HSBC-Ն ՀԵՌԱՆՈՒՄ Է ՎՐԱՍՏԱՆԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻՑ
Բրիտանական HSBC բանկային խումբը որոշում է ընդունել հեռանալ Վրաստանի ֆինանսական շուկայից: Ինչպես պարզաբանել է HSBC Bank Georgia-ի գործադիր տնօրեն Գայ Լյուիսը` նման որոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Վրաստանի ֆինանսական շուկայում իր գործունեության ընթացքում բրիտանական բանկին չի հաջողվել գրանցել բիզնեսի բավարար աճ: «Մենք կարծում ենք, որ այժմ ճիշտ ժամանակն է վրացական շուկայից հեռանալու համար», – ընդգծել է Գայ Լյուիսը:
Հիշեցնենք, որ մինչ այս HSBC բանկը վաճառել էր նաև Լեհաստանի և Ռուսաստանի իր բանկային մանրածախ բիզնեսը:
HSBC Holdings–ն իր շուկայական արժեքի մեծությամբ Եվրոպայում առաջինն է: Այս բանկը գործունեություն է իրականացնում 85 երկրներում, այդ թվում և Հայաստանում: