Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 97.97-2.10 WTI - 90.83-1.02
COMEX:  GOLD - 4064.50-0.93 SILVER - 51.80-0.82
COMEX:  PLATINUM - 1536.90+1.51
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 158.43+0.36 EUR/GBP - 1.1143-0.51
FOREX:  EUR/USD - 1.1143-0.51 GBP/USD - 1.3349-0.63
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
Global Banking & Finance Review-ի կողմից Հայաստանի Ֆոնդային Բորսան կրկին ճանաչվել է Հարավային Կովկասի լավագույն ֆոնդային բորսա
20/06/2022 11:59
Կիսվել

Global Banking & Finance Review-ի կողմից Հայաստանի Ֆոնդային Բորսան կրկին ճանաչվել է Հարավային Կովկասի լավագույն ֆոնդային բորսա

Հայաստանի ֆոնդային բորսան երրորդ տարին անընդմեջ բրիտանական Global Banking and Finance Review հեղինակավոր ամսագրի կողմից ճանաչվել է «Հարավային Կովկասի լավագույն ֆոնդային բորսա»։ Մրցանակը շնորհվել է` հաշվի առնելով Հայաստանի ֆոնդային բորսայի ունեցած ձեռքբերումները, նորարար մոտեցումներն ու զարգացման հեռանկարները։

Բորսան շարունակում է հավատարիմ մնալ արժեթղթերի կարգավորվող շուկայի, արտարժույթի բորսայական հարթակների և նոր ծառայությունների արդիականացմանը: Այս տարի հաջողությամբ արդեն գործարկվել է հարավային կովկասում առկա միակ ինդեքսը, ինչպես նաև Էլեկտրոնային եղանակով առանց դեպոնացման արտարժույթի հարթակը, որն իր բովանդակությամբ  նոր տեսակի առևտրի հարթակ է Հայաստանի արտարժույթի շուկայում։

Նշենք, որ 2010 թվականից սկսած՝ Global Banking and Finance Review ամսագրի մրցանակները արտացոլում են ֆինանսական համայնքի նորարարությունները, ձեռքբերումները, առաջադեմ և ոգեշնչող փոփոխությունները: Global Banking & Finance Review ամսագիրը Մեծ Բրիտանիայում հիմնադրված առաջատար օնլայն և տպագիր ամսագիր է։ Այն ներկայացնում է անկախ տեղեկատվություն ֆինանսական աշխարհի նորությունների և ակտուալ թեմաների մասին։ Նշենք, որ հաղթողների ընտրությունն իրականացվել է ոլորտի վերլուծաբանների, բանկային խորհրդատուների, ինչպես նաև Global Banking and Finance Review ամսագրի խմբագիրների և ղեկավար աշխատակիցների հետազոտությունների հիման վրա:

«Այս մրցանակը կրկին անգամ ապացույցն է առ այն, որ մենք ճիշտ ուղղու վրա ենք՝ որպես բիզնես, գործելով Հայաստանում, հետաքրքրություն ենք առաջացնում միջազգային ասպարազում։ Այն հիմք է դնում մեր հետագա հաջողությունների ու ձեռքբերումների համար, միևնույն ժամանակ, պարտավորեցնում է պահպանել ոլորտում մատուցվող ծառայությունների և միջազգային գործընկերների հետ կառուցած համագործակցությունների բարձր նշաձողը։ Մեր աշխատանքը ճանաչման է արժանացել նման հեղինակավոր ամսագրի կողմից և մենք շարունակելու ենք անել ավելին` մեր յուրաքանչյուր քայլով բարելավելով մեր գործունեությունը և ամրացնել ոլորտում երկարաժամկետ ու հուսալի գործընկերոջ դիրքերը»,- նշել է Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը։

Մրցանակաբաշխության մանրամասներին, ինչպես նաև հաղթողների ամբողջական ցանկին, կարող եք ծանոթանալ հղումով:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52