Իրանը սահմանափակումներ է մտցնում կրիպտոարժույթների արդյունահանման վրա. Կրիպտո` Bybit-ի հետ
Իրանի իշխանությունները նախազգուշացրել են տեղական լիազորված մայներներին՝ էլեկտրաէներգիայի ժամանակավոր դադարեցման մասին։ Այս մասին հայտնում է Tehran Times-ը։
Հրատարակչության տվյալներով, նյութի գրման պահին երկրում կան 118 ընկերություն, որոնք կապված են կրիպտոարժույթների մայնինգի հետ։ Նրանք իրանական օրացույցով հաջորդ ամսվանից սկսած, որը սկսվում է հունիսի 22-ին, պետք է անջատվեն կապից։
Մուսթաֆա Ռաջաբի Մաշխադին՝ Իրանի էներգետիկայի նախարարության ներկայացուցիչը, հայտարարել է, որ սահմանափակումները կապված են սպառման աճի հետ. նախորդ շաբաթ ֆիքսվել են ռեկորդային 62.500 ՄՎտ։ Իշխանությունների կանխատեսմամբ՝ մոտակա ժամանակներում ցուցանիշը կհասնի 63.000 МВт-ի։
Սա առաջին անգամը չէ, որ Իրանը սահմանափակումներ է մտցնում մայներների (արդյունահանողների) համար։ 2021 թվականի մայիսի վերջին երկրի նախագահ Հասան Ռոհանին հայտարարեց կրիպտոարժույթների արդյունահանման ժամանակավոր արգելքի մասին՝ կապված էլեկտրաէներգիայի սակավության հետ։ Լիցենզավորված ընկերություններին թույլատրվել է վերականգնել աշխատանքը աշնանը։
Տարվա վերջին պետական էներգետիկ հոլդինգ Tavanir-ը ձեռնարկել է նմանատիպ միջոցառումներ՝ ձմռանը սպառման աճի հետ կապված։
2022 թվականի ապրիլին իշխանությունները ավելացրել են տուգանքները կրիպտոարժույթների անօրինական արդյունահանման և սուբսիդավորված էլեկտրաէներգիա օգտագործելու հետ կապված, ինչպես նաև սահմանել են պատիժ՝ ազատազրկում, օրինախախտման կրկնությունների դեպքում։
Հիշեցնենք, որ Elliptic-ի վերլուծաբանները հայտնել են, որ կրիպտոարժույթները Իրանին թույլ են տալիս շրջանցել սանկցիաները և գնել ներմուծվող ապրանքներ։
Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։