ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՊԿՊ-ՆԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴ
Այսօր` սեպտեմբերի 5-ին, տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52039128 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: ՀՀ ֆինանսների նախարարության փոխանցմամբ` տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը` 3 մլրդ 248 մլն 450 հազար դրամ, որից մրցակցային` 3 մլրդ 240 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 8 մլն 450 հազար դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 371 670 745 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.2529 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.5111 տոկոս:
Աճուրդին մասնակցել է 5 դիլեր և գանձապետական պահառուն: