Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
UNISTREAM ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ՀՈՒՆՎԱՐ-ՀՈՒՆԻՍԻՆ ԿԱԶՄԵԼ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 277,4 ՄԼՆ  ԴՈԼԱՐ
11/07/2011 10:22
Կիսվել

UNISTREAM ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ՀՈՒՆՎԱՐ-ՀՈՒՆԻՍԻՆ ԿԱԶՄԵԼ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ 277,4 ՄԼՆ ԴՈԼԱՐ

UNISTREAM դրամական փոխանցումների միջազգային համակարգը դարձել է ընթացիկ տարվա հունիսին Մոսկվայում կայացած  MONEY TRANSFERS MOSCOW-2011 համաժողովի գլխավոր հովանավոր: Դրամական փոխանցումների համակարգերի միջազգային միության (IAMTN) կողմից կազմակերպվող այս համաժողովը  կարևոր իրադարձություն է դրամական փոխանցումների ոլորտում ընդգրկված կազմակերպությունների և օպերատորների համար: Մոսկովյան համաժողովում ներկա են եղել ավելի քան 40 ֆինանսական ինստիտուտների, պետական և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Յունիբանկի մամուլի ծառայությունից:

Նշենք, որ UNISTREAM դրամական փոխանցումների միջազգային համակարգի հայաստանյան շրջանառությունը 2011թ.-ի հունվար-հունիսին կազմել է ավելի քան 277,4 մլն ԱՄՆ դոլար` ավելանալով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 28,7 տոկոսով: Դրամական փոխանցումների քանակն աճել է 12,6 տոկոսով` հաշվետու  ժամանակահատվածում կազմելով 361,6 հազար:

 UNISTREAM փոխանցումների հանդեպ մեծ պահանջարկը պայմանավորված  է մի քանի գործոններով, այդ թվում նաև` մատչելի սակագնով` սկսած 0.35% և անհասցե փոխանցումների գործառույթով, համաձայն որի հաճախորդը կարող է գումարը ստանալ Յունիբանկի ցանկացած մասնաճյուղում:

UNISTREAM համակարգի սպասարկման կետերի քանակը կազմում է 200 հազար, երկրների թիվը` 100:  UNISTREAM դրամական փոխանցումներ իրականացվում են Յունիբանկի բոլոր 37 մասնաճյուղերում:

2011թ.-ին UNISTREAM համակարգի առանցքային նախագիծը դարձավ հաճախորդի քարտի ներդրումը: Այս քարտի գլխավոր առավելություններից է հաճախորդի սպասարկման ժամանակահատվածի զգալի կրճատումը, քանի որ քարտի առկայությունը սպասարկողին ազատում է ամեն անգամ նույն տեղեկատվությունը մուտքագրելու անհրաժեշտությունից:

Հաճախորդների համար առավելագույն հարմարավետ սպասարկում ապահովելու նպատակով` UNISTREAM համակարգի ղեկավարությունը որոշում է ընդունել հաճախորդի քարտեր տրամադրել նաև դրամական փոխանցումներ ստացողներին: «Քարտի կիրառությունը դրամական միջոցների փոխանցման ժամանակը հասցնում է նվազագույնի: Հաճախորդը տալիս է քարտը սպասարկողին և փոխանցումը կատարված է: Մենք ցանկանում ենք գործընթացը հարմարավետ դարձնել ոչ միայն գումար ուղարկողի, այլև այն ստացողի համար: Այսուհետ դրամական փոխանցում ստացողը ևս կարող է առանց ժամանակ կորցնելու ներկայացնել քարտը և ստանալ իր գումարը»,- ասում է UNISTREAM համակարգի նախագահ Սուրեն Հայրիյանը: Նա նշել է նաև, որ քարտերը բավականին պահանջված են հաճախորդների կողմից: Արդեն 700 հազար հաճախորդ հանդիսանում է UNISTREAM համակարգի քարտապան: Քարտով իրականացված փոխանցումների մասնաբաժինը համակարգի փոխանցումների ընդհանուր ծավալում կազմում է 65 տոկոս: Հայաստանյան փոխանցումների  83 տոկոսն իրականացվում է քարտով: Հաճախորդներին քարտերը տրամադրվում են անվճար:  

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08