ԻՏԱԼԻԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ Է ԽՆԴՐԵԼ ՉԻՆԱՍՏԱՆԻՑ
Իտալական կառավարությունը դիմել է Չինաստանին` խնդրելով ֆինասնավորել պետական պարտքը և ներդրումներ իրականացնել երկրի ռազմավարական նշանակության ընկերություններում:
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա ապրիլ ամսին Պեկինը պաշտոնապես հայտարարել է, որ մտադրի է աջակցել ԵՄ-ին` եվրոյի դիրքերի ամրապնդման և կայունացման հարցում:
Եվրոպայում պետական պարտքի ծավալով Իտալիան զբաղեցնում է առաջին հորիզոնականը: Իտալիայի պետական պարտքը գնահատվում է մոտ 1,9 տրիլիոն եվրո, որը կազմում է երկրի ՀՆԱ-ի 120%-ը: