Բիզնես

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 366.50-0.50
EUR BUY - 415.00+2.00 EUR SELL - 421.00+3.00
OIL:  BRENT - 89.57+2.13 WTI - 83.70+1.27
COMEX:  GOLD - 4056.00+0.95 SILVER - 57.89+1.03
COMEX:  PLATINUM - 1607.30+0.49
LME:  ALUMINIUM - 3192.50+1.33 COPPER - 13808.00+2.09
LME:  NICKEL - 17234.00+1.61 TIN - 53922.00+1.30
LME:  LEAD - 1896.50+0.72 ZINC - 3591.50+1.87
FOREX:  USD/JPY - 163.49-0.08 EUR/GBP - 1.1451+0.46
FOREX:  EUR/USD - 1.1451+0.46 GBP/USD - 1.3343+0.35
STOCKS RUS:  RTSI - 888.08+1.25
STOCKS US: DOW JONES - 51594.14-2.19 NASDAQ - 24442.94-1.74
STOCKS US: S&P 500 - 7316.15-1.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 61867.43+0.71 TOPIX - 3952.50-0.54
STOCKS CHINA:  HANG SENG - 25858.88+0.20 SSEC - 3804.69-0.62
STOCKS EUR:  FTSE100 - 10908.41+0.34 CAC40 - 8408.27-0.60
STOCKS EUR:  DAX - 25460.48-0.01
30/07/2026  CBA:  USD - 366.63+0.43 GBP - 491.1+4.35
30/07/2026  CBA:  EURO - 420.67+3.71
30/07/2026  CBA:  GOLD - 47160-196 SILVER - 676.54+3.44
Արենիի գինու գործարան. Փոքր մառանից մինչև մեծ գործարան՝ ոգեշնչված հայկական գինու տարածմամբ
07/06/2022 12:03
Կիսվել

Արենիի գինու գործարան. Փոքր մառանից մինչև մեծ գործարան՝ ոգեշնչված հայկական գինու տարածմամբ

Չինացի Զեն Թիենքին խոստանում է՝ հայկական գինին իր հետ Չինաստան է տանելու, բայց ոչ միայն իր հարազատներին հյուրասիրելու, այլ նաև բիզնես մտադրության նպատակով։ Ցանկանում է համագործակցել մի քանի գինի արտադրողի հետ: «Երևանի գինու օրերին» առաջինը կանգ է առել «Արենիի գինու գործարանի» տաղավարի մոտ. չինացի բիզնեսմենին հայտնի է նաև Արենիի գինին։

«Առաջին անգամ եմ մասնակցում «Երևանի գինու օրեր» միջոցառմանը։ Հավանում եմ գաղափարը: Ի դեպ, իսկապես տարբեր երկրներում հայտնի է հայկական գինին։ Լավ գինի է, Հույս ունեմ, որ բոլորն ըստ արժանվույն կգնահատեն հայկական գինին», – նշում է չինացի գործարարը:

«Արենիի գինու գործարանի» տնօրեն Տիգրան Սիմոնյանը պատմում է՝ անկախացումից երեք տարի հետո են սկսել զբաղվել պրոֆեսիոնալ գինեգործությամբ։ Հիմա տարեկան 200,000 շիշ գինի են արտադրում, որի մոտ 70%-ը հենց «Արենի» տեսակի խաղողից է պատրաստվում։  Նռան գինին Արցախից բերված բերքով են պատրաստում, որն էլ ավելի է բարձրացնում համային երանգը։ Տիգրանը հիշում է՝ 5 տարեկան էր, երբ ծնողները սկսեցին գինու արտադրությամբ զբաղվել․ այդ օրվանից վարակվել է գինեգործությամբ․ հիմա գործարանի ղեկավարն է։

«Հիմնադրման ժամանակվանից փոքր մառանն եմ հիշում, թե ոնց էինք շիշը ձեռքով փակում: Այն ժամանակ ոչ մի սարքավորում չկար։ Հիմա փորձում ենք բիզնեսը զարգացնել։ Ունենք նաև մրգային գինիների տեսականի, նռից, բալից ստանում ենք գինիներ, կիսաքաղցր են հիմնականում, նորից վաճառվում են այստեղ և արտահանվում են Ռուսաստանի Դաշնություն»,– նշում է «Արենիի գինու գործարանի»  տնօրեն Տիգրան Սիմոնյանը։

Տիգրանի համոզմամբ բիզնեսը զարգացնելուն նպաստում է նաև «Երևանի գինու օրեր» միջոցառումը, քանի որ այստեղ արդեն հայնտի բրենդը էլ ավելի մեծ ճանաչելիություն է ձեռք բերում ընդամենը մի քանի օրվա ընթացքում՝ հատկապես օտարերկրացիների շրջանում։ Մեծ շուկաներ գրավելու համար նաև կարևոր է համարում ֆինանսական կառույցների հետ փոխգործակցությունը․ այս հարցում վստահում է Ակբա բանկին, որն արդեն երկրորդ անգամ իր ուսերին է վերցրել «Երևանի գինու օրերի» գլխավոր հովանավորի պարտականությունը: Այս տարի Ակբայի հետ միասին միջոցառման գործընկեր է նաև «Վիզա» միջազգային վճարային համակարգը։

«Ակբա բանկի հետ մենք շատ վաղուց ենք աշխատում, այն ժամանակից, երբ Ակբա բանկի անունը Հայգյուղփոխբանկ էր: Այդ ժամանակից ենք աշխատում նրանց հետ, շատ արդյունավետ համագործակցություն ունենք։ Հիմա էլ գործարանում նոր ներդրում ենք արել լիզինգով՝ Ակբայի օգնությամբ»,– նշում է «Արենիի գինու գործարանի»  տնօրեն Տիգրան Սիմոնյանը։

Տիգրանը չի հորդորում բացառապես իրենց արտադրանքը գնել․ ասում է՝ առաջնահերթ հարցը հայկական գինու տարածումն է աշխարհով մեկ՝ հատկապես որ անկախ գույնից՝ գինու չափավոր օգտագործումը առողջարար է և իր հերթին ապրելակերպ է թելադրում։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

30/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.63
+0.43
Եվրո (EUR)
420.67
+3.71
Ռուբլի (RUR)
4.572
-0.0378
Լարի (GEL)
139.64
+0.17
47160
-196
Արծաթ
676.54
+3.44