանակի անօրինական տեղափոխման դեպք էլ արձանագրվել է մայիսի 10-ին, երբ Իրանից Հայաստան ժամանած բեռնատարում առկա գաղտնարաններից հայտնաբերվել է 1097 տուփ  իրանական ծխախոտ։ Բացի այդ, նշված բեռնատարում առկա է եղել  նաև, մաքսային հսկողությունից թաքցման եղանակով, Հայաստանի Հանրապետություն ապօրինի ներմուծված 116 տուփ տարբեր տեսակի դեղամիջոց։

Վերջին օրերին, Մեղրիի մաքսային կետ-բաժնի աշխատակիցները, մեկ այլ իրավախախտում էլ են  բացահայտել: Իրանից ժամանած բեռնատար տրանսպորտային միջոցի վարորդի խցիկից հայտնաբերվել են չհայտարարագրված, 4,5կգ ընդհանուր քաշով, տրյուֆել տեսակի սնկեր։

Նշված դեպքերի առնչությամբ Հարավային մաքսատուն-վարչությունում իրականացվում է վարչական վարույթ ՀՀ մաքսային օրենսգրքի 201 և 203 րդ հոդվածների հատկանիշներով, իսկ հայտնաբերված ապրանքները վերցվել են որպես մաքսային կանոնների խախտման անմիջական օբյեկտ: Հարավային մաքսատուն-վարչությունը հորդորում է Ագարակ պետական սահմանի անցման կետով ժամանող և մեկնող վարորդներին և ուղևորներին զերծ մնալ ՀՀ մաքսային օրենսդրության պահանջները խախտելուց:

25/11/2024
դրամ
Դոլար (USD)
390.14
+0.38
Եվրո (EUR)
409.14
+2.74
Ռուբլի (RUR)
3.75
-0.04
Լարի (GEL)
142.52
+0.21
33803.54
+404.47
Արծաթ
392.04
+2.76