Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 365.50+0.00
EUR BUY - 420.50-0.50 EUR SELL - 427.00-1.00
OIL:  BRENT - 92.50-1.18 WTI - 85.46-1.84
COMEX:  GOLD - 4640.80+0.36 SILVER - 68.12-1.94
COMEX:  PLATINUM - 1864.30-1.66
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.35+0.28 EUR/GBP - 1.1659-0.17
FOREX:  EUR/USD - 1.1659-0.17 GBP/USD - 1.3628-0.06
STOCKS RUS:  RTSI - 783.40-3.41
STOCKS US: DOW JONES - 53417.16+0.26 NASDAQ - 25980.19-0.76
STOCKS US: S&P 500 - 7652.86-0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 65856.43+0.50 TOPIX - 4093.67+0.50
STOCKS CHINA:  HANG SENG - 25511.10-0.02 SSEC - 3889.44+0.19
STOCKS EUR:  FTSE100 - 10854.32+0.35 CAC40 - 8453.01-0.37
STOCKS EUR:  DAX - 26106.60-0.11
25/08/2026  CBA:  USD - 364.6-0.78 GBP - 497.06-0.81
25/08/2026  CBA:  EURO - 425.2-1.02
25/08/2026  CBA:  GOLD - 54669+842 SILVER - 805.55-11
ԱՄՓՈՓՎԵՑ 4-ՐԴ ԱՄԵՆԱՄՅԱ ԴԻՋԻԹԵՔ ԲԻԶՆԵՍ ՖՈՐՈՒՄԸ. ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԳՈՀԱՑՈՒՑԻՉ ԵՆ
30/06/2011 11:17
Կիսվել

ԱՄՓՈՓՎԵՑ 4-ՐԴ ԱՄԵՆԱՄՅԱ ԴԻՋԻԹԵՔ ԲԻԶՆԵՍ ՖՈՐՈՒՄԸ. ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԳՈՀԱՑՈՒՑԻՉ ԵՆ

4-րդ ամենամյա ԴիջիԹեք Բիզնես ֆորումը հունիսի 24-25-ն իր շուրջը հավաքեց տեխնոլոգիական ապրանքներ ու ծառայություններ մատուցողներին և գործարար սպառողներին: ՏՀՏ ընկերությունները ներկայացրեցին իրենց տեխնոլոգիական նորագույն լուծումները, բիզնեսի ավտոմատացման ծրագրերը, ինովացիոն մոտեցումները,  իսկ բիզնեսի ամենատարբեր ոլորտների ներկայացուցիչներ հնարավորություն ունեցան գնահատել` որքանով այդ առաջարկները կօգնեն բարելավել իրենց աշխատանքային գործընթացները, բարձրացնել տրամադրվող ծառայությունների որակը, նվազեցնել արտադրական ծախսերը և այլն:

Ֆորումի ընթացքում իրենց տեխնոլոգիական նորագույն լուծումներն ու ինովացիոն մոտեցումները ներկայացրեցին շուրջ 30 կազմակերպություններ, որոնք են` «ԱրմենՏել», «Մայքրոսոֆթ», «Յունիքոմփ», «Ինտերակտիվ Վորլդ», «Այքան Քոմունիքեյշնս», «ԹԱՍԿ», «Շիրակ տեխնոլոգիաներ», «Իննովասիս», «Սեվեն Սմարթս», «Ֆլեքսիբլ Ափլիքեյշնս», «Շահումյան Մեդիա», «ԱՅ-ԹԻ Լոջիք», Մեմկոսոֆթ, «Դ-Լինկ», «Յունիթել», «Սաբիո Սթրաթեջիս», «Նեոմեդիա» ընկերությունները, «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնը, «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման կենտրոնը, «ՍՓՅՈՒՌ» տեղեկատվական կենտրոնը, Եվրասիա միջազգային համալսարանը («Էլեկտրոնային բիզնես» մագիստրոսական ծրագրով), CDPF-ը:

Իրենց երկրի բիզնես ոլորտի ՏՏ լուծումները ներկայացրեցին նաև վրացական 5 ընկերություններ` CIMS ConsultingProf., GEC Developments Corporation, P.H. Navigator, DPA, PIK Web Portal, և Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը: Ֆորումի շրջանակներում տեղի ունեցավ հայ-վրացական բիզնես ֆորում: «Հայկական ու վրացական ընկերությունների միջև լուրջ համագորցակցության փոխադարձ ցանկություն կա: Մոտ երկու ամիս առաջ մենք բիզնես ֆորում կազմակերպեցինք  Վրաստանում, և ԴիջիԹեք բիզնես ֆորումում վրացական ընկերությունների մասնակցությունը  համագործակցության հաջորդ քայլն էր»,- նշում է Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: ‎

ԴիջիԹեք բիզնես ֆորումի պատվավոր հյուրերն էին «Տոշիբա» ընկերության Ռուսաստանի և ԱՊՀ տարածաշրջանի գլխավոր մենեջեր Կատրին Մասկեն և ԱՊՀ տարածաշրջանում և Վրաստանում վաճառքների ղեկավար Դմիտրի Սոլովեյը: «Մեր ընկերության համար բիզնես ֆորումը յուրահատուկ հնարավորություն էր ներկայացնելու մեր ամենաարդիական լուծումները` Տոշիբա ապրանքանիշի տպիչներ, բազմաֆունկցիոնալ տպագրական տեխնիկա, ծրագրային լուծումներ և այլն, որոնք հատկապես հետաքրքրեցին բանկային և կրթական ոլորտի ներկայացուցիչներին: Ձեռք բերվեցին նախնական համաձայնություններ, պայմանավորվածություններ տարբեր ընկերությունների հետ, որոնք էլ, հուսով ենք, հետագայում կվերածվեն երկարատև համագործակցության: Կարող ենք ասել է, որ բիզնես ֆորումը որոշակիորեն ծառայեց իր նպատակին» -,նշում է «Թասկ» ընկերության հիմնադիր Ակսել Թևոսյանը: Ի դեպ, «Տոշիբա»-ի արտադրանքը հայաստանյան շուկայում ներկայացնում է «Թասկ» ընկերությունը:

ԴիջիԹեք Բիզնես ֆորումին զուգահեռ տեղի ունեցավ նաև Մայքրոսոֆթ Ինովացիոն Ֆորումը, որի շրջանակներում նշվեց «Մայքրոսոֆթ Հայաստան»-ի 5-րդ տարեդարձը, ամփոփվեց ընկերության գործունեությունը, քննարկվեցին ձեռքբերումները կրթության ոլորտում, նորաբաց Մայքրոսոֆթ Ինովացիոն Կենտրոնը և «Երևակայության Գավաթ» մրցույթը Հայաստանում և այլն:

«ԱրմենՏել» և «Մայքրոսոֆթ» ընկերությունները ներկայացրեցին «ամպային տեխնոլոգիաները»` տաղավարներում ցուցադրելով այդ տեխնոլոգիայի վրա հիմնված ծառայությունները: «DigiTec Business չորրորդ ֆորումն, անշուշտ, հանդիսացավ ևս մեկ քայլ Հայաստանի տեխնոլոգիական և տնտեսական ոլորտների զարգացման գործում: «Բիզնեսի և տեխնոլոգիաների երկխոսություն» կարգախոսին համահունչ բիզնես-ֆորումի ընթացքում ներկայացրած բոլոր զեկույցներում և քննարկումներում առկա էր երկխոսելու և համագործակցելու իրական պատրաստակամությունը, ինչը շատ ողջունելի է», – նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Բիզնես ֆորումին սեփական արտադրության տեխնոլոգիաներով հանդես եկավ նաև «Ինտերակտիվ Վորլդ» ընկերությունը` ներկայացնելով թաչսքրին համակարգերը, 3D  հոլոգրաֆիկ բուրգը, 3 D պրոեկցիան, համալրված իրականություն տեխնոլոգիան: «Մենք մեծապես կարևորում ենք նման միջոցառումները, որովհետև հենց դրանք են օգնում պահել հետադարձ կապը սպառողների հետ, ստանալ նոր կարծիքներ, հասարակության և բիզնես սեկտորի ուշադրությանը ներկայացնել նոր լուծումներ: Ինչպես և սպասում էինք, բիզնես ֆորումը լուրջ խթան դարձավ մեր կողմից առաջարկվող լուծումների ճանաչելիության, գործնական կապերի հաստատման և գործընկերների ձեռքբերման գործընթացներում: Վստահ ենք, որ բիզնես ֆորումի շրջանակներում հաստատված կապերը ամուր հիմք կլինեն ապագա համագործակցության համար»,- ասում է ընկերության տնօրեն Արտաշես Հակոբյանը: 

Ֆորումի արդյունքներից գոհ է նաև «Ֆլեքսիբլ Ափլիքեյշնս»  ընկերության տնօրեն Դավիթ Գրիգորյանը. «Ֆորումի ընթացքում ռեալ կապեր հաստատեցինք մի շարք բանկերի, խոշոր սուպերմարկետների հետ և ներկա դրությամբ նրանց հետ համագործակցության քննարկումներ ենք վարում: Կան նաև ընկերություններ, որոնց հետ արդեն պայմանագրեր ենք կնքում»:

Ֆորումի ընթացքում  կնքվեց եռակողմ համագործակցության համաձայնագիր Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության, Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի և «Ֆինանսաբանկային քոլեջ» հիմնադրամի միջև, որի նպատակն էր նպաստել ՀՀ կրթական, ֆինանսական համակարգերի և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը:  

Նշենք, որ ֆորումի կազմակերպիչն էր Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունը (ԻՏՁՄ), գլխավոր գործընկերը` «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) և պաշտոնական գործընկերը` «Մայքրոսոֆթ» ընկերությունը: 4-րդ ամենամյա ԴիջիԹեք Բիզնես Ֆորումն անցկացվում էր ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո:

25/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.6
-0.78
Եվրո (EUR)
425.2
-1.02
Ռուբլի (RUR)
4.3204
-0.0429
Լարի (GEL)
139.38
-0.63
54669
+842
Արծաթ
805.55
-11