ԻՏԱԼԻԱՅՈՒՄ ՍՊԱՍՎՈՒՄ Է ՀԱՐԿԵՐԻ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ
Իտալիայի կառավարության կողմից մշակված նոր բյուջետային ծրագիրը նախատեսում է հարկերի և կենսաթոշակային տարիքի բարձրացում: Ծրագրի շրջանակներում ավելացված արժեքի հարկը բարձրացվել է մեկ տոկոսով` կազմելով 21%, ընդ որում` 300 հազ. եվրո և ավելի հասույթի դեպքում հարկի տոկոսադրույքը կբարձրացվի ևս 3%-ով: Միևնույն ժամանակ, այս նոր ծրագրով` մասնավոր ոլորտում աշխատող կանանց կենսաթոշակային տարիքը բարձրացվել է հինգ տարով` կազմելով 65 տարի:
Նշենք, որ Ծրագիրը երկրում մասսայական բողոքների պատճառ է դարձել, որից հետո կառավարությունը փոքր-ինչ վերանայել է այն:
Բյուջատային ծրագրի ձևափոխված տարբերակը կառավարությունը մտադիր է ներկայացնել խորհրդարանի քննարկմանը: