Տնտեսական

USD BUY - 387.00+0.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 408.00+1.00 EUR SELL - 414.00+3.00
OIL:  BRENT - 71.04-1.57 WTI - 66.95-2.02
COMEX:  GOLD - 2567.40-0.19 SILVER - 30.34-0.75
COMEX:  PLATINUM - 946.00-0.01
LME:  ALUMINIUM - 2649.50+5.29 COPPER - 9002.50+0.14
LME:  NICKEL - 15540.00-0.51 TIN - 28742.00-0.66
LME:  LEAD - 1957.00-0.15 ZINC - 2947.50+0.17
FOREX:  USD/JPY - 154.34-1.36 EUR/GBP - 1.0541-0.03
FOREX:  EUR/USD - 1.0541-0.03 GBP/USD - 1.2617-0.48
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43444.99-0.70 NASDAQ - 18680.12-2.24
STOCKS US: S&P 500 - 5870.62-1.32
STOCKS JAPAN:  NIKKEI - 38642.91+0.28 TOPIX - 2711.64+0.39
STOCKS CHINA:  HANG SENG - 19426.34-0.05 SSEC - 3330.73-1.45
STOCKS EUR:  FTSE100 - 8063.61-0.09 CAC40 - 7269.63-0.58
STOCKS EUR:  DAX - 19210.81-0.27
15/11/2024  CBA:  USD - 388.25+0.61 GBP - 491.99+2.05
15/11/2024  CBA:  EURO - 410.42+3.01
15/11/2024  CBA:  GOLD - 32046.39-341.61 SILVER - 374.35-10.88
ԱՊՀ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԲԱՐՁՐ ԵՆ ԳՆԱՀԱՏԵԼ «ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
16/06/2011 14:22
Կիսվել

ԱՊՀ ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ԲԱՐՁՐ ԵՆ ԳՆԱՀԱՏԵԼ «ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Ա. Շաբոյանը Դուշանբեում անցկացվող ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նիստին հանդես է եկել զեկույցով, որի ընթացքում ԱՊՀ անդամ երկրների մրցակցային մարմինների ղեկավարներին ներկայացրել է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները: Ինչպես տեղեկացնում են ՏՄՊՊՀ մամուլի ծառայությունից` իր զեկույցում Հանձնաժողովի նախագահը  անդրադարձել է գերիշխող դիրք ունեցող և չարաշահումներ թույլ տված տնտեսվարողների հանդեպ կիրառվող մեթոդների փոփոխություններին: Ինչպես հայտնի է, այս կամ այն տնտեսվարողի գերիշխող դիրքի որոշման իրավասությունը օրենքով վերապահված է Հանձնաժողովին, որն էլ վարում էր գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների կենտրոնացված գրանցամատյանը (ռեեստր):  Գրանցամատյանում տեղ են գտնում գերիշխող դիրք ունեցող բոլոր տնտեսվարողները՝ իրենց մասնաբաժիններով, որով էլ առաջնորդվում էր Հանձնաժողովը: Նոր օրենքում կատարված փոփոխություններով ամրագրվել է գերիշխող դիրքի որոշման որակական չափանիշը, և դուրս է եկել գերիշխող դիրք ունեցող սուբյեկտների ռեեստրի վարման պարտականությունը: Այսինքն, այսուհետ որպես գերիշխող խիստ պատասխանատվության կենթակվեն չարաշահում թույլ տված այն  տնտեսվարողները, որոնք թեև գրանցված չեն ռեեստրում, սակայն Հանձնաժողովի դիտարկմամբ ունեն շուկայական իշխանություն:

ԱՊՀ անդամ երկրների մրցակցային մարմինների ղեկավարները ողջունել են օրենքում կատարված վերոնշյալ փոփոխությունը՝ նշելով, որ այն համապատասխանում է միջազգային չափորոշիչներին, իսկ Ղազախստանի  մրցակցային պաշտպանության ծառայության ղեկավար Մ. Եսենբաևը հատուկ ընգծել է, որ Հայաստանի օրենսդրության մեջ կատրարված այս փոփոխությունը ուսանելի է նաև իրենց համար: Նա նշել է, որ իրենց Հանձնաժողովը օրինախախտ տնտեսվարողներին պատժելիս հաճախ է ունենում խնդիրներ՝ ռեեստրի վարման կարգի հետ կապված, և հետևապես այս առումով Հայաստանի փորձի ուսումնասիրությունը իրենց համար կլինի օգտակար:

ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը իր զեկույցում անդրադարձել է նաև մրցակցության կարգավորման ոլորտում կատարված աշխատանքներին, ինչպես նաև իրականացված մի քանի վարույթների: Հանձնաժողովի նախագահը մասնավորապես ներկայացրել է ձվի շուկայում կատարված լայնածավալ ուսումնասիրության արդյունքները, ինչի առնչությամբ Ուկրաինայի հակամենաշնորհային կոմիտեի նախագահ Ա. Կոստուսևը նշել է, որ իրենք ևս այս շուկայում ունեն գերիշխող տնտեսվարողներ և նրանց վարքագծի հետ կապված՝ մշտապես եղել են խնդիրներ: Նա ընդգծել է, որ ամեն տարի Ս. Զատիկի տոնից առաջ արտադրողները անհիմն կերպով կտրուկ բարձրացրել են ձվի գինը, սակայն վերջիններիս հանդեպ կիրառված տուգանքներից հետո, ինչպես նաև Կոմիտեի խիստ վերահսկողության շնորհիվ այս տարի հաջողվել է գները պահել կայուն:

Տեղեկանալով, որ ներկայումս ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի վարույթում են նաև կարագի և բուսական յուղի շուկաները, Ա. Կոստուսևը նշել է, որ այդ շուկաներում նկատված գնաճի հետ կապված իրենք ևս կատարել են ուսումնասիրություններ, որի ընթացքում պարզվել է, որ թեև միջազգային գներն աճել են, սակայն  տեղական արտադրողները, դրանից օգտվելով, իրենց արտադրանքի գինը ներքին շուկայում բարձրացել են որոշակիորեն անհիմն և ոչ համամասնորեն: Նա խոստացել է կատարված վարույթի վերաբերյալ տեղեկատվությունը ամբողջությամբ տրամադրել ՀՀ ՏՄՊՊՀ-ին՝ փորձի փոխանակման նպատակով:  

Նիստին զեկույցով հանդես է եկել նաև ՌԴ Հակամենաշնորհային ծառայության ղեկավար Իգոր Արտեմեւը , որը անդրադառնալով մրցակցությանը խոչընդտող խնդիրներին, տեղեկացրել է, որ 2010-ին իրենց ծառայությունը հարուցել է 6 հազար վարույթ, ընդ որում նա հատուկ ընդգծել է, որ բավականին շատ են այնպիսի դեպքերը, երբ մրցակցության խաթարումը տեղի է ունեցել այս կամ այն պետական կառույցի մեղքով: Նա նշել է, որ իրենք ուսումնասիրություններ են իրականացնում նաև այս ոլորտում:

15/11/2024
դրամ
Դոլար (USD)
388.25
+0.61
Եվրո (EUR)
410.42
+3.01
Ռուբլի (RUR)
3.90
+0.00
Լարի (GEL)
142.19
+0.41
32046.39
-341.61
Արծաթ
374.35
-10.88