Կրիպտո

USD BUY - 359.50-0.50 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.50+0.50 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 96.50+1.40 WTI - 85.75+1.76
COMEX:  GOLD - 3627.90+1.54 SILVER - 43.28+4.49
COMEX:  PLATINUM - 1324.60+3.23
LME:  ALUMINIUM - 2808.50+2.09 COPPER - 11872.00+1.91
LME:  NICKEL - 15731.00+3.70 TIN - 37893.00+1.90
LME:  LEAD - 1871.00+2.21 ZINC - 3504.50+3.32
FOREX:  USD/JPY - 159.18+0.01 EUR/GBP - 1.098+0.20
FOREX:  EUR/USD - 1.098+0.20 GBP/USD - 1.3123+0.21
STOCKS RUS:  RTSI - 896.25-0.68
STOCKS US: DOW JONES - 50182.95+4.23 NASDAQ - 23585.80+4.28
STOCKS US: S&P 500 - 7182.78+3.94
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10609.30+2.54 CAC40 - 8108.74+2.28
STOCKS EUR:  DAX - 25215.52+1.66
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
Շվեյցարական լյուքս դասի ժամացույցներ արտադրող Hublot-ը արդեն ընդունում է բիթքոին. Կրիպտո՝ Bybit-ի հետ
23/06/2022 19:01
Կիսվել

Շվեյցարական լյուքս դասի ժամացույցներ արտադրող Hublot-ը արդեն ընդունում է բիթքոին. Կրիպտո՝ Bybit-ի հետ

Շվեյցարական ժամացույցներ արտադրողը արդեն ընդունում է բիթքոին, BitPay-ի հետ համագործակցության միջոցով՝ սկսելով 200 ժամացույցների հավաքածուի թողարկումից:

  • Լյուքս դասի ժամացույցներ արտադրող Hublot-ը ընդունում է բիթքոինը որպես վճարում՝ սահմանափակ քանակությամբ ժամացույցների հավաքածուի համար:
  • Hublot-ը համագործակցում է BitPay-ի հետ, որ ընդունի բիթքոին իր ԱՄՆ-ի առցանց խանութում eBoutique-ը և կշարունակի ընդունել բիթքոին այս վաճառքի կետի միջոցով:
  • Այլ լյուքս դասի ապրանքանիշեր, ինչպիսիք են Gucci-ն, Balenciaga-ն և Tag Heuer-ը նույնպես ընդունում են բիթքոին։

Շվեյցարական լյուքս դասի ժամագործական ընկերություն Hublot-ը արդեն ընդունում է բիթքոինով վճարումները՝ սկսելով 200 կտորից բաղկացած սահմանափակ քանակությամբ թողարկված Big Bang Unico հավաքածուից։

Թեև թողարկումը սկսվում է այս սահմանափակ քանակությամբ հավաքածուով, բիթքոինի ավելացումը հարթակին չի վերանա Միացյալ Նահանգների օնլայն առևտրի հարթակից: Ընկերությունը համագործակցել է BitPay-ի հետ՝ այս սահմանափակ թողարկմանը ֆունկցիոնալություն տալու համար, սակայն նրանց համագործակցությունը կշարունակվի:

Այս հավաքածուի ժամացույցներից մեկը ապահովելու համար հաճախորդները կվճարեն մոտ $21,800 կամ մի փոքր ավելի, քան 1 BTC-ի ներկայիս գինը: Big Bang հավաքածուն Hublot-ի առաջատար դիզայնն է, իսկ Unico սահմանափակ քանակությամբ առաջարկի մոդելը պատրաստված է տիտանից:

Այնուամենայնիվ, Hublot-ը միակ լյուքս դասի ապրանքանիշը չէ, որը ինտեգրել է բիթքոինը էկոհամակարգ: Փաստորեն, նորաձևության մանրածախ առևտրի դեմքեր Gucci-ն, Farfetch-ը և Balenciaga-ն բոլորը վերջերս հայտարարել էին բիթքոինի սահմանափակ փորձարկումների կամ ամբողջական ընդունման մասին՝ որպես վճարում: Նմանապես, շքեղ զարդերի վերավաճառող SFLMaven-ը, ինչպես նաև Continental Diamond ոսկերչական խանութը նույնպես հայտարարել են, որ սկսելու են ընդունել բիթքոինը:

Այս տեսանկյունից՝ Hublot-ը նույնիսկ շվեյցարական միակ շքեղ ժամագործական ընկերությունը չէ, որը սկսել է բիթքոյն ընդունել: Մայիսի 19-ին Tag Heuer-ը հայտարարեց, որ կսկսի ընդունել թվային արժույթը նույնպես իր առցանց հարթակի համար:

BitPay-ը և կրիպտոարժույթի ենթակառուցվածքի այլ մատակարարները շարունակում են թույլ տալ բիզնեսներին, ինչպիսիք են վերոհիշյալ լյուքս դասի ապրանքանիշերը, ներգրավել բոլորովին նոր հաճախորդների բազա բիթքոինի օգտագործման միջոցով: Այս բիզնեսներին տրամադրվող օգնությունը թույլ է տալիս մասնակցել բիթքոինի էկոհամակարգին՝ առանց տեխնիկական նոու-հաու պահանջելու:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

Bybit

27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58