Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 407.00+2.00
OIL:  BRENT - 104.79-3.63 WTI - 96.67-3.13
COMEX:  GOLD - 3956.90+1.34 SILVER - 50.72+0.94
COMEX:  PLATINUM - 1441.90+0.45
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.87-0.05 EUR/GBP - 1.1186-0.27
FOREX:  EUR/USD - 1.1186-0.27 GBP/USD - 1.3402-0.10
STOCKS RUS:  RTSI - 962.31-1.93
STOCKS US: DOW JONES - 51983.98+0.41 NASDAQ - 25164.36-1.07
STOCKS US: S&P 500 - 7541.40-0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86+0.00 TOPIX - 3930.28+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 23525.97+0.57 SSEC - 3608.10-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10761.33+0.29 CAC40 - 8047.69+0.98
STOCKS EUR:  DAX - 25981.09+0.63
03/11/2026  CBA:  USD - 360.07-0.43 GBP - 482.93-0.28
03/11/2026  CBA:  EURO - 402.7-1.2
03/11/2026  CBA:  GOLD - 45788+432 SILVER - 580.27-0.41
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը հետևել է Մասիս համայնքում իրականացվող շինարարական ծրագրերի ընթացքին
11/08/2022 17:39
Կիսվել

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը հետևել է Մասիս համայնքում իրականացվող շինարարական ծրագրերի ընթացքին

Հանրապետությունում իրականացվող հանրակրթական ուսումնական և առողջապահական հաստատությունների շինարարական աշխատանքների ընթացքի վերահսկողության նպատակով Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը կոմիտեի պատասխանատուների հետ միասին շրջայց է կատարել Արարատի մարզի շինհրապարակներում: Կապալառու և տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունների ներկայացուցիչների հետ քննարկել են ծրագրերի իրականացման ընթացքը:

Մասնավորապես՝ Արմեն Ղուլարյանը հետևել է Քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվող Մասիսի թիվ 5 ավագ դպրոցի նոր մասնաշենքի կառուցման աշխատանքներին: Արդեն իրականացվել է գոյություն ունեցող շենքի ապամոնտաժումը, և ներկայումս կատարվում են հիմքերի կառուցման աշխատանքները: Շինարարությունը նախատեսվում է ավարտել 2023 թվականին։

Շրջայցի ժամանակ կոմիտեի նախագահը հետևել է նաև Մասիսի բժշկական կենտրոնի կառուցման աշխատանքներին: Իրականացվել են գոյություն ունեցող շենքի քանդման, հողային և հիմքերի կառուցման աշխատանքները: Ներկայումս կատարվում են հիմնակմախքի կառուցման աշխատանքները: Շինարարությունը նախատեսվում է ավարտել 2024 թվականին։

Այցի ընթացքում արձանագրվել է, որ ծրագրերն իրականացվում են սահմանված ժամանակացույցի և բյուջետային հատկացումների համաձայն: Հանձնարարվել է հետևողականորեն շարունակել աշխատանքները՝ ծրագրերը բարձր որակով կատարելու և սահմանված ժամկետում ավարտին հասցնելու համար:

Քաղաքաշինության կոմիտեի պատվիրատվությամբ իրականացվող վերոնշյալ երկու ծրագրերից բացի հանրակրթական, նախակրթական ուսումնական և առողջապահական հաստատությունների կառուցման աշխատանքներ են նախատեսված Արարատի մարզի մի շարք այլ բնակավայրերում: Մասնավորապես՝ Դեղձուտ համայնքում կառուցվում է միջնակարգ դպրոցի տիպային (մոդուլային) շենք: Արդեն ավարտվել են հիմնակմախքի և արտաքին պատերի կառուցման աշխատանքները, կատարվում են ներքին և արտաքին հարդարման աշխատանքներ: Ծրագիրը նախատեսվում է ավարտել 2022 թվականին:

Արալեզ համայնքում կառուցվելու է «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզ: Նախագծանախահաշվային փաստաթղթերը պատրաստ են: Հայտարարված է շինարարական աշխատանքների ձեռքբերման գնման գործընթացը:

Ընթացիկ ծրագրերից է Արտաշատի պոլիկլինիկայի վերակառուցումը: Շինարարական աշխատանքների ձեռքբերման գնման գործընթացը հայտարարման փուլում է:

Արարատի մարզում նախատեսված է ևս 3 շինարարական ծրագիր, որոնք դեռ չեն մեկնարկել: Կատարվելու է Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջ ՊՈԱԿ-ի, Բարձրաշենի միջնակարգ դպրոցի և Վեդիի ավագ դպրոցի շենքային պայմանների բարելավում:

03/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.07
-0.43
Եվրո (EUR)
402.7
-1.2
Ռուբլի (RUR)
4.4309
-0.0143
Լարի (GEL)
138.79
-0.08
45788
+432
Արծաթ
580.27
-0.41