Կրիպտո

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 407.00+2.00
OIL:  BRENT - 104.79-3.63 WTI - 96.67-3.13
COMEX:  GOLD - 3956.90+1.34 SILVER - 50.72+0.94
COMEX:  PLATINUM - 1441.90+0.45
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.87-0.05 EUR/GBP - 1.1186-0.27
FOREX:  EUR/USD - 1.1186-0.27 GBP/USD - 1.3402-0.10
STOCKS RUS:  RTSI - 962.31-1.93
STOCKS US: DOW JONES - 51983.98+0.41 NASDAQ - 25164.36-1.07
STOCKS US: S&P 500 - 7541.40-0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86+0.00 TOPIX - 3930.28+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 23525.97+0.57 SSEC - 3608.10-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10761.33+0.29 CAC40 - 8047.69+0.98
STOCKS EUR:  DAX - 25981.09+0.63
03/11/2026  CBA:  USD - 360.07-0.43 GBP - 482.93-0.28
03/11/2026  CBA:  EURO - 402.7-1.2
03/11/2026  CBA:  GOLD - 45788+432 SILVER - 580.27-0.41
Կրիշտիանու Ռոնալդուն կթողարկի NFT-ներ. Կրիպտո՝ Bybit-ի հետ
06/07/2022 20:51
Կիսվել

Կրիշտիանու Ռոնալդուն կթողարկի NFT-ներ. Կրիպտո՝ Bybit-ի հետ

Հանրային դեմքեր՝ ինչպիսիք են Փերիս Հիլթոնը, Սնուփ Դոգը և Թոնի Հոքը, արդեն իրենց աջակցությունն են հայտնել NFT-ներին, իսկ պորտուգալացի ֆուտբոլային աստղ Ռոնալդուն դարձել է թվային ակումբի վերջին անդամը:

Երբ «Մանչեսթեր Յունայթեդի» աստղ Կրիշտիանու Ռոնալդուն բազմամյա համագործակցություն կնքեց Binance կրիպտոարժույթի բորսայի հետ՝ իր NFT-ները թողարկելու համար, փորձագետները կարծում էին, որ գործարքը նախադեպ կհանդիսանա այլ սպորտային աստղերի համար՝ միանալու բանդային:

NFT-ները արագորեն տարածում են գտնում ամբողջ աշխարհում, քանի որ բազմաթիվ հայտնի մարդիկ հավանություն են տալիս թվային թոքեններին կամ սեփական հավաքածուներ արտադրելով, կամ դրանք բարձր գներով գնելով:

Հայտնի մարդիկ, ինչպիսիք են Փերիս Հիլթոնը, Սնուփ Դոգը և Թոնի Հոքը, արդեն հավանություն են տվել NFT-ներին, իսկ պորտուգալացի ֆուտբոլային աստղը դարձել է ակումբի վերջին անդամը:

«Ռոնալդուն ներկայիս բարձրակարգ ֆուտբոլային լեգենդ է, որն ունի միլիոնավոր հետևորդներ բոլոր սոցիալական ցանցերում: Նրա NFT-ն, անշուշտ, գործարկվելուն պես կվաճառվի վայրկյանների ընթացքում, և բաժանորդագրությունը կտեղափոխվի դեպի երկրորդական շուկա՝ ստեղծելով հայփի ևս մեկ փուլ», – ասել է Մոնղոլիայի Պրոդուկտիվության Կազմակերպության գլխավոր թվային խորհրդատու Էնդի Լիանը:

Երբ նրան խնդրեցին կանխատեսել Ռոնալդուի NFT-ների արժեքի գնահատումը, Լիանը ասաց, որ եթե կան հատուկ իրավունքներով եզակի կտորներ, մի քանի հարյուր հազարը խնդիր չի ունենա: «Այս գների միջակայքը վերցված է NFT-ի ընթացիկ շուկայական արժեքից ելնելով և Ռոնալդուի հավաքածուների գներով», – ասում է նա:

Լիանը ասաց, որ նման խոշոր մտավոր սեփականությունների ստորագրումը նույնպես արջի շուկայի ռազմավարության մի մասն է, և որ կարիք կա ներմուծել ոչ կրիպտո հիմքով «նոր արյուն»՝ շուկան առաջխաղացնելու համար:

«Ինձ նաև հետաքրքրում է, թե ինչ կանեն մյուս ապակենտրոնացված շուկաները, ինչպիսին է օրինակ Bybit-ը, որպեսզի վերցնեն իրենց բաժին «կարկանդակը»,- ասաց նա:

Պատասխանելով մեկ այլ հարցման՝ Լիանը կանխատեսել է, որ կամ հարավկորեական K-Pop սուպերխումբ BTS-ը կամ բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը կարող են հաջորդը լինել NFT-ների թողարկման հերթում:

Կրիպտո խորհրդատվական Acryptoverse ընկերության գլխավոր խորհրդական Ռաջ Կապուրը կասկածում է, որ Binance-ին անհրաժեշտ էր Ռոնալդուի հետ այս համագործակցությունը, որպեսզի հնարավոր լինի արժեք բերել BSC-ին և սկսել զարգացնել իր NFT շուկայի մասնաբաժինը:

Ռոնալդուի NFT-ների հավաքածուի արժեքը գնահատելու խնդրանքին՝ Կապուրն արձագանքեց, որ գուշակելը վտանգավոր է, բայց հիմնվելով «բթի կանոնի» վրա, շուտով ևս մի քանի զրո կավելացվի նրա ցանցային արժեքին:

«Ռոնալդուն այս նոր համագործակցությամբ կվաստակի ավելի քան 5 միլիոն դոլար, իսկ ես պահպանողական եմ», – ասում է Կապուրը և կանխատեսում, որ «մեդիա ֆավորիտ Լիոնել Մեսսին շուտով կդառնա NFT-ի հաջորդ սիրելին»:

Կապուրն ասում է, որ ավելի քան 420 միլիոն դոլար արժողությամբ Մեսսին շարունակում է մնալ հանրաճանաչ դեմք և ունի անզուգական երկրպագուների բանակ, և որ նա չի զարմանա, եթե իր հաջորդ մեծ նպատակը լինի NFT տիրույթում:

Գերմանաբնակ Aliasgar Merchant-ը, «Learn Web3 With Us»-ի հիմնադիրն ասում է, որ NFT-ների թողարկումն ու առաջխաղացումը վկայում է web3 տարածության ընդհանուր ընդունման մասին, այնուամենայնիվ, այն կարող է նաև թերի ներկայացնել այն, ինչի ընդունակ են NFT-ները:

Bybit

«Ռոնալդուի NFT-ների վաճառքի տեսակը կանխատեսելը շատ պարզ է՝ հաշվի առնելով կրիպտոշուկայի անկումային տրամադրությունները: Վերջերս՝ Սնուփ Դոգն իր NFT վաճառքից վաստակել է մոտ 100,000 դոլար: Ես Ռոնալդուի դեպքում նույնպես այդ միջակայքում ինչ-որ բան կկանխատեսեի՝ հաշվի առնելով, որ շուկայի պայմանները չեն վատթարանում»,- ասում է նա։

Այնուհետև ասաց, որ հայտնիների կողմից NFT-ների թողարկման թրենդը կտրուկ աճում է, և որ սա միայն սկիզբն է, որպեսզի սպորտային աստղերը միանան թրենդին:

«Եթե ես ստիպված լինեի գուշակելլ, ես կկանխատեսեի, որ հաջորդը Նեյմարն ու Նովակ Ջոկովիչը կլինեն», – ասում է Մերչանտը:

Տապան Սանգալը՝ P2E Pro տեխնոլոգիական ընկերության հիմնադիրն ու գլխավոր ավետարանիչը, ասում է, որ եթե իր հավաքածուի համար նախնական առաջարկի գինը պայմանավորված կլինի նրա երկրպագուների եռանդով, նույնը պահպանելը կենթարկվի պահանջարկի և առաջարկի ազդեցությանը NFT շուկայում։

«Կարևոր հարցը, որին պետք է պատասխանել, այն է, թե ինչպես են նրա հավատարիմ երկրպագուները, որոնք դարձել են ներդրողներ, «պաշտպանվելու» դաժան շուկայական ուժերից, որոնք սկեպտիկորեն են տրամադրված Ռոնալդուի երկրպագուների բանակի նկատմամբ, և ի հայտ են գալիս անապահով թվացող NFT գոտում, որը խոստանում է ապահովել Ռոնալդուի իսկական աստղային պահը»,- ասել է նա։

Սանգալը կանխատեսել է, որ Լիոնել Մեսսին, Նեյմարը, Մուհամեդ Սալահը կամ նույնիսկ Պելեն կարող են հաջորդը լինել իրենց NFT հավաքածուներով:

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

03/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.07
-0.43
Եվրո (EUR)
402.7
-1.2
Ռուբլի (RUR)
4.4309
-0.0143
Լարի (GEL)
138.79
-0.08
45788
+432
Արծաթ
580.27
-0.41