Պաշտոնական

USD BUY - 366.50+0.00 USD SELL - 369.00+0.00
EUR BUY - 424.00+0.00 EUR SELL - 431.00+0.00
OIL:  BRENT - 109.95+0.44 WTI - 107.44+1.92
COMEX:  GOLD - 4552.50-0.07 SILVER - 76.57-0.76
COMEX:  PLATINUM - 1972.50-0.97
LME:  ALUMINIUM - 3652.50+0.00 COPPER - 14153.00+0.00
LME:  NICKEL - 19177.00+0.00 TIN - 56046.00+0.00
LME:  LEAD - 2009.00+0.00 ZINC - 3528.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.93+0.13 EUR/GBP - 1.1643+0.17
FOREX:  EUR/USD - 1.1643+0.17 GBP/USD - 1.3414+0.70
STOCKS RUS:  RTSI - 1161.78+2.39
STOCKS US: DOW JONES - 49686.12+0.32 NASDAQ - 26090.73-0.51
STOCKS US: S&P 500 - 7403.05-0.07
STOCKS JAPAN:  NIKKEI - 60815.95-0.97 TOPIX - 3826.51-0.97
STOCKS CHINA:  HANG SENG - 25675.18-1.11 SSEC - 4131.53-0.09
STOCKS EUR:  FTSE100 - 10323.75+1.26 CAC40 - 7987.49+0.44
STOCKS EUR:  DAX - 24307.92+1.49
18/05/2026  CBA:  USD - 368.04-0.19 GBP - 491.3-1.47
18/05/2026  CBA:  EURO - 427.96-0.99
18/05/2026  CBA:  GOLD - 53579-1863 SILVER - 931.71-95.69
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՖՈՐՈՒՄԻՆ
24/06/2011 21:57
Կիսվել

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱՆ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՖՈՐՈՒՄԻՆ

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի Գլխավոր տնօրենի պաշտոնակատար Կարեն Զաքարյանը մասնակցել է ՌԴ-ում կայացած Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումին` լինելով ելույթ ունեցող միակ մասնակիցը Հայաստանից: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ից:

ՎՏԲ Կապիտալ ընկերության Նախագահ և Գործադիր տնօրեն Յուրի Սոլովյովի կողմից վարվող քննարկման ընթացքում Կարեն Զաքարյանը, Մոսկվայի Միջբանկային Արժութային Բորսայի Նախագահ Ռուբեն Աղանբեգյանը, ՌԴ Վարչապետի Առաջին տեղակալ Իգոր Շուվալովը, Ղազախստանի Ազգային Բանկի Նախագահի տեղակալ Դանիյար Ակիշեվը և այլ կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչներ քննարկել են տարածաշրջանում ընդհանուր տնտեսական միջավայրի ստեղծման հնարավորությունները, ինչպես նաև ԱՊՀ և ԵՎՐԱԶԵՍ անդամ երկրների շրջանակում ֆինանսական շուկաների առավել արդյունավետ համագործակցության ձևաչափերը: Կարեն Զաքարյանը ներկայացրել է ինտեգրմանը նախապատրաստվելու Հայաստանի կապիտալի շուկայի փորձը՝ նշելով այդպիսի նախագիծ ձեռնարկելու համար անհրաժեշտ հիմնական քայլերը:

Պրն. Զաքարյանը նշել է, որ նախքան տարածաշրջանային և գլոբալ ինտեգրացիան, անհրաժեշտ է տեղական շուկայում ապահովել բորսայական և դեպոզիտար միջավայրերի միասնականացումը, ինչն իրագործվել և շարունակաբար կատարելագործվում է Հայաստանում: Երկրի ներսում միասնական բորսայական և դեպոզիտար միջավայրի ձևավորմանը հաջորդող քայլը դրանց բացարձակ արդյունավետության ապահովումն է թե́ ներքին արդյունավետության, և թե́ հաճախորդներին մատուցվող ծառայությունների որակի բարելավման տեսանկյունից: Այնուհետև հաջորդ քայլը պետք է լինի ծառայությունների մատուցման այնպիսի պայմանների ստեղծումը, որոնք հարմարավետ են միջազգային խողորդների համար:

Պրն. Զաքարյանը նաև տեղեկացրել է, որ սույն թվականի հոկտեմբերին Երևանում կկայանա «Տեղական շուկաների գլոբալ հնարավորությունները. ենթակառուցվածքներ և կարգավորում» խորագրով միջազգային կոնֆերանսը, որը նվիրված է լինելու կապիտալի շուկայի ինտեգրման բոլոր ասպեկտներին և ապագա հնարավորություններին:

Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումը համարվում է աշխարհի առաջատար ֆորումներից մեկը, որը համախմբում է նշանավոր քաղաքական գործիչներին, խոշոր ընկերությունների ղեկավարներին և փորձագետներին քննարկելու համաշխարհային տնտեսության առանցքային հարցերը:

AMP
18/05/2026
դրամ
Դոլար (USD)
368.04
-0.19
Եվրո (EUR)
427.96
-0.99
Ռուբլի (RUR)
5.0736
+0.0424
Լարի (GEL)
137.59
+0.09
53579
-1863
Արծաթ
931.71
-95.69