30/06/2011 20:10
ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ
Զբոսաշրջության զարգացման, ոլորտում ավիացիոն ընկերությունների ներգրավման, ինչպես նաև մայրաքաղաքում ներդրումային ծրագրերին առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և չինական SINOM ընկերության նախագահ Անդի Ժանգի հանդիպման ժամանակ։ Ինչպես տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից` հանդիպման շրջանակներում Անդի Ժանգն , ներկայացնելով իր ղեկավարած ընկերության գործունեության հիմնական ուղղությունները, առանձնացրել է ընկերության` Հայաստանի հետ կապված ծրագրերը։
Կարեն Կարապետյանը, գնահատելով հայ-չինական հարաբերությունների կարևորությունը, ընդգծել է փոխշահավետ գործակցության Երևանի պատրաստակամությունը։ Ներկայացնելով մայրաքաղաքում ներդրումային առումով հետաքրքրություն ներկայացնող ոլորտները` քաղաքապետն առանձնացրել է մասնավորապես զբոսաշրջության բնագավառում Երևանի հետաքրքրությունները։
SINOM ընկերության նախագահն իր հերթին հավաստել է փոխշահավետ գործակցության չինական կողմի շահագրգռվածությունն ու պատրաստակամությունը։
17/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.85
+0.28
Եվրո (EUR)
419.24
-0.85
Ռուբլի (RUR)
4.6649
+0.0006
Լարի (GEL)
139.43
+0.13
Արծաթ
666.39
-16.58
10:50 18/07/26
10:30 18/07/26
18:24 17/07/26
