Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50+0.00 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 104.35-1.86 WTI - 94.08-0.70
COMEX:  GOLD - 4084.80-1.64 SILVER - 55.55-6.10
COMEX:  PLATINUM - 1612.00-3.57
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.64-0.37 EUR/GBP - 1.1224+0.13
FOREX:  EUR/USD - 1.1224+0.13 GBP/USD - 1.3249-0.17
STOCKS RUS:  RTSI - 905.53-0.92
STOCKS US: DOW JONES - 51621.48-0.09 NASDAQ - 26692.87-1.88
STOCKS US: S&P 500 - 7718.94-1.11
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10724.86+0.70 CAC40 - 7873.11+0.58
STOCKS EUR:  DAX - 25298.61+0.15
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
Ինչպե՞ս են հայերն օգտագործում Viber մեսենջերը
09/06/2022 11:40
Կիսվել

Ինչպե՞ս են հայերն օգտագործում Viber մեսենջերը

Viber մեսենջերը ներկայացնում է Հայաստանում հավելվածների օգտագործման վիճակագրությունը։ Վերլուծությունը ցույց է տալիս, թե օգտատերերի քանի տոկոսն է հաղորդագրություններ և սթիքերներ ուղարկում Viber-ում, օգտվում զանգերից, խմբային չաթերից և թարմացված Viber գործառույթից՝ ալիքների հնարավորությունից։ Վերլուծությունը տվյալներ է փոխանցում նաև մեսենջերից օգտվող լսարանի վերաբերյալ։

Ըստ Viber-ի՝ տեքստային հաղորդագրություններն ու զանգերը շարունակում են մնալ ամենատարածված գործառույթները Հայաստանում. մեսենջերի օգտատերերի համապատասխանաբար 97%-ը և 89%-ը դրանք օգտագործում են ընտանիքի, ընկերների և գործընկերների հետ շփվելու համար։ Սթիքերները տարածված են Հայաստանից Viber-ի օգտատերերի 59 %-ի շրջանակում։ Խմբային չաթերից օգտվում է ամսական ակտիվ օգտատերերի 45%-ը:

2022 թվականի մայիսին թարմացված և բովանդակություն ստեղծողների համար նախատեսված գործառույթը՝ վիճակագրության, մեկնաբանությունների, հետաձգված հրապարակումների և այլ հնարավորություններ ունեցող ալիքները, արդեն իսկ մեծ ճանաչում են ձեռք բերում մեսենջերի օգտատերերի շրջանում. Հայաստանում Viber լսարանը ակտիվորեն օգտագործում է այն։ Ալիքների միջոցով բլոգերներն ու ապրանքանիշերը կարող են կիսվել նորություններով, ներգրավել նոր լսարաններ, ավելի լավ հասկանալ նրանց հետաքրքրությունները, իսկ օգտատերերը կարող են գտնել համապատասխան, եզակի և հետաքրքիր բովանդակություն՝ պահպանելով իրենց գաղտնիությունը:

Երկրում Viber մեսենջերի լսարանի մեծ մասը երիտասարդներն են՝ 25-ից 34 տարեկան (28%), 18-ից 24 տարեկան (12%) և 13 %-ը՝ մինչև 18 տարեկան օգտատերեր։ Հայաստանում Viber-ի օգտատերերի 27 %-ը 35-ից 50 տարեկան են, 20%-ը՝ 50 տարեկանից բարձր։ Կանայք և տղամարդիկ մոտավորապես հավասար են՝ համապատասխանաբար 53 և 47 %:

Հայաստանում Android սարքերում Viber մեսենջերը (77%) ավելի շատ է օգտագործվում, քան iOS-ում (23%)։

«Viber-ը շարունակում է կատարելագործել հավելվածը, որպեսզի օգտատերերի համար այն ավելի հարմար և հետաքրքիր դարձնի ընտանիքի, ընկերների և գործընկերների հետ շփումը», – ասաց Rakuten Viber-ի թիրախային լսարանների զարգացման գծով ավագ տնօրեն Աթանաս Ռայկովը: «Մենք կշարունակենք ներդնել ավելի օգտակար գործառույթներ անվտանգ և վառ հաղորդակցության համար»:

Viber–ը զանգեր կատարելու և հաղորդագրություններ ուղարկելու հավելված է, որը հնարավորություն է տալիս բոլորին մշտապես լինել կապի մեջ անկախ գտնվելու վայրից։ Ամբողջ աշխարհում օգտատերերը միմյանց անվճար տեքստային հաղորդագրություններ են ուղարկում, տեսազանգեր կատարում, զրուցում խմբային զրուցարաններում, հաղորդակցվում նախընտրած բրենդների և հայտնի մարդկանց հետ, ինչպես նաև հետևում նորություններին: Մենք երաշխավորում ենք  հավելվածից օգտվողների ազատությունն ու անվտանգ հաղորդակցությունը: Viber-ը պատկանում է Rakuten Inc.-ին, որը էլեկտրոնային առևտրի և ֆինանսական ծառայությունների համաշխարհային առաջատարն է: Viber հավելվածը «Barcelona» ֆուտբոլային և «Golden State Warriors» բասկետբոլային ակումբների պաշտոնական մեսենջերն է՝ զանգերի և ակնթարթային հաղորդագրությունների ծրագիրը:

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41