Տնտեսական

USD BUY - 383.00+0.00 USD SELL - 385.00-1.00
EUR BUY - 447.00+1.00 EUR SELL - 456.00-1.00
OIL:  BRENT - 68.14-0.23 WTI - 66.38-0.18
COMEX:  GOLD - 3319.70-0.80 SILVER - 36.98-0.43
COMEX:  PLATINUM - 1381.00-1.85
LME:  ALUMINIUM - 2590.00-0.58 COPPER - 9864.50-0.90
LME:  NICKEL - 15290.00-1.04 TIN - 33702.00-0.43
LME:  LEAD - 2058.50-0.27 ZINC - 2724.00-0.96
FOREX:  USD/JPY - 145.01+0.32 EUR/GBP - 1.1751-0.23
FOREX:  EUR/USD - 1.1751-0.23 GBP/USD - 1.3614-0.28
STOCKS RUS:  RTSI - 1119.52-0.83
STOCKS US: DOW JONES - 44828.53+0.00 NASDAQ - 20601.10+0.00
STOCKS US: S&P 500 - 6279.35+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39587.68-0.56 TOPIX - 2811.72-0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 23887.83-0.12 SSEC - 3473.13+0.02
STOCKS EUR:  FTSE100 - 8822.91+0.00 CAC40 - 7696.27-0.75
STOCKS EUR:  DAX - 23787.45-0.61
07/07/2025  CBA:  USD - 384.11-0.15 GBP - 522.39-2.05
07/07/2025  CBA:  EURO - 450.45-2.13
07/07/2025  CBA:  GOLD - 41147-19 SILVER - 455.51-0.11
30/10/2008 16:12
Կիսվել

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՈՒՄՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ – ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՐԶԵՑՄԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՍԵՄԻՆԱՐ ԵՎՐԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ

«Մաքսային ընթացակարգերի պարզեցումը համակարգում ընթացող բարեփոխումների առանցքային խնդիրներից է, ուստի մենք հրավիրել ենք այդ ոլորտին գիտակ եվրոպացի լավագույն փորձագետներին, որպեսզի նրանք ներկայացնեն ընթացակարգերի պարզեցման իրենց ուղիներն ու մեխանիզմները, մեր մասնագետների հետ փոխանակվեն այդ բնագավառում առկա իրենց` միջազգային փորձով»,- սեմինարի բացմանը նշեց ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արտակ Շաբոյանը` նշելով, որ եվրոպացի փորձագետների հետ փորձի փոխանակման արդյունքում ՊԵԿ մասնագետներն էլ կաշխատեն մշակել մաքսային ընթացակարգերի պարզեցման նոր մեթոդներ` դրանք միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով:

Դեռևս 2008-ի հուլիսին Հայաստան էր այցելել Եվրահանձնաժողովի Արտաքին կապերի և հարկային ու մաքսային հարցերով գլխավոր դիրեկտորատների պաշտոնյաների պատվիրակությունը: Այցի նպատակն էր` բացահայտել ՀՀ մաքսային համակարգի բարեփոխումների ընթացքում Եվրահանձնաժողովի կողմից Հայաստանին տրամադրվելիք օժանդակության ուղիները, ի հայտ բերել այն գերակա ոլորտները, որոնցում առավել շատ է զգացվում բարեփոխումների անհրաժեշտությունը:

Այցի ընթացքում պատվիրակությունը եղել էր տարածքային մաքսային մարմիններում, տեղում ծանոթացել իրականացվող բարեփոխումներին և համակարգի խնդիրներին, այնուհետև իր դիտարկումներն ու առաջարկությունները ներկայացրել Մաքսային ծառայության ղեկավարությանը: Պատվիրակության անդամները մասնավորապես առանձնացրել էին մի շարք ոլորտներ և խնդիրներ` դրանց վերաբերյալ առաջարկելով բարեփոխման իրենց տարբերակները.
• ստեղծել ռիսկի կառավարման ստորաբաժանում, որը կիրականացնի նաև վերլուծական գործառույթներ
• մշակել և կիրառել մաքսային ծառայողների էթիկայի երկարաժամկետ քաղաքականություն
• պարզեցնել մաքսային հսկողության ընթացակարգերն ու նվազեցնել շփումը հայտարարատուների և մաքսային ծառայողների միջև:

Այդ կապակցությամբ ձեռնարկված միջոցառումների շրջանակում, պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայությունը դիմել էր Եվրահանձնաժողովին` Եվրոպական հարևանության և գործընկերության TAIEX մեխանիզմի միջոցով  մի շարք միջոցառումներ իրականացնելու հայտերով, որոնք հանձնաժողովի կողմից արդեն հավանության են արժանացել:

Այդ միջոցառումներից է նաև հոկտեմբերի 30-31-ը անցկացվող «Մաքսային ընթացակարգերի պարզեցումը որպես արտաքին առևտրի խթանման կարևոր գործիք» խորագրով միջազգային սեմինարը, որին մասնակցում են փորձագետներ եվրոպական չորս երկրներից` Մեծ Բրիտանիայից, Պորտուգալիայից, Լեհաստանից, Լիտվայից, ինչպես նաև ՀՀ Ֆինանսների, Էկոնոմիկայի նախարարություններից, Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակից:

Սեմինարին մասնակցող Շոտլանդիայի ներկայացուցիչ Ռոս Վիլկինսոնը նշում է. «Հայաստանյան փորձագետները կներկայացնեն գործող մաքսային օրենսդրությունը, հարկման բազաները, մաքսային ռեժիմները և դրանց առանձնահատկությունները, ինչպես նաև Հայաստանի մաքսային ծառայությունում գործող «TWM» համակարգչային ծրագիրը, իսկ մենք էլ կփորձենք ներկայացնել Եվրամիությունում կիրառվող մաքսային ընթացակարգերը, դրանց պարզեցման նպատակով մեր կողմից ձեռնարկված քայլերը և այդ ամենի արդյունքում բացահայտել ընթացակարգերի մշակման նոր արդյունավետ  ուղիներ, որոնք միաժամանակ նպաստավոր պայմաններ կստեղծեն գործարար աշխարհի համար»:

AMP
07/07/2025
դրամ
Դոլար (USD)
384.11
-0.15
Եվրո (EUR)
450.45
-2.13
Ռուբլի (RUR)
4.8838
+0.0006
Լարի (GEL)
141.38
+0.01
41147
-19
Արծաթ
455.51
-0.11