Կրիպտո

USD BUY - 359.50-0.50 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.50+0.50 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 96.50+1.40 WTI - 85.75+1.76
COMEX:  GOLD - 3627.90+1.54 SILVER - 43.28+4.49
COMEX:  PLATINUM - 1324.60+3.23
LME:  ALUMINIUM - 2808.50+2.09 COPPER - 11872.00+1.91
LME:  NICKEL - 15731.00+3.70 TIN - 37893.00+1.90
LME:  LEAD - 1871.00+2.21 ZINC - 3504.50+3.32
FOREX:  USD/JPY - 159.18+0.01 EUR/GBP - 1.098+0.20
FOREX:  EUR/USD - 1.098+0.20 GBP/USD - 1.3123+0.21
STOCKS RUS:  RTSI - 896.25-0.68
STOCKS US: DOW JONES - 50182.95+4.23 NASDAQ - 23585.80+4.28
STOCKS US: S&P 500 - 7182.78+3.94
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10609.30+2.54 CAC40 - 8108.74+2.28
STOCKS EUR:  DAX - 25215.52+1.66
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
Վիտալիկ Բուտերինը Ethereum-ի 100,000 TPS թողունակություն է կանխատեսում. Կրիպտո՝ Bybit-ի հետ 
24/07/2022 20:26
Կիսվել

Վիտալիկ Բուտերինը Ethereum-ի 100,000 TPS թողունակություն է կանխատեսում. Կրիպտո՝ Bybit-ի հետ 

Ethereum-ի համահիմնադիր Վիտալիկ Բուտերինը Փարիզում EthCC համայնքի տարեկան համաժողովում հայտարարեց, որ ապագայում կհասնի 100,000 TPS ցանցի թողունակության՝ ավելին քան VISA-ն և AMEX-ը:

Ելույթ ունենալով միջոցառման ժամանակ՝ Բուտերինը խոսեց առաջիկա «Միաձուլման» (The Merge) մասին, որի ընթացքում բլոկչեյնը կանցնի Proof-of-Stake (PoS) կոնսենսուսի ալգորիթմին և ներկայացրեց զարգացման երկարաժամկետ հեռանկարներ։

Հետագա թարմացումները կներառեն Sharding-ի իրականացումը և Rollups-ի օգտագործման ընդլայնումը, ինչը կբարձրացնի ցանցի թողունակությունը:

«Մինչև այս ճանապարհային քարտեզի ավարտը Ethereum-ը կդառնա շատ ավելի մասշտաբային համակարգ և կկարողանա կառավարել 100,000 գործարք վայրկյանում (TPS)», – ասաց Բուտերինը:

Ապագա ամենանշանակալի փոփոխություններից նա նշել է.

  • դրամավարկային քաղաքականության մեջ ETH-ի տարեկան արտանետումների հետագա կրճատումը;
  • անվտանգության մոդելում – թույլ սուբյեկտիվություն (Weak Subjectivity), տվյալների առկայության նմուշառում (DAS), մուտք դեպի L2 որոշումների պատմություն, թարմացված գաղտնագրություն;
  • գործարքի միացման գործընթացում՝ EIP-1559, հաշվի վերացում, բլոկի առաջարկողի/ստեղծողի տարանջատում (PBS):

Այս նպատակներին հասնելը դժվար է, ասում է Բուտերինը, ցանցի բարդության և նրա արագ փոփոխության պատճառով:

Հիշեցնենք, որ հուլիսին Ethereum-ի մշակողները նախապես ծրագրել էին The Merge-ի իրականացումը 2022թ․սեպտեմբերի 19-ին:

Մայիսին թիմի ներկայացուցիչները թարմացումը կանխատեսել էին օգոստոսին: Բուտերինը նաև անվանել է այս ամիս անցման ամենահավանական ժամանակը, սակայն թույլ է տվել, որ միջոցառումը տեղափոխվի սեպտեմբեր-հոկտեմբեր՝ «պոտենցիալ ռիսկերի» դեպքում։

Կրիպտոարժույթների ոլորտի հրապարակումներն իրականացվում են ByBit առաջատար կրիպտոբորսայի աջակցությամբ։

Bybit

ByBit կրիպտոհարթակը գործարկվել է 2018թ․-ին և հանդիսանում է ամենանորարարական և առաջադեմ կրիպտոհարթակներից մեկը։ Ընկերության կենտրոնակայականը կգտնվում է ԱՄԷ Դուբայ քաղաքում։ Հարթակն ունի 6 միլիոնից ավել օգտատեր և գործարքների իրականացման արագությամբ զբաղեցնում է առաջատար դիրքեր։ 2021թ․-ին հարթակում իրականացվել է 8.7 տրլն դոլար ծավալով գործարքներ։ Մեկ օրում իրականացված գործարքների ռեկորդային ծավալը կազմել է 76 մլրդ դոլար։

Bybit նորարարական էկոհամակարգը բաղկացած է ժամանակակից կրիպտոհարթակներին բնորոշ մի շարք ենթամակարգերից, որոնք հաճախորդներին հնարավորություն են տալիս օգտվել ներդրումներ, փոխանցումներ և այլ գործարքներ իրականացնելու բազմաթիվ տարբերակներից։ Էկոհամակարգի հիմնական բաղադրիչներն են՝ Launchpad, P2P, NFT, Bybit Earn, Copytrading, Grid Bots: Կրիպտոարժույթներ գնելու կամ հաշիվը համալրելու համար սեղմեք այստեղ։

27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58