Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ-Ն ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆ ՆԵՐՄՈՒԾԵԼ ԱՌԱՋԻՆ ՀԸՆԹԱՑՍ ԲԱՆԿՈՄԱՏՆԵՐԸ
10/06/2011 11:02
Կիսվել

ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ-Ն ՆԱԽԱՏԵՍՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆ ՆԵՐՄՈՒԾԵԼ ԱՌԱՋԻՆ ՀԸՆԹԱՑՍ ԲԱՆԿՈՄԱՏՆԵՐԸ

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը համաձայնագիր է ստորագրել  «Արաքս» ընկերության հետ` Մյասնիկյան 20Ա հասցեում գտնվող «Արաքս» բենզալցման եւ տեխսպասարկման կայանում հընթացս բանկոմատ տեղադրելու վերաբերյալ: Նմանատիպ  համաձայնություն` Աշտարակի խճուղու վրա` «Վահագնի» թաղամասի մուտքի մոտ հընթացս բանկոմատ տեղադրելու մասին ձեռք է բերվել  «Հովնանյան Ինթերնեյշնլ» ընկերության հետ: Հընթացս բանկոմատները կսկեն գործել արդեն այս տարվա երրորդ եռամսյակում: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Նշենք, որ հընթացս բանկոմատը ինքնասապասարկման մի նոր բանկային լուծում է, որը 24/7 ռեժիմով առաջարկում է ստանդարտ բանկոմատների միջոցով մատչելի նմանատիպ բանկային ծառայություններ: Նոր սարքը ապահովում է առավելագույն հարմարավետութուն, խնայելով հաճախորդի ժամանակն ու ջանքերը, քանի որ բանկոմատի միջոցով գործարք իրականացնելիս նա այլևս կարիք չի ունենա իջնել մեքենայից կամ որոնել կայանատեղի: 

«Սա համապատասխանում է Բանկի ռազմավարությանը` հետևողականորեն ներկայացնել հաճախորդի սպասարկումը բարելավելուն ուղղված նորարարական տեխնոլոգիաներ:  Մենք այժմ գործարկում ենք բանկոմատներ Երեւանից դեպի դուրս գնացող երկու հիմնական մայրուղիների վրա, եւ անհրաժեշտության դեպքում կավելացնենք դրանց թիվը ապագայում», – այս կապակցությամբ նշել է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Ասթրիդ Քլիֆորդը: 

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը առաջինն էր, որ 1996 թվականին բանկոմատ ներդրեց Հայաստանում, ինչպես նաեւ առաջինը գրասենյակից/մասնաճյուղից դուրս բանկոմատ տեղադրեց` Բաղրամյան պողոտայի եւ Մոսկովյան փողոցի խաչմերուկում, որը գործում է մինչ օրս: Ներկայում բանկն ունի ավելի քան 50 բանկոմատներից բաղկացած խոշորագույն ցանցերից մեկը Երևանում:  

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08