Դմիտրի Պեսկով. Արևմուտքը փորձում է Ռուսաստանի համար դեֆոլտ կազմակերպել
Արեւմուտքը փորձում է Ռուսաստանի համար ձեռակերտ դեֆոլտ կազմակերպել. օբյեկտիվորեն՝ բացարձակապես ոչ մի հիմք չկա դրա համար: Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Արեւմուտքը, իսկապես, (Ռուսաստանին) մղում է դեֆոլտի, բայց (այստեղ հարկավոր է անընդհատ վերապահումներ անել) արհեստական դեֆոլտի: Դա ձեռակերտ դեֆոլտ Է, որովհետեւ դեֆոլտի համար ոչ մի հիմք չկա Ռուսաստանի Դաշնությունում, ընդ որում՝ բացարձակապես»,-ասել է Պեսկովը:
Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպես պատժամիջոցների պայմաններում օգտագործել սխեման ռուսաստանյան գազի դիմաց վճարումների համար, Պեսկովն ասել Է, որ այդ հարցը պետք է տալ ֆինանսների նախարարությանը:
«Բայց ինչ վերաբերում է վճարումների մեխանիկային, այդուհանդերձ, ավելի լավ է մեր ֆինանսների նախարարությունում ճշտել»,-ասել է Պեսկովը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: