Իրանը սկսել է իր առաջին ատոմային էլեկտրակայանի կառուցման նախագիծը
Իրանում սկսվել են առաջին իրանական ատոմային էլեկտրակայանի կառուցման աշխատանքները, որը կունենա 360 մեգավատ հզորություն:
«Այս տարի մենք այլ աշխատանք սկսեցինք՝ նախագծելով 360 մեգավատ հզորությամբ համաիրանական էլեկտրակայանը, որի կառուցումը պետք է իրականացվեր արտասահմանյան երկրների հետ համագործակցությամբ: Այսօր մենք վճռականորեն փոխել ենք այդ նպատակը և, օգտագործելով ազգային ներուժը, կառուցում ենք լիարժեք իրանական ատոմակայան»,-Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամեդ Էսլամի խոսքերը մեջբերում է ISNA-ն:
Նա հայրենական կառուցապատող ընկերություններին, արդյունաբերական ընկերությունների խոշոր սեփականատերերին հորդորել է միանալ ատոմային էլեկտրակայանի կառուցման նախագծին: