Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՀայՓոստի թվային տրանսֆորմացիան արդեն իրականություն է. Հայկ Կարապետյանը հեռանում է ՀայՓոստից
25/07/2022 14:00
Կիսվել

ՀայՓոստի թվային տրանսֆորմացիան արդեն իրականություն է. Հայկ Կարապետյանը հեռանում է ՀայՓոստից

Երկու տարի առաջ՝ հուլիս 20-ին ՀայՓոստի տնօրեն է նշանակվել Հայկ Կարապետյանը՝ ՀայՓոստի թվային տրանսֆորմացիան իրականացնելու համար: Հայկ Կարապետյանի գլխավորությամբ ՀայՓոստում իրականացվեցին հսկայական փոփոխություններ ինչպես թվային տրանսֆորմացիայի, այնպես էլ կադրային, ֆինանսական, սակագնային, կոմերցիոն, սպասարկման, փոստփոխանակման արդիականացման և միջազգային ուղղություններով:

2020թ. հնգամյա զարգացման ռազմավարության ներքո կառուցվել է ՀայՓոստի էկոհամակարգը, ստեղծվել են դուստր ձեռնարկություններ և գործարկվել են բազմաթիվ պրոդուկտներ, ծառայություններ. iNovation, HayPost Retail, ՀայՓոստ Մեդ, Բեր-Բեր, Արմոտեկա և այլն: Իրավահավաստի փոստի գործարկմամբ տրանսֆորմացիայի այս փուլը հաջողությամբ ավարտվում է։ Հուլիսի 25-ից Հայկ Կարապետյանի և ՀայՓոստի համագործակցությունն ավարտվում է։

Հայկ Կարապետյանի գլխավորությամբ ՀայՓոստ ընկերության գլխավոր ձեռքբերումները.

Թվայնացում. iNovation

  • Ֆենիքս ծրագրի (Phoenix) գործարկում. թվայնացվել է ՀայՓոստի ամբողջ համակարգը, բոլոր բաժանմունքները միացվել են  մեկ միասնական օնլայն համակարգով: 
  • ՀայՓոստում հաճախորդների գոհունակության համակարգի (Metrix) ներդրում. ծառայությունները դարձել են էլ ավելի հաճախորդամետ, հաճախորդների կարիքները բավարարող:
  • «ՀայՓոստ+» Իրավահավաստի էլեկտրոնային փոստի համակարգի ներդրում. թվայնացվել են ՀայՓոստի փոստային գործառույթները: Այժմ հաճախորդները առանց փոստ այցելելու կարող են օգտվել փոստային մի շարք ծառայություններից, որոնք իրականացվում են բաժանմունքներում:
  • Envelope, Հիբրիդ փոստ ծրագրերի ներդում. թվայնացվել է նամակների մշակման արդեն 88%-ը:
  • HayPost Pay դրամապանակի գործարկում. կարելի է վճարել կոմունալ ծառայությունների համար, իրականացնել բջջային, ինտերնետ կապի և հեռուստատեսության, գույքահարկի և հողի հարկի, աղբահանության, ոռոգման ջրի և այլ ծառայությունների համար, կատարել փոխանցումներ այլ օգտատերերի բանկային քարտերին: Դրամապանակի վերջին թողարկմամբ հասանելի է դարձել նաև վարկերի մարման ծառայությունը:
  • Նոր Stamps.am կայքի գործարկում. հնարավորություն է ստեղծվել գտնել Հայաստանի նամականիշերի, փոստային բացիկների մեծ տեսականի և պատվիրել դրանք առցանց:

Փոստային բաժանմունքների արդիականացնում և փոստփոխանակման բարելավում

  • Փոստատարների պլանշետներով աշխատանք. փոստատարներն այժմ պլանշետի միջոցով են տրամադրում կենսաթոշակները, իրականացնում հասցեական առաքումները, նաև հնարավոր է տեղում իրականացնել վճարումներ:
  • ՀայՓոստում ստեղծվել է փոստային բաժանմունքների օրինակելի մոդել, իրականացվել է 26 փոստային բաժանմունքի վերաբրենդավորում, վերազինում. բաժանմունքները դարձել են ավելի հարմարավետ, տեխնիկապես հագեցած և ժամանակակից ստանդարտներին համապատասխան:
  • ՀայՓոստը Արդարադատության նախարարության հետ համատեղ բացել են Քաղաքացիական կենտրոններ Վանաձոր, Իջևան, Գյումրի քաղաքներում, որոնք մարզերի բնակիչներին հնարավորություն են տալիս մեկ վայրում ստանալ շուրջ 110 ծառայություն:
  • Տեսակավորման կենտրոններ են բացվել ՀՀ մարզերում, որոնք նպաստել են մարզերում փոստային կապի ենթակառուցվածքների համաչափ զարգացմանը, փոստփոխանակման  արագացմանը 3 անգամ:
  • Ավտոպարկը համալրվել է 30 տոկոսով:

Նոր ծառայությունների և առցանց հարթակների գործարկում

  • Գործարկվել է նույն օրը առաքում Երևանում ծառայությունը. Երևան քաղաքում փոստի փոխանակումն իրականացվում է օրը երեք անգամ՝ նախկին մեկ անգամի փոխարեն: 
  • HayPost Market էլեկտրոնային առևտրի հարթակի գործարկում. նպատակն է Հայաստանի ողջ տարածքում բնակչությանն ապահովել անհրաժեշտ ապրանքներով:
  • Բեր-Բեր բեռնափոխադրաման ծառայության գործարկում. հաճախորդները ԱՄՆ-ից գնումներ են կատարում ՀայՓոստի վիրտուալ հասցեից և ստանում Հայաստանի ցանկացած կետում:
  • ՀայՓոստ Մեդ դեղատնային ցանցի, ինչպես նաև  դեղերի առաքման առցանց ծառայության գործարկում. հնարավոր է պատվիրել անհրաժեշտ դեղեր, դեղատնային ապրանքներ և ստանալ առաքման ծառայության միջոցով, կամ մոտակա փոստային բաժանմունքում:
  • Արմոտեկա հայկական արտադրանքի խթանման և արտահանման նոր հարթակ. նպատակն է  հայկական լավագույն արտադրանքը ավելի ճանաչելի ու հասանելի դարձնել և կազմակերպել դրանց առաքումը շուրջ 190 երկիր: 
  • 20 նոր էլէկտրոմոտոցիկլետ և փոստի տեսակավորման կենտրոնի համար նոր հոսքագծի ձեռք բերում, որի համար ՀայՓոստը Համաշխարհային փոստային միությունից ստացել է դրամաշնորհ 267,000 ԱՄՆ դոլարի չափով։
  • Հաճախորդների բողոքների վերլուծության և աջակցման, արագ արձագանքման ծառայությունների ստեղծում (կոնտակտային կենտրոն միանալու սպասելաժամանակը կրճատվել է 10 անգամ) և վստահության հեռախոսահամարի գործարկում:

 Ֆինանսական ցուցանիշներ 

  • Միջազգային Grant Thornton ընկերության անկախ աուդիտի արդյունքներով՝ ՀայՓոստը 2021 ֆինանսական տարին փակել է աննախադեպ բարձր ցուցանիշներով. ՀայՓոստ խմբի հասույթը ավելացել է 12%-ով, գործառնական շահույթը (EBITDA) 63%-ով,  ներհանրապետական փոստը՝ գրեթե կրկնակի (72%-ով), իսկ միջազգային ելից փոստը դեպի արտերկիր՝ 12%-ով:

Աշխատակիցների խրախուսման ծրագրեր

  • Փոստային բաժանմունքների աշխատակիցների աշխատավարձը բարձրացել է միջինը 46,5%-ով: Կորպորատիվ կառավարման սկզբունքների (Performance base) հիման վրա ներդրվել է ամսական պարգևատրման ծրագիր: Վարչական աշխատողների համար ներդրվել է տարեկան պարգևատրման պլան:

Մրցանակներ

  • ՓոստԵվրոպի կողմից ՀայՓոստը 2021թ. ստացել է փոստային ոլորտում նորարարության հատուկ մրցանակ՝ HayPost Pay դրամապանակի նորարարական լուծումների համար: 
  • ՀայՓոստը 2022թ. ստացել է ISO 27001 միջազգային սերտիֆիկատ, որով միջազգայնորեն ճանաչվել է ՀայՓոստ ընկերության տեղեկատվական անվտանգությունը: 
  • 2022թ. Աշխատակազմի կառավարման միջազգային բիզնես մրցանակաբաշխությանը  ՀայՓոստը ստացել է մրցանակ High Performance անվանակարգում:
  • 2022թ. ամենամյա Հայկական PR մրցանակաբաշխության «Տարվա ճգնաժամային կառավարում» անվանակարգում հաղթող է ճանաչվել ՀայՓոստը:
06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52