Պաշտոնական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 410.00+0.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 104.38-1.19 WTI - 92.44-0.70
COMEX:  GOLD - 4287.90+0.58 SILVER - 64.00+0.85
COMEX:  PLATINUM - 1800.80+2.77
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.19-0.77 EUR/GBP - 1.1388+0.18
FOREX:  EUR/USD - 1.1388+0.18 GBP/USD - 1.3251+0.33
STOCKS RUS:  RTSI - 849.31-1.01
STOCKS US: DOW JONES - 51828.62+0.93 NASDAQ - 27068.72+0.48
STOCKS US: S&P 500 - 7743.41+0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 66364.20+1.30 TOPIX - 4128.59+1.31
STOCKS CHINA:  HANG SENG - 24510.09-1.01 SSEC - 3888.37+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10695.25+0.14 CAC40 - 8077.80-0.04
STOCKS EUR:  DAX - 25408.64+0.56
25/09/2026  CBA:  USD - 363.52+0.14 GBP - 481.45+0.73
25/09/2026  CBA:  EURO - 414.34+1.03
25/09/2026  CBA:  GOLD - 49863-192 SILVER - 743.09-18.46
ՍՊԱՍՎՈՒՄ Է ՀԱՅ-ԼԵՀԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ
28/07/2011 16:22
Կիսվել

ՍՊԱՍՎՈՒՄ Է ՀԱՅ-ԼԵՀԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Լեհաստանի Հանրապետության նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին: 

Լեհաստանի նախագահն այսօր առավոտյան այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Այնուհետև ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել բարձրաստիճան հյուրի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել են Նախագահներ Սերժ Սարգսյանի և Բրոնիսլավ Կոմորովսկու առանձնազրույցն ու երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները: 

Հանդիպումից հետո տեղի է ունեցել Հայաստանի և Լեհաստանի միջև երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողությունը. ՀՀ կառավարության և ԼՀ կառավարության միջև ստորագրվել է մշակույթի, կրթության և գիտության բնագավառում 2011-2013թթ. համագործակցության մասին գործնական ծրագիր, ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալի և ԼՀ գլխավոր անասնաբույժի միջև` անասնաբուժության բնագավառում համագործակցության մասին հուշագիր և Հայկական զարգացման գործակալության ու Լեհաստանի տեղեկատվության և օտարերկրյա ներդրումների գործակալության միջև` Փոխըմբռնման հուշագիր: 

Բանակցությունների արդյունքներն ամփոփվել են Հայաստանի և Լեհաստանի նախագահերի համատեղ մամուլի ասուլիսում: 

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը Լեհաստանի Հանրապետության նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ընդգծել է, որ մեր երկրների անկախության հռչակումից ի վեր Հայաստանի և Լեհաստանի հարաբերություններում արձանագրվել է զարգացման բնականոն ընթացք: «Մենք Լեհաստանը դիտում ենք որպես բարեկամ պետություն, վստահելի գործընկեր և որ ամենակարևորն է՝ ընդհանուր արժեքներ կրող երկիր, որոնց վրա կառուցված բարեկամությունն արժանահավատ է և անխախտ: Գոհունակությամբ եմ արձանագրում, որ միջպետական հիմքերի վրա դրված հայ-լեհական երկխոսությունը տարեցտարի զարգանում է և ընդլայնվում` ընդգրկելով համագործակցության բազմաթիվ ոլորտներ: Նախագահ Կոմորովսկու պաշտոնական այցը Հայաստան դիտում եմ որպես կարևորագույն քայլ այս ճանապարհին և մեր բարձր մակարդակի հարաբերություններն առաջ մղելու ու խորացնելու ցանկության ընդգծված արտահայտություն», – նշել է ՀՀ նախագահը` ավելացնելով, որ այցի շրջանակներում երկու երկրների միջև ծավալված բանակցությունների արդյունքում առավել մեծ ուշադրություն է դարձվել հարաբերությունների առևտրատնտեսական բաղադրիչի զարգացմանը. այս առումով համագործակցության հիմքեր կան գյուղատնտեսության, զբոսաշրջության, էներգետիկայի ոլորտներում:

25/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.52
+0.14
Եվրո (EUR)
414.34
+1.03
Ռուբլի (RUR)
4.3127
+0.0405
Լարի (GEL)
139.55
+0.66
49863
-192
Արծաթ
743.09
-18.46