Բիզնես

USD BUY - 366.50+0.00 USD SELL - 369.00+0.50
EUR BUY - 418.00+0.00 EUR SELL - 425.00+1.00
OIL:  BRENT - 79.06-1.64 WTI - 76.50-1.34
COMEX:  GOLD - 4216.40-0.18 SILVER - 66.26+0.00
COMEX:  PLATINUM - 1662.00-0.37
LME:  ALUMINIUM - 3396.50-5.44 COPPER - 13595.00+0.56
LME:  NICKEL - 17580.00-5.39 TIN - 53293.00+0.68
LME:  LEAD - 1954.00-2.54 ZINC - 3556.50+0.75
FOREX:  USD/JPY - 161.72+0.28 EUR/GBP - 1.1451-0.14
FOREX:  EUR/USD - 1.1451-0.14 GBP/USD - 1.3236+0.03
STOCKS RUS:  RTSI - 1038.31-0.96
STOCKS US: DOW JONES - 51564.70+0.00 NASDAQ - 26517.93+0.00
STOCKS US: S&P 500 - 7500.58+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 72353.96+1.55 TOPIX - 4095.05+1.24
STOCKS CHINA:  HANG SENG - 23768.52-0.65 SSEC - 4163.10+1.78
STOCKS EUR:  FTSE100 - 10363.27-0.35 CAC40 - 8421.14-0.55
STOCKS EUR:  DAX - 24985.82-0.16
22/06/2026  CBA:  USD - 368.07-0.08 GBP - 487.1-0.18
22/06/2026  CBA:  EURO - 421.59-0.38
22/06/2026  CBA:  GOLD - 49121-1019 SILVER - 765.23-36.68
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԳԵՂԵՑԻԿ ԵՐԵՎԱՆ» ԾՐԱԳԻՐԸ. ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԽԹԱՆԵԼ ԱՐՏԱՔԻՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐՆ ՈՒ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆԸ
14/07/2011 16:57
Կիսվել

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԳԵՂԵՑԻԿ ԵՐԵՎԱՆ» ԾՐԱԳԻՐԸ. ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ Է ԽԹԱՆԵԼ ԱՐՏԱՔԻՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐՆ ՈՒ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆԸ

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ սկիզբ դնելով  «Գեղեցիկ Երևան» ծրագրին, որի նպատակը Երևանի քաղաքային միջավայրի բարելավումն է: 

Ծրագիրը նախատեսում է հուշարձանների պատվանդանների և նրանց հարակից տարածքների բարեկարգում և լուսավորում, քաղաքի տարբեր վարչական շրջաններում շենքերի արտաքին տեսքի վերանորոգում, քաղաքապետարանի և ՄԱԶԾ-ի համատեղ ընտրված թաղամասում պիլոտային ծրագրի իրականացում:

«Այս տարի Երևանի արտաքին բարեկարգմանը ավելի շատ ենք ուշադրություն դարձրել: Համոզված եմ` դա տրամադրություն է ստեղծում. ներդրողների մոտ ավելի մեծ լավատեսություն է առաջացնում և, իհարկե, ազդում է Երևանի զբոսաշրջիկների  ու երևանցիների տրամադրության վրա:  «Գեղեցիկ Երևան» ծրագիրը մի քանի նպատակ ունի, և, համոզված եմ, այն հաջողությամբ կիրականացնենք»,- ասել է քաղաքապետը:

ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակը ակնկալում է երկարատև ու արդյունավետ համագործակցություն քաղաքապետարանի հետ: «Ծրագիրը տևելու է 2 տարի և ինչ-որ առումով արդեն սկիզբ է առել. մրցույթները հայտարարվել են: Երևանի 4 վայրեր են նախընտրված ծրագրի իրականացման համար: Մեր գործընկերոջ՝ Երևանի քաղաքապետի հետ միասին մենք կմիավորենք մեր փորձն ու ջանքերը՝ վերածնելու Երևանի ոգին, խթանելու ակտիվ գործունեությունը մասնավոր և հանրային հատվածների միջև համատեղ ձեռնարկներում՝ ուղղված Երևանի գեղեցկացմանը: Բացի այդ, ծրագիրը կօգնի, որ աշխատատեղեր ստեղծվեն: Մեկ այլ արդյունք էլ ենք ակնկալում` արտաքին ներդրումների և զբոսաշրջության խթանում»,- ընդգծել է Դաֆինա Գերչևան:

Ծրագիրն իրականացվելու է համատեղ ֆինանսական միջոցներով:

22/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.07
-0.08
Եվրո (EUR)
421.59
-0.38
Ռուբլի (RUR)
4.9813
-0.0282
Լարի (GEL)
138.83
-0.09
49121
-1019
Արծաթ
765.23
-36.68