Տնտեսական

USD BUY - 389.00+0.00 USD SELL - 392.00+0.50
EUR BUY - 406.00+0.00 EUR SELL - 411.00+2.00
OIL:  BRENT - 73.25-2.28 WTI - 69.16-2.63
COMEX:  GOLD - 2630.50-2.17 SILVER - 30.42-1.49
COMEX:  PLATINUM - 945.00-1.62
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 153.76-0.21 EUR/GBP - 1.0486+0.10
FOREX:  EUR/USD - 1.0486+0.10 GBP/USD - 1.2555-0.28
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44736.57+0.99 NASDAQ - 19054.84+0.27
STOCKS US: S&P 500 - 5987.37+0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 38780.14+1.30 TOPIX - 2715.60+0.71
STOCKS CHINA:  HANG SENG - 19150.99-0.41 SSEC - 3263.76-0.10
STOCKS EUR:  FTSE100 - 8291.68+0.36 CAC40 - 7257.47+0.03
STOCKS EUR:  DAX - 19405.20+0.43
25/11/2024  CBA:  USD - 390.14+0.38 GBP - 490.80+2.43
25/11/2024  CBA:  EURO - 409.14+2.74
25/11/2024  CBA:  GOLD - 33803.54+404.47 SILVER - 392.04+2.76
Չինական Chery-ն Ռուսաստանում կսկսի վաճառել Omoda բրենդի ավտոմեքենաներ
21/06/2022 16:50
Կիսվել

Չինական Chery-ն Ռուսաստանում կսկսի վաճառել Omoda բրենդի ավտոմեքենաներ

Չինական Chery ավտոկոնցեռնի «դուստրը»՝ «Չերիի Ռուս ավտոմոբիլներ» բաժնետիրական ընկերությունը, առաջիկա ամիսներին ռուսաստանյան շուկայում կսկսի Omoda բրենդի երեք մոդելների վաճառքները, ինչն ընկերության երրորդ բրենդը կդառնա ՌԴ-ում Chery-ի եւ Exeed-ի հետ միասին։

Ինչպես հաղորդել է ընկերությունը, ՌԴ-ում Omoda-ի շարքը, որը ներկայացվում է որպես high-middle սեգմենտի բրենդ, կընդգրկի երկու քրոսովեր եւ սեդան: Մոդելները փուլ առ փուլ շուկայում կներկայացվեն մինչեւ 2023 թվականի ամառ: Մինչեւ 2025 թվականն ընկերությունը պլանավորում է լրացուցիչ ընդլայնել եւ նորացնել մոդելային շարքը:

«Մակնիշի համար մրցութային հիման վրա կստեղծվի անհատական գործարքառուների ցանց, որն առաջին փուլում կընդգրկի 100 գործընկերների: Ընկերության պլանների մեջ մտնում է գործարքառվական համաձայնագրի կնքումը մինչեւ այս տարեվերջ, ինչի կապակցությամբ առաջիկա օրերին ընկերությունը հնարավոր թեկնածուներին հրավեր կուղարկի»,-նշվում է Chery-ի մամուլի տեղեկագրում:

ՌԴ-ում առաջինը վաճառքում կհայտնվի Omoda C5 քրոսովերը: Չինական Chery-ն ՌԴ-ում ավտոմոբիլային մակնիշների վաճառքների գծով խոշորագույններից մեկն է Haval-ի եւ Geely-ի հետ միասին: 2021 թվականի արդյունքներով՝ Chery-ի վաճառքները Ռուսաստանում կտրուկ ավելացել են 3,5 անգամ՝ հասնելով 40,9 հազար ավտոմեքենայի: Ընկերության բաժինը շուկայում 0,7 տոկոսից աճել է մինչեւ 2,5 տոկոս, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

25/11/2024
դրամ
Դոլար (USD)
390.14
+0.38
Եվրո (EUR)
409.14
+2.74
Ռուբլի (RUR)
3.75
-0.04
Լարի (GEL)
142.52
+0.21
33803.54
+404.47
Արծաթ
392.04
+2.76