ԱՆԳԵԼԱ ՄԵՐԿԵԼ – ԱՌԱՆՑ ԵՎՐՈՅԻ ԵՎՐՈՊԱՆ «ԿՈՐԱԾ Է»
Գերմանիայի կանցլեր ԱՆգելա Մերկելը դրական է գնահատել այս երկրի կողմից վարած քաղաքականությանը` ուղղված եվոյի կայունացմանը: «Եվրոյի գոյությունը հանդիսանում է միասնական Եվրոպայի գոյության գլխավոր նախապայմաններից մեկը»,-նշել է կանցլերը` ընդգծելով, որ առանց եվրոյի Եվրոպայի ապագան վտանգված կլինի:
Նշենք, որ Անգելա Մերկելը դեմ է արտահայտվել եվրոպական պարտքային ճգնաժամի հաղթահարման նպատակով Եվրոպարտատոմսերի մեծ ծավալի թողարկման գաղափարին` նշելով, որ արդյունքում «կայուն միության» փոխարեն կձևավորվի «պարտատերերի միություն»: