Այլ Լուրեր

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 75.17+1.02 WTI - 71.18+1.22
COMEX:  GOLD - 2718.20+1.10 SILVER - 31.41+1.36
COMEX:  PLATINUM - 971.00+0.03
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.74+0.27 EUR/GBP - 1.0417-0.53
FOREX:  EUR/USD - 1.0417-0.53 GBP/USD - 1.2531-0.40
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44296.51+0.97 NASDAQ - 19003.65+0.16
STOCKS US: S&P 500 - 5969.34+0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8262.08+1.38 CAC40 - 7255.01+0.58
STOCKS EUR:  DAX - 19322.59+0.92
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
ՀԺՄ. Կոչ ենք անում զերծ մնալ հասարակության ուշադրությունը շեղող, ինքնապաշտպանության բնազդը բթացնող տեղեկատվությունից
16/09/2022 17:11
Կիսվել

ՀԺՄ. Կոչ ենք անում զերծ մնալ հասարակության ուշադրությունը շեղող, ինքնապաշտպանության բնազդը բթացնող տեղեկատվությունից

2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Հայաստանի Հանրապետության` միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքն Ադրբեջանի կողմից ենթարկվել է ռազմական ագրեսիայի։ Հայաստանի Հանրապետությունը փաստացի գտնվում է պատերազմական իրավիճակում. Զինված ուժերը պետության տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունը պաշտպանելու համար պայքար են մղում պարտադրված պատերազմում։

Այս իրավիճակում Կառավարության անդամները, նաև ԱԺ մեծամասնության որոշ պատգամավորներ պարբերաբար խոսում են տեղեկատվական անվտանգության, ԶԼՄ-ների գործունեության` իրավիճակին համապատասխան աշխատանք ծավալելու մասին, սակայն այդ ուղղությամբ որևէ հստակ քայլ չի կատարվել, թերևս, բացառությամբ Տիկ-տոկ սոցիալական ցանցի մասնակի արգելափակումից։

Նկատի ունենալով, որ մեկ առանձին սոցցանցի մասնակի արգելափակումը չի կարող էական նշանակություն ունենալ ապատեղեկատվության, անհարկի, կեղծ օրակարգեր շրջանառող լրատվական հոսքերի կանխման և իրավիճակից բխող խնդիրների մասին կարևոր տեղեկատվության տարածման վրա, կոչ ենք անում ԶԼՄ-ներին` զերծ մնալ ստեղծված իրավիճակին ոչ համարժեք, անկարևոր իրադարձությունների, սոցցանցերում հայտնի առանձին անձանց (այդ թվում՝ բլոգերների) գործունեության, անձնական կյանքի վերաբերյալ պատմությունների լուսաբանումից, ինչպես նաև` երկրում ստեղծված ռազմական սպառնալիքի` փաստացի պատերազմի հետ առնչություն չունեցող, հասարակությանը կարևոր տեղեկատվությունից շեղող որևէ գործընթացի լուսաբանումից։

Ստեղծված իրավիճակի հետ աղերս չունեցող տեղեկատվությունն արդյունքում շեղելու է ուշադրությունն ամենակարևորից` բթացնելով հասարակության ինքնապաշտպանության բնազդը:

ԶԼՄ-ների մեր բոլոր գործընկերներին կոչ ենք անում գործել փաստացի պատերազմական իրավիճակներին հատուկ կանոնների խստագույն պահպանմամբ, տարածել բացառապես հավաստի, բազմակի ստուգված տեղեկատվություն՝ առաջնորդվելով որևէ պարագայում զինված ուժերի մարտունակությանը չվնասելու սկզբունքով և առաքելությամբ։ Այս պայմաններում մեզ պետք է առաջ մղի ոչ թե  մեր մասնագիտական, այլ բանակի, զինված ուժերի հաջողությունն ու դրան նպաստելու գործելակերպը։

ԶԼՄ ներկայացուցիչներին հորդորում ենք նաև օգտագործել իրենց օտարերկրյա գործընկերների հետ մասնագիտական և անձնական կապերը՝ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի վերաբերյալ հավաստի ու համակողմանի տեղեկատվությունն արտաքին լսարանին հասցնելու և միջազգային հանրությանը մեր երկրի նկատմամբ կատարվողին հաղորդակից դարձնելու նպատակով։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ / ՀԺՄ

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75