Տնտեսական

USD BUY - 363.50+0.00 USD SELL - 365.00-0.50
EUR BUY - 422.00+3.00 EUR SELL - 426.50+1.50
OIL:  BRENT - 91.79+0.16 WTI - 85.82+0.25
COMEX:  GOLD - 4493.00+3.35 SILVER - 65.73+2.80
COMEX:  PLATINUM - 1816.70+5.15
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 158.43-0.62 EUR/GBP - 1.1676+0.84
FOREX:  EUR/USD - 1.1676+0.84 GBP/USD - 1.3611+0.55
STOCKS RUS:  RTSI - 803.89+1.17
STOCKS US: DOW JONES - 53463.05+0.22 NASDAQ - 26331.09+0.16
STOCKS US: S&P 500 - 7707.98+0.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 66216.79+1.36 TOPIX - 4059.73+1.18
STOCKS CHINA:  HANG SENG - 25698.49+0.80 SSEC - 3903.72+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10743.35+0.14 CAC40 - 8501.91-0.09
STOCKS EUR:  DAX - 26091.33-0.14
20/08/2026  CBA:  USD - 365.26+0.3 GBP - 498.32+3.47
20/08/2026  CBA:  EURO - 427.21+3.56
20/08/2026  CBA:  GOLD - 52384+714 SILVER - 744-19.87
ՊԵԿ. Հարկ վճարողների շրջանում իրականացված գոհունակության գնահատման առցանց հարցումն ավարտվել է
27/05/2022 14:53
Կիսվել

ՊԵԿ. Հարկ վճարողների շրջանում իրականացված գոհունակության գնահատման առցանց հարցումն ավարտվել է

ՊԵԿ գործունեության վերաբերյալ հարկ վճարողների շրջանում, ապրիլի 4-ից մայիսի 4-ն ընկած ժամանակահատվածում անցկացված գոհունակության գնահատման առցանց հարցումն ավարտվել է:

Հարցումն իրականացվել է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 1902-Լ որոշմամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների» ծրագրի շրջանակում՝  ՊԵԿ պաշտոնական կայքում և «Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային file-online» համակարգում զետեղված հարցաթերթիկի միջոցով:

Առցանց հարցմանը մասնակցել է 641 հարկ վճարող, որոնցից՝ 592-ը կազմակերպություն/ԱՁ (հարցվածների 92.4%-ը), իսկ 49-ը՝ ֆիզիկական անձ (հարցվածների 7.6%-ը): Հարցաթերթիկը բաղկացած է եղել 13 հարցից այդ թվում՝ 2 ենթահարցից:

Հարցմանը մասնակցել են ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում գործունեություն ծավալող հարկ վճարողները, որոնցից 277-ը հանդիսացել են ԱԱՀ վճարող կամ հարկման ընդհանուր համակարգում գործունեություն իրականացնող, 243-ը՝ շրջանառության հարկ վճարող, 90-ը՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ (որից 18-ը ֆիզիկական անձ) և 31-ը՝ հարկային մարմնում չհաշվառված ֆիզիկական անձ:

Հարցման արդյունքների համաձայն, երբ դիտարկվում է հարցերին դրական գնահատական տված մասնակիցների մասնաբաժինը ընդհանուր թվաքանակի մեջ, ստացվում է, որ ՊԵԿ ընդհանուր գործունեությունը դրական է գնահատել հարցման մասնակիցների 86.1%-ը, իսկ հարկային մարմնի մասով՝ մասնակիցների 87.1%-ը և մաքսային մարմնի մասով` 81.2%-ը: 

Հարցման արդյունքները ցույց են տալիս, որ «Խնդրում ենք գնահատել ՊԵԿ աշխատակիցների կողմից իրենց պարտականությունների կատարումը կամ վարքագիծը» հարցին տրվել է ամենաշատ դրական պատասխանը (641 պատասխան, որից 595-ը կամ 92.8%-ը դրական), իսկ ամենաբարձր տեսակարար կշիռ ունեցող դրական պատասխանը տրվել է «Ինչպե՞ս եք գնահատում հարկային մարմնի էլեկտրոնային կառավարման համակարգի միջոցով Ձեզ ուղարկվող ծանուցումների օգտակարությունը» հարցի վերաբերյալ (431 պատասխան, որից 425-ը կամ 98.6%-ը դրական): 

Հարցման շրջանակում հարկ վճարողները գնահատել են ՊԵԿ-ի կողմից մատուցվող ծառայությունների որակը, անդրադարձ է կատարվել նաև իրականացվող ստուգումներին։ Գնահատվող հարցերից բացի, հարկ վճարողներին հնարավորություն է տրվել ներկայացնել նաև իրենց առաջարկությունները։ Ընդհանուր առմամբ ստացվել է 163 առաջարկ, որոնք  հիմնականում վերաբերել են հարկային և մաքսային մարմինների գործունեության բարելավման հնարավոր ուղղություններին, օրենսդրական փոփոխություններին և այլ ուղղությունների: Մասնավորապես՝ ստացված առաջարկների 30.7%-ը վերաբերել է օրենսդրական կարգավորումներին, 28.8%-ը՝ խորհրդատվության և իրազեկման խնդիրներին,  25.8%-ը՝ էլեկտրոնային ծառայությունների մատուցմանը, 12.9%-ը՝ ծառայողների կողմից իրավաչափ վարքագիծ պահպանելուն և 1.8%-ը՝ մաքսային վարչարարության պարզեցմանը: 

Պետական եկամուտների կոմիտեն մեծապես կարևորվում է հարցման արդյունքներն ու ստացված առաջարկները՝ հարկային և մաքսային արդյունավետ վարչարարության կազմակերպման, հարկային մարմին-հարկ վճարող երկխոսության ու գործընկերային հարաբերությունների ամրապնդման տեսանկյունից։ Արդյունքները հնարավորություն են տալիս նաև գնահատել հարկ վճարողների վերաբերմունքը հարկային և մաքսային վարչարարության վերաբերյալ՝ հետագա բարեփոխումների առաջնահերթ ուղղություններ սահմանելու նպատակով։ 

20/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.26
+0.3
Եվրո (EUR)
427.21
+3.56
Ռուբլի (RUR)
4.3489
+0.0623
Լարի (GEL)
139.87
+0.23
52384
+714
Արծաթ
744
-19.87