Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 408.00+0.50
OIL:  BRENT - 93.83-9.10 WTI - 86.94-9.10
COMEX:  GOLD - 4115.00+4.76 SILVER - 52.12+5.10
COMEX:  PLATINUM - 1534.00+9.88
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.97+0.22 EUR/GBP - 1.1258+0.09
FOREX:  EUR/USD - 1.1258+0.09 GBP/USD - 1.349+0.18
STOCKS RUS:  RTSI - 931.72-1.27
STOCKS US: DOW JONES - 53356.12+3.03 NASDAQ - 25736.51+1.44
STOCKS US: S&P 500 - 7688.62+1.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 61077.90-1.79 TOPIX - 3940.39+1.16
STOCKS CHINA:  HANG SENG - 24796.98+3.67 SSEC - 3689.91+0.10
STOCKS EUR:  FTSE100 - 10829.21+1.79 CAC40 - 8177.89+1.96
STOCKS EUR:  DAX - 26437.67+2.22
05/11/2026  CBA:  USD - 360.4+0.28 GBP - 485.13-0.28
05/11/2026  CBA:  EURO - 404.66-0.37
05/11/2026  CBA:  GOLD - 46787+1208 SILVER - 602.41+35.02
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՊՐՈԿՐԵԴԻՏ ԲԱՆԿԻ «ԵՐԻՏԱՍԱՐԴ ԲԱՆԿԻՐՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ»
15/07/2011 11:39
Կիսվել

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՊՐՈԿՐԵԴԻՏ ԲԱՆԿԻ «ԵՐԻՏԱՍԱՐԴ ԲԱՆԿԻՐՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ»

Այս շաբաթ մեկնարկեց ՊրոԿրեդիտ Բանկի «Երիտասարդ Բանկիրների ծրագիրը»: Վեց ամիս տևողությամբ այս բացառիկ ծրագրին մասնակցում են մրցութային կարգով ընտրված 24 խոստումնալից երիտասարդներ, ովքեր ձեռք կբերեն բանկային համակարգին վերաբերող անհրաժեշտ հիմնարար տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՊրոԿրեդիտ Բանկի մամուլի ծառայությունից` ընտրված մասնակիցները ՀՀ տարբեր ԲՈՒՀ-երի տնտեսագիտական և տեխնիկական ֆակուլտետների շրջանավարտներ և մագիստրատուրայի ուսանողներ են, մասնավորապես՝ Երևանի պետական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստանի ամերիկյան համալսարան, Հայաստանում ֆրանսիական համալսարան, Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարան և Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա:

Հաշվի առնելով մասնակիցների հետաքրքրությունների շրջանակն ու ծրագրի ընթացքում նրանց կատարողականը՝ ծրագիրը հաջողությամբ ավարտած մասնակիցները հեռանկարային աշխատանքի առաջարկ կստանան ՊրոԿրեդիտ Բանկի կողմից և կհամալրեն աշխարհի 21 երկրներում գործող խոշոր բանկային խումբը:

«Մենք հավատացած ենք, որ մեր կողմից ընտրված երիտասարդների ստացած գիտելիքներն ու եռանդը կնպաստեն ոչ միայն ՊրոԿրեդիտ Բանկի հաջողություններին, այլև Հայաստանի բանկային համակարգում որակյալ երիտասարդ կադրերի աճին», – ասել է Բանկի գործադիր տնօրենի տեղակալ Ավթանդիլ Գոգոլին:

ՊրոԿրեդիտ Բանկը Հայաստանում բանկային և ֆինանսական ծառայությունների ամբողջական փաթեթ տրամադրող 100% արտերկրյա կապիտալով բանկ է, որի գործունեությունն ուղղված է փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, ինչպես նաև հասարակության լայն շրջաններում խնայողության մշակույթի խթանմանը:

Հայաստանի ՊրոԿրեդիտ Բանկը հանդիսանում է ՊրոԿրեդիտ խմբի անդամ, որը բաղկացած է Արևելյան Եվրոպայում, Աֆրիկայում և Լատինական Ամերիկայում գործող 21 ֆինանսական կառույցներից, որոնց գործունեությունը ղեկավարվում և վերահսկվում է խմբի մայր ընկերության`Մայնի Ֆրանկֆուրտում (Գերմանիա) գտնվող «ՊրոԿրեդիտ Հոլդինգ» ԲԸ (ProCredit Holding AG) կողմից: Հայաստանի ՊրոԿրեդիտ Բանկի հիմնադիրներ են հանդիսանում միջազգային հեղինակավոր կառույցներ. «ՊրոԿրեդիտ Հոլդինգ» ԲԸ (ProCredit Holding AG) – 68.46% բաժնեմասով, «Վերակառուցման եև զարգացման եվրոպական բանկ» (EBRD) – 16.67% բաժնեմասով, «Զարգացման Բանկ» (KfW) – 14.87% բաժնեմասով։

05/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.4
+0.28
Եվրո (EUR)
404.66
-0.37
Ռուբլի (RUR)
4.4134
+0.0187
Լարի (GEL)
138.98
+0.37
46787
+1208
Արծաթ
602.41
+35.02