ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՀԵՏԳՆՄԱՆ ԱՃՈՒՐԴ
Այսօր` սեպտեմբերի 14-ին, տեղի է ունեցել պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN6014A151 թողարկման արժեկտրոնային պարտատոմսերի հետգնման աճուրդ: ՀՀ ֆինանսների նախարարության փոխանցմամբ` հետգնման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 000 000 000 դրամ է, հետգնման ներկայացված ծավալը` 3 860 462 000 դրամ, հետգնված ծավալը` 1 000 000 000 դրամ, որի դիմաց պետական բյուջեից վճարվել է 1 045 125 578 դրամ: Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 13.8100 տոկոս է: Հետգնմանը մասնակցել է 6 գործակալ: