Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 414.00-2.00
OIL:  BRENT - 107.01+2.52 WTI - 94.02+1.71
COMEX:  GOLD - 4132.40-3.63 SILVER - 61.22-4.34
COMEX:  PLATINUM - 1714.70-4.78
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.3+0.07 EUR/GBP - 1.1362-0.23
FOREX:  EUR/USD - 1.1362-0.23 GBP/USD - 1.3242-0.07
STOCKS RUS:  RTSI - 839.39-1.17
STOCKS US: DOW JONES - 51481.51-0.67 NASDAQ - 26820.38-0.92
STOCKS US: S&P 500 - 7683.69-0.77
STOCKS JAPAN:  NIKKEI - 65877.62-0.73 TOPIX - 4112.00-0.40
STOCKS CHINA:  HANG SENG - 24642.51+0.54 SSEC - 3823.62-1.67
STOCKS EUR:  FTSE100 - 10684.88-0.10 CAC40 - 8078.48+0.01
STOCKS EUR:  DAX - 25374.42-0.13
28/09/2026  CBA:  USD - 363.34-0.18 GBP - 481.64+0.19
28/09/2026  CBA:  EURO - 413.19-1.15
28/09/2026  CBA:  GOLD - 49776-87 SILVER - 759.48+16.39
ՀՀ ԿԲ ՓԱՍՏՈՒՄ Է` ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆՆ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ Է
22/06/2011 17:59
Կիսվել

ՀՀ ԿԲ ՓԱՍՏՈՒՄ Է` ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆՆ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՒՄ Է

2011թ. երկրորդ եռամսյակում նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատությամբ սպառողների վստահության ինդեքսը մեր հանրապետությունում  աճել  է` կազմելով 101.3%: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` այս նույն ժամանակահատվածում միայն ընթացիկ պայմանների ինդեքսն աճել է 4.3%-ով, ընդ որում, աճ է գրանցվել ընթացիկ պայմանները գնահատող բոլոր ենթաինդեքսների գծով, այդ թվում, ընթացիկ եռամսյակում նախորդ եռամսյակի նկատմամբ խոշոր գնումներ իրականացնելու փաստի ենթաինդեքսն աճել է 3.0%-ով, ներկա տնտեսական պայմանները գնահատող ենթաինդեքսը 2.1%-ով և նախորդ եռամսյակի նկատմամբ եկամուտների փոփոխությունը գնահատող ենթաինդեքսը` 7.6%-ով:

Ապագա պայմանների ինդեքսը նվազել է 0.6%-ով. ապագա պայմանները գնահատող ենթաինդեքսներից նվազել է գալիք եռամսյակում զբաղվածության փոփոխության սպասումների ինդեքսը` 3.3%-ով, իսկ գալիք եռամսյակում խոշոր գնումներ իրակաանացնելու ակնկալիքի և գալիք եռամսյակումեկամուտների փոփոխության սպասման ենթաինդեքսներն աճել են` համապատասխանաբար 1.2 և 0.2%-ով:
 
Ինդեքսների հաշվարկը. Սպառողների վստահության ինդեքսն (ՍՎԻ) իրենից ներկայացնում է սպառողներին տրված վեց հարցերի հիման վրա հաշվարկված հաշվեկշիռների միջին թվաբանականի փոփոխություն: Ներկա իրավիճակն արտահայտող ենթաինդեքսը հաշվարկվել է որպես ներկա պայմաններին վերաբերող հարցերի հիման վրա հաշվարկված հաշվեկշիռների փոփոխություն, իսկ ապագա իրավիճակն արտահայտող ենթաինդեքսը` ապագային վերաբերող հարցերի  հաշվեկշիռների միջին թվաբանականի փոփոխություն: Յուրաքանչյուր հարցի համար հաշվեկշիռը հաշվարկվել է որպես դրական պատասխանների տեսակարար կշռի և չեզոք պատասխանների տեսակարար կշռի կեսի գումար: Հաշվեկշիռները տատանվում են [0, 100] միջակայքում: Հաշվեկշռի 0 արժեքը խոսում է այն մասին, որ բոլոր ռեսպոնդենտները նշել են նվազում, 100 արժեքը` աճ, իսկ 50 արժեքը` կայուն վիճակ (աճ և նվազում ակնկալող հարցվողների քանակը հավասար է): Որպես կայուն մակարդակ ընդունել ենք հաշվեկշռի տատանումը 45-ից մինչև 55-ը:
AMP
28/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.34
-0.18
Եվրո (EUR)
413.19
-1.15
Ռուբլի (RUR)
4.3043
-0.0084
Լարի (GEL)
139.53
-0.02
49776
-87
Արծաթ
759.48
+16.39