Պաշտոնական

USD BUY - 375.50+0.00 USD SELL - 379.00+0.00
EUR BUY - 431.00+2.00 EUR SELL - 436.00+1.00
OIL:  BRENT - 103.01-3.08 WTI - 96.04-4.66
COMEX:  GOLD - 4994.00-0.14 SILVER - 80.46+1.85
COMEX:  PLATINUM - 2149.40+5.40
LME:  ALUMINIUM - 3395.50-1.28 COPPER - 12855.50+0.59
LME:  NICKEL - 17465.00+1.15 TIN - 48265.00+2.56
LME:  LEAD - 1905.00-0.13 ZINC - 3269.50-0.80
FOREX:  USD/JPY - 159.3+0.02 EUR/GBP - 1.1496+0.64
FOREX:  EUR/USD - 1.1496+0.64 GBP/USD - 1.3309+0.52
STOCKS RUS:  RTSI - 1127.70-1.45
STOCKS US: DOW JONES - 46946.41+0.83 NASDAQ - 22374.18+1.22
STOCKS US: S&P 500 - 6699.38+1.01
STOCKS JAPAN:  NIKKEI - 53700.39-0.09 TOPIX - 3627.07+0.45
STOCKS CHINA:  HANG SENG - 25868.54+0.13 SSEC - 4049.91-0.85
STOCKS EUR:  FTSE100 - 10317.69+0.55 CAC40 - 7935.97+0.31
STOCKS EUR:  DAX - 23564.01+0.50
17/03/2026  CBA:  USD - 377.46+0.05 GBP - 502.89+2.1
17/03/2026  CBA:  EURO - 434.27+1.31
17/03/2026  CBA:  GOLD - 60616-595 SILVER - 958.05-57.55
ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԱՐԱՐԱՏԻ ՈՍԿՈՒ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՖԱԲՐԻԿԱ
06/07/2011 15:44
Կիսվել

ՆԱԽԱԳԱՀՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԱՐԱՐԱՏԻ ՈՍԿՈՒ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՖԱԲՐԻԿԱ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ: Հանրապետության ղեկավարն այցելել է Արարատի ոսկու արդյունահանման ֆաբրիկա, որտեղ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունը նախատեսում է նորարարական տեխնոլոգիայի ներդրմամբ Արարատի ոսկու արդյունահանման նոր՝ «Ալբիոն» ֆաբրիկայի կառուցումը, որը շահագործման կհանձնվի 2013թ.:

Մինչ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության գործունեության արդյունքներին և ֆաբրիկայի շինարարական նախագծերին ծանոթանալը, Նախագահ Սերժ Սարգսյանը շրջել է գործարանի արտադրամասերում, ծանոթացել աշխատանքային պայմաններին և արտադրական գործընթացին: 

Նախագահ Սարգսյանին ներկայացվել է, որ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության կողմից «Ալբիոն» նորարարական տեխնոլոգիայի ներդրումն ուղղված է ձեռնարկության արտադրական արդյունավետության բարձրացմանը: Մասնավորապես՝ նոր տեխնոլոգիան հնարավորություն կտա զգալի չափով մեծացնել մետաղի կորզումը Սոթքի հանքավայրի դժվար կորզվող սուլֆիդային հանքաքարից: Զեկուցվել է, որ արտադրության արդիականացման ծրագրով նախատեսված միջոցառումները համապատասխանում են միջազգային բնապահպանական չափանիշներին: 

«ԳեոՊրոՄայնինգ» ընկերության նախագահ Ռոման Խուդոլիյը և «Էքստրատա» ընկերության ներկայացուցիչ Մայք Հորնն ստորագրել են համաձայնագիր՝ «Ալբիոն» նորարարական տեխնոլոգիայի օգտագործման լիցենզիան Արարատի ոսկու արդյունահանման ֆաբրիկային տրամադրելու վերաբերյալ, այնուհետև տեղի է ունեցել նոր ֆաբրիկայի հիմնարկեքի արարողությունը: 

Աշխատանքային այցի շրջանակում Նախագահ Սերժ Սարգսյանն Արարատի մարզպետարանում մարզպետ Էդիկ Բարսեղյանի և ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի հետ քննարկել է մարզի սոցիալ-տնտեսական խնդիրները:

17/03/2026
դրամ
Դոլար (USD)
377.46
+0.05
Եվրո (EUR)
434.27
+1.31
Ռուբլի (RUR)
4.5869
-0.0702
Լարի (GEL)
138.74
+0.55
60616
-595
Արծաթ
958.05
-57.55